«Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը Երևանյան շատ գետնանցումներ այսպիսի անմխիթար ու վատ վիճակում են
24
Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Պատերազմ Արցախում
Էռնա Ռեւազովայի «Սարերը» հիմա էլ Ավինյանի կարգադրությամբ է փող ստացել. «Հրապարակ» 590 հազար դոլարի գողությունը կազմակերպել է Գոռ Թադեւոսյանը. սիլիկոնե դիմակ է օգտագործվել. Armlur «Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը Որոնողական աշխատանքներին ներգրավված է եղել փրկարարական 1591 և ոստիկանության 800 ծառայող Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը Իշխանությունների հարկային տեռորը և ՓՄՁ խնդիրները․ «Մայր Հայաստան»-ի նախաձեռնած քննարկումը փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով (ուղիղ) ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը «Մայր Հայաստան» խմբակցությունը կարևորում է Գյումրու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը (տեսանյութ) «Թողեք խորհրդարանում լինեն մարդիկ, որոնք «անտռուսիկ» չեն ծառայել, կամ որոնց «տռուսիկ չունենալու» համար չեն մեղադրի»,-Արա Սահակյան «Փորձանք» է կախվել Վաղարշապատի գլխին. «Հրապարակ» Փաշինյանի ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը Ցավալի լուր. Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը Այստեղ հարգում են արժանապատվությունը և ուժը, այլ ոչ թե լացակումած աղերսանքը. Վարդան Ոսկանյան Բյուջեից գումար՝ առևտրային կազմակերպությանը Փաշինյանի ազգականը վթարի հետևանքով տեղում մահացել է Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ» Հատուկ տարածք է տեղափոխվել 262 մեքենա, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ Երևանի փողոցներում շատանում են փոսերը (տեսանյութ) Իշխանության հովանավորյալ Նարեկ Նալբանդյանը չի վճարում պարտքերը, բայց միլիոններով նոր բիզնեսներ է գնում Երևանյան շատ գետնանցումներ այսպիսի անմխիթար ու վատ վիճակում են ՔԿ-ից իրեղեն ապացույց հանդիսացող գումարը հափշակած անձը բռնվել է. նրա մոտ հայտնաբերվել է գումարի կեսը ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Հայկ Սարգսյանի նախագծի հետ կապված Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը

Ձեր գործընկերներն իրենց թույլ են տվել էնպիսի բաներ անել, որ мало не покажется․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ականներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ խորհրդարանի ամբիոնից․

Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ամբիոնից խոսել մեր սիրելի արցախցիների խնդիրների մասին, որոնք այս օրերին արժանապատվորեն պայքարում են իրենց իրավունքների համար՝ պահանջելով կառավարությունից վերանայել աջակցությունների դադարեցման որոշումը։

Խոսքը վերաբերում է հատկապես «40+10» ծրագրին, որը, ինչ-որ չափով մեղմում էր արցախցիների՝ կեցության հետ կապված կարիքները։

Ծրագրի դադարեցումը անթույլատրելի է․մայիսի 1-ից մեր հայրենակիցները չկարողանալով վճարել վարձավճարները՝ կարող են հայտնվել դրսում։ Սա հանգեցնելու է հուսալքության և արտագաղթի։

Այս ծրագրի փոխարեն կառավարությունը առաջարկում է օգտվել բնակարանային ապահովման ծրագրից, մինչդեռ, բազմիցս արձանագրվել է, որ այն ունի բազմաթիվ խոցելի կետեր, խրթին ընթացակարգ, ենթադրում է՝ ՀՀ քաղաքացիության պարտադիր ընդունում, վարկի ձևակերպում, ինչը, շատ դեպքերում մերժվում է բանկերի կողմից։ Հարց է ծագում, եթե պետությունն է այս ծրագրի երաշխավորը, վարկային պատմությունը դիտարկելուց հետո ինչու՞ են մերժվում մեր հայրենակիցները։

Պետք է ընդգծել, արցախցիներին արհեստականորեն և ապօրինաբար զրկել են ՀՀ քաղաքացիությունից և հարկադրում են, որպեսզի ծրագրի շահառու դառնալու համար վերջիններս նորից դիմեն քաղաքացիություն ստանալու համար։ Բնական է, որ շատերը վախեր, մտահոգություններ ունենալով չեն դիմում քաղաքացիության համար։ Մանավանդ, որ այս գործընթացը ևս վերածվել է քաշքշուկի ու բյուրոկրատիայի։ Պահանջում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք բռնի տեղահանվածներից շատերը չեն բերել իրենց հետ։

Արցախցիների սոցիալական ծանր դրությունը մեղմելու համար կառավարության կողմից չեն սահմանվում արտոնություններ․ սկսած տրանսպորտի փաթեթներից որոշակի զեղչերով օգտվելուց՝ մինչև բժշկական ծառայությունների անվճար ապահովում։

Հարց է առաջանում․ բազմաթիվ դժվարությունների միջով անցած, մի քանի պատերազմ տեսած, հայրենիքից, տնից, տեղից, գույքից զրկված մեր հայրենակիցները ինչպե՞ս պետք է հոգան իրենց տարրական կարիքները, երբ զրկում եք անգամ այդ չնչին աջակցությունից։

Իրենց իրավունքների վերականգնման համար այս օրերին Արցախից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները ձևավորել են խորհուրդ, Ազատության հրապարակում տեղադրել վրաններ։

Կառավարությանը ներկայացվել է 12 կետից բաղկացած պահանջագիր, որտեղ խոսվում է ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտության մասին, այլ դրվում են հստակ պահանջներ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չեղարկելու, Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետ հետքաշումից հրաժարվելու, գերիների վերադարձի, արցախյան հիմնահարցի, վերադարձի իրավունքի վերաբերյալ։

Պետք է արձանագրել, որ այս բոլոր պահանջները միայն արցախցիները չեն․ սա բոլորիս արժանապատվության հարցն է։

Հետևաբար, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ՝ մենք, յուրաքանչյուրս, մեր հնարավորությունների սահմաններում, պետք է աջակցենք, սատարենք, զորավիգ լինենք արցախցիներին։

Եվ այն անձինք, որոնք ատելության խոսք կհնչեցնեն, պետք է ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության․ կլինեն պարզապես ֆեյսբուքյան օգտատերեր, թե պետական պաշտոնյաներ։

Պատգաավորի ելույթը՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan