Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ
13
Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Պատերազմ Արցախում
Անանունները՝ պաշտոնյաներ. ՔՊ ավագանու «անտեսանելի» անդամների հերթով պաշտոնավարումը Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել Տնտեսվարողները բողոքում են․ թույլ չեն տալիս ապրանքները Վրաստանից բերել Հայաստան (տեսանյութ) Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան 10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Փաշինյանը տեղ չունի. Բենիամին Մաթևոսյան Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում. Զարուհի Փոստանջյան Հայ արտահանողների բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ուղիղ Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նրան որոնում են Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ Երևանում քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջ որովայնին Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան

Քաղաքապետարանն արհամարհում է Վարչական դատարանին և նրա որոշումը

«Հրապարակը» գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 24-ին Երեւանի ավագանին ընդունեց տեղական վճարների 2025թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը, որով ամբողջությամբ նույնը մնացին 2024-ին շեշտակի թանկացած «կարմիր գծերի»՝ վճարովի ավտոկայանատեղիների դրույքաչափերը: Այսինքն՝ քաղաքը դարձյալ բաժանվեց երկու գոտու՝ «Ա» եւ «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 հազար։ Նույնն են մնացել նաեւ մեկ ժամվա, շաբաթվա եւ ամսվա համար սահմանված դրույքաչափերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը` 5 դատավորի կազմով, անվավեր էր ճանաչել Երեւան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Սակայն անգամ այդ որոշումը չխանգարեց Երեւանի քաղաքապետարանին, որ 2025-ի համար էլ նույն որոշումն ընդունվի ավագանու նիստում:

Մինչդեռ դատարանն արձանագրել էր՝ քաղաքապետարանը որեւէ ձեւով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ: Վարչական դատարանի վճռում նաեւ նշված էր, որ տեղական վճարը եւ կոնկրետ դեպքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու համար տեղական վճարը համայնքի կողմից մատուցված ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով փոխհատուցման վճար է, որի դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին: Իսկ դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերին: Երեւանի քաղաքապետարանը չի ներկայացրել անհրաժեշտ ծախսերի բացվածքը եւ չի համոզել դատարանին, որ նման ծախսեր են արվում:

Ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը կրկին դիմել է դատարան` ավագանու իշխանական ֆրակցիաների` «կարմիր գծերի» հետ կապված՝ այս տարի կայացված որոշման դեմ նույնպես, պահանջելով անվավեր ճանաչել այս որոշումը եւս։ 

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հրապարակ»-ին ասաց, որ փետրվարի 12-ին դատարանը վարույթ է ընդունել իրենց հայցադիմումը, նիստեր տեղի չեն ունեցել՝ հաշվի առնելով նույնաբովանդակ նախորդ հայցի նիստերը․ «Մարտի 28-ին դատարանը պարտավորություն էր դրել Երեւանի քաղաքապետարանի եւ «Փարքինգ սիթի»-ի վրա, որպեսզի նրանք ապացուցողական իրենց փաթեթը ներկայացնեին, որ ապրիլի 14-ին վճիռը հրապարակվեր։ Բայց քանի որ անցած երկու շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը որեւէ բան չի ներկայացրել դատարանին, դատարանը որոշել է վճռի կայացումը տեղափոխել մայիս ամիս։ Մենք հո գիտենք, որ մենք հաղթել ենք նախորդ տարվա հայցով, իրենք այդ որոշումը չեն թողել, որ օրենքի ուժ ստանա` անընդհատ բողոքարկում են։ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է իրենց բողոքը, այդ «վերադարձնելու» որոշումն էլ բողոքարկել են Վճռաբեկ դատարան։ Այս ամեն ինչն իրենք անում են նրա համար է, որպեսզի իրենց խայտառակվելու օրը հետաձգվի, որ այդ վճիռն օրենքի ուժ չստանա։ Եթե այդ վճիռն օրենքի ուժ ստանա, մարդիկ գնալու են քաղաքապետարանին դատի տան եւ այդ 160 հազարը հետ ստանան»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan