Համար 1 է տված, տեռորի մթնոլորտ է. Գառնիկ Դանիելյան Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի. Կարեն Կարապետյան Ինչու Արցախի հարցը փակված չէ
4
Երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է․ Լևոն Քոչարյան Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյան Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին» (տեսանյութ) Սա ձեր մշտական, անօրինական գործողություններից է․ Աղվան Վարդանյանը՝ իշխանական ֆրակցիային «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան Ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների մասնակցելու ենք հուլիսի 4-ի երթին. «Որդիների կանչ» ՀԿ Գողացել են 1 միլիարդ 400 մլն դրամ․ Սամվել Հակոբյանը փաստեր է ներկայացնում (տեսանյութ) ԱԺ-ն ընդունեց «ՀԷՑ-ը խլելու» օրենքի նախագիծը Պատերազմ Արցախում
ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Օկուպացված Արցախում Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին «Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես մզկիթ»․ #Anadolu «Հավաքն ու երթը արտոնված են»․ պաշտպանության խորհուրդ Համար 1 է տված, տեռորի մթնոլորտ է. Գառնիկ Դանիելյան Սուրբ Էջմիածինը ամուր է իր հոգևորականաց դասով՝ ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Հայրապետին. Այն սասանել անկարելի է Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի մոտ. ուղիղ Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան Իրանի նախագահը ժամանել է օկուպացված Արցախ «Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 հոգի կալանավորվել է Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան Ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է․ Լևոն Քոչարյան Փաստաբանն առաջարկում է հրապարակել «գյուլելու» վերաբերյալ ամբողջական ձայնագրությունը Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյան Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում վիրավորանքների և զրպարտության դեպքերով Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը հենց տրվել է Գլխավոր դատախազի կողմից․ Վարդևանյան ՔՊ-ն տապալել է Երևանի կառավարումը ցանկացած ոլորտում, իսկ տրանսպորտի բարեփոխումը վերջնական «Հենց հիմա ավտոբուսում ասեղ գցելու տեղ չկա, վճարելու համար անհնար է հասնել վալիդատորին»․ Վահե Սարգսյան Կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը. կան բերման ենթարկվածներ «Դալմա մոլի» ներսում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառ են բարձրացրել Սամվել Կարապետյանը շատ բան է արել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի տնտեսության համար. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին» (տեսանյութ) Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի. Կարեն Կարապետյան Սա ձեր մշտական, անօրինական գործողություններից է․ Աղվան Վարդանյանը՝ իշխանական ֆրակցիային Տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը Ձերբակալվել է Վահագն Չախալյանը Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան

Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովում ի՞նչ էր ասում Փաշինյանը՝ խոսքը զուգահեռելով մարմնի ու ձեռքերի «պարային» շարժումներով կամ ինտենսիվ թափահարումներով: Դե, շատ բան էր ասում, լիքը՝ ջուր, լիքը՝ մանիպուլ յացիա, լիքը՝ պաթոս, որոնք, կարծես, մեկ նպատակ ունեին՝ քննարկեք ինձ, ասեք՝ ինչ ուզում եք, կարևորը՝ ցավոտ հարցերի մասին քննարկում չլինի: Այդ ամենին անդրադառնալն անլուրջ կլիներ: Բայց մի թեմա, ամեն դեպքում, ականջ սղոցեց: Վարչապետի պաշտոնն զբաղեցնողն ասում էր, թե ընդդիմադիրներն իրեն ու իր կառավարությանը, իբր, մեղադրում են, որ իրենք «բյուջե են լցնում»: Հա, ու խոսում էր այնպես ու այնպիսի համոզված տոնայնությամբ, թե «նախկիններն», իբր, պետական բյուջեն չէին «լցնում» կամ դատարկ էին թողնում:

Միանգամից հստակեցնենք, որ Փաշինյանի այդ պնդումները, մեղմ ասած, սուտ են: «Նախկինները» նույնպես կարողանում էին «բյուջե լցնել», ավելին, օրինակ՝ 1998-2008 թվականների միջակայքում ՀՀ բյուջեի «տարողությունը» գրեթե տասնապատկվել է, մի քանի հարյուր միլիոն դոլարից հասնելով շուրջ 2,5 միլիարդ դոլարի: Սա, եթե չխոսենք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) թռիչքաձև աճից՝ նույն 1998-2008 թվականներին:

Երկրորդ, որ տվյալ պարագայում ավելի էական է. ոչ մի ընդդիմադիր գործիչ կառավարությանն ու այն գլխավորող Փաշինյանին չի քննադատում այն բանի համար, որ վերջինները զբաղվում են պետական բյուջեի մուտքերն ապահովելով: Դա, մեր մեջ ասած, գործադիր իշխանության, իր ֆինանսահարկային կառույցների անմիջական աշխատանքային պարտավորություններից մեկն է: Այնպես որ, Փաշինյանը մանիպուլ յացիա է անում, պարզ ասած՝ խեղաթյուրում է իրականությունը:

Պետական բյուջեի մուտքերն ապահովելու, Փաշինյանի բառամթերքով ասած՝ «լցնելու» մեջ, ինքնին, վատ բան չկա: Դա, անխոս, կարևոր է ու անհրաժեշտ: Բուն հարցը (նաև մեղադրանքները, ինչը խեղաթյուրում էր Նիկոլ Փաշինյանը) այն է, թե ինչպե՛ս ու ինչի՛ (կամ ինչերի) հաշվին է լցվում այդ բյուջեն: Մյուս հարցն էլ այն է, թե ինչի (կամ՝ ինչերի) միջոցով է արվում դա, առավել ևս՝ ինչի (ինչերի) վրա են ծախսվում պետական բյուջեում հավաքված գումարները: Ի վերջո, «բյուջեն լցնելը» ինքնանպատակ չէ: Ո՛չ մի կերպ ինքնանպատակ չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կառավարությունը բյուջեն լցնելու համար ավելի ու ավելի ամուր են սեղմում հասարակության, հատկապես փոքր ու միջին բիզնեսի պարանոցը պարուրած հարկային վզափոկը (թող ներեն մեզ «հերոս-հարկատուները» այդ արտահայտության համար): Ու այն, որ բիզնեսը, տնտեսվարողները, մեծ հաշվով՝ հասարակությունը շնչահեղձ է լինում օրեցօր ավելացող հարկերից ու տուրքերից, ամենից ցայտուն վկայում են նույն կառավարության թիվ 1 մասնաշենքի դիմաց օրումեջ տեղի ունեցող բողոքի ցույցերն ու ակցիաները:

Մենք դեռ չենք խոսում «տեղական վճարների» դրակոնային ավելացումներից, տուգանքներից, այլ նմանօրինակ նկրտումներից, քաղաքացիների դեմ, պատկերավոր ասած՝ մի գրպանից մյուս գրպանը թղթադրամը «տեղափոխելու» վրա հարկեր սահմանելու իշխանական ցանկություններից: Չենք խոսում ուղեվարձի, «կամիր գծերի» թանկացումից, բառացիորեն ամեն ինչից «կոպեկ քերելու» իշխանական գործելակերպից:

Այսինքն, Փաշինյանի իշխանությունը ինչի՞ հաշվին է «բյուջեն լցնում»: Լցնում է ոչ մի կերպ չարդարացված, չհիմնավորված, արհեստականորեն բարձրացված հարկերի, տուրքերի ու, չմոռանանք, երկրի պարտքը կտրուկ ավելացնելու հաշվին:

Լավ, իսկ ինչո՞ւ է կառավարությունը դիմում նման քայլերի: Վերջին հաշվով, այնտեղ հո բոլոր աշխատասենյակներում «ամբիոնապարերով» չեն զբաղվո՞ւմ, գոնե մի քանի մասնագետ պետք է լինի: Պետք է, ու կան: Իսկ մասնագետները դառնությամբ արձանագրում են, որ ռեէքսպորտի «հեքիաթն» ավարտվում է, իսկ բյուջեի եկամուտները՝ նվազում: Դրա հետևանքով բյուջեի դեֆիցիտը, շատ հնարավոր է, վերածվի լիակատար ճեղքվածքի: Այստեղ նույնիսկ արտաքին պարտքի ավելացումը կարող է չօգնել, քանի որ դրա մի մասն էլ գնում է դրանից առաջ վերցրած մյուս վարկերի սպասարկմանը:

Հայաստանի տնտեսությունն այսօր իսկապես վարկային ասեղի վրա նստած անհուսալի վարկառուի է հիշեցնում, որ պարտք է վերցնում՝ այլ պարտատերերին վճարելու համար: Լավ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը նորանոր պարտքեր անում, ինչո՞ւ է հարկային բեռն ավելացնում: Գաղտնիք չկա. հարկային բեռն ավելացնում են, որովհետև բյուջեի մուտքերի ապահովման, իրական տնտեսական աճի վրա հիմնված եկամուտների սպասումներ չունեն:

Ու մարդիկ մի կերպ, ինչպես ասվում է՝ ճռռալով, մուծում են հարկերն էլ, տուրքերն էլ: Միայն տնտեսվարողները չէ: Մնացած բոլորս էլ վճարում ենք բարձրացած գների, թանկացած ծառայությունների միջոցով: Վերջին հաշվով, այդ ամենը մեր գրպանից ու, ինչպես սիրում են ասել, ժողովրդի ջանից է գնում:

Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, ինչի՞ վրա են ծախսվում «հերոս-հարկատուների»՝ այդքան զոհողություններով վճարած հարկերը: Դա էլ գաղտնիք չէ: Օրինակ՝ ահռելի միջոցներ են ծախսվում Փաշինյանի կեցավայրի ու նրա «ընտանյոք» գործուղումների վրա, Փաշինյանի թիկնազորքի սպասարկման ու անհրաժեշտ վառելիք-մեքենաների վրա: Ահռելի միջոցներ են մսխվում նրա թիմակիցների տուրիստական «գործուղումների» վրա, էլ ավելի շատ՝ իշխանական այդ ամբողջ «բանակին» անիմաստ պարգևավճարումների վրա: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ու մյուս քպականների բարեկեցության վրա:

Մի խոսքով, ոչ մեկը չի ասում, թե բյուջեն լցնելը, առհասարակ, վատ բան է: Հակառակը՝ դա կարևոր է: Բայց դրա համար էլ ձև կա, այլ ոչ թե՝ բոլորին հարկերով խեղդելով, ճնշելով, սնանկացնելով: Ո՞ւմ է պետք «լցված» բյուջեն, եթե դրա հետևանքով պետք է տասնյակ հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ սնանկանան, փակեն բիզնեսը, դառնան անգործ, բազմաթիվ քաղաքացիներ էլ՝ գործազուրկ: Ի՞նչ շահ «բյուջե լցնելուց», եթե դրա հետևանքով մարդկանց իրական եկամուտները պիտի նվազեն, մարդիկ պիտի նստեն «չոր վերմիշելի» ու «զտած ձեթի» վրա, իսկ որպես «պարգև» ստանան հեռուստաէկրանային տեսարան՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնողի «ամբիոնապարով»..

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan