Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ
13
Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Պատերազմ Արցախում
Անանունները՝ պաշտոնյաներ. ՔՊ ավագանու «անտեսանելի» անդամների հերթով պաշտոնավարումը Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել Տնտեսվարողները բողոքում են․ թույլ չեն տալիս ապրանքները Վրաստանից բերել Հայաստան (տեսանյութ) Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան 10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Փաշինյանը տեղ չունի. Բենիամին Մաթևոսյան Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում. Զարուհի Փոստանջյան Հայ արտահանողների բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ուղիղ Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նրան որոնում են Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ Երևանում քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջ որովայնին Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան

Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ի նախօրեին՝ խորհրդանշական 19:15-ին ավանդաբար մեկնարկող «Ջահերով երթը» միշտ է առանձնահատուկ խորհրդանշական բովանդակություն ունեցել: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով այդ՝ արդեն ավանդական երթի խորհուրդը. ոգեկոչել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, վառ պահել պայքարի ոգին:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ, բնականաբար, «Ջահերով երթի» նախաձեռնողը ՀՅԴ-ն է՝ ի դեմս իր երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների: Սակայն, կարծում ենք, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ չեն առարկի, որ վերջին տարիներին սա զուտ առանձին վերցրած մեկ կուսակցության միջոցառում չէ: Այն արդեն վերածվել է վերկուսակցական երևույթի, ու դա էլ է օրինաչափ, քանզի համազգային ողբերգության հիշատակն ու հատուցման հասնելը համազգային մղում է և խնդիր:

Այո, «Ջահերով երթը» միշտ է ունեցել իր խորհուրդը, բայց հատկապես հիմա, հատկապես այս օրերին այն հավել յալ ու առանձնահատուկ խորհրդանշականություն է ստացել:

Առաջին հերթին՝ «Ջահերով երթը» համազգային, մեր պարագայում՝ ներհասարակական համախմբման ու համերաշխության որոշակի խորհուրդ ունի: Որքան էլ ցավալի է դա արձանագրելը, բայց «Ջահերով երթը» (ինչպեսև՝ Ապրիլի 24-ին մեր հայրենակիցների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) նաև պայքարի դրսևորում ու ցույց է՝ ընդդեմ ուրացման, ընդդեմ մոռացության ու մանկուրտացման:

Այո, ցավալի փաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը այսօր Հայոց ցեղասպանությունն ուրանալու, պատմական անհերքելի իրողությունները ռևիզիոնիստական ու նենգախեղող վերանայման ենթարկելու, ցեղասպանական ոճրագործ Թուրքիային «սպիտակեցնելու» դիրքերից է հանդես գալիս: Նպատակ հետապնդելով ամեն գնով բարեկամանալ Թուրքիայի հետ, իսկ գործնականում Հայաստանը դնել թուրքական տիրապետության տակ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ու Փաշինյանի մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից դուրս հանելը, դրա մասին են վկայում:

Բայց պարզ է, չէ՞, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը սոսկ անցյալի մասին չէ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր ներկայի և ապագայի անվտանգության բաղկացուցիչն է: Ու նաև դրա մասին յուրօրինակ հիշեցման խորհուրդ ունի «Ջահերով երթը», որը աշխարհին ապացուցելու է նաև, որ հայ ժողովուրդն ամենևին համակարծիք չէ օրվա իշխանությունների ուրացման քաղաքականության հետ:

Պետք է նկատել, որ Փաշինյանի իշխանությունն ամենևին էլ առաջինը չէ, որ կցանկանար առհավետ մարել հայերիս պատմական հիշողությունը, բայց պայքարը ոչ մի դեպքում չի մարել: Հակառակը, եղել է այնպես, որ ինչքան այդ ճնշումն ուժեղացել է, այնքան ավելի է բորբոքվել պայքարի ջահը: Կարևորը այն մտքում և հոգում վառ պահելն է...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan