Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ
13
Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Հանգիստ կարելի է եզրակացնել, որ այդ 100 միլիոն դոլարը լափվել է․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Բաղրամյան պողոտայում ժողովրդի վրա նռնակային հարձակումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջև չի կանգնել Փաշինյանական սատելիտները հերթական հակառուսական ակցիան են արել... Ֆրանսիայի հրապարակում Պատերազմ Արցախում
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի Թել Ավիվ, նաև Դուբայ, Աբու Դաբի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Չեխիա «Եթե հարվածները շարունակվեն, Իրանին ճնշելու մյուս հավանական կետը լինելու է Սյունիքը»․ Վարուժան Գեղամյան Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը Իսրայելցիները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ մնալ ապաստարաններում. Նեթանյահուն Ի՞նչ կոմպրոմատներով է Եկեղեցուն «հաթաթա» տալիս Փաշինյանը Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Կարո՞ղ է վերջում էլ պայման դնեն՝ Սերժ Սարգսյանի նկարի ներքո ստորագրել. Ագնեսա Խամոյան Փաշինյանը ոչինչ չի կարող անել եկեղեցուն. Արմեն Բադալյան Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Իրանի կողմից սպասվող հակահարվածի ծավալը կարող է պայթեցնել տարածաշրջանը Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը Իսրայելը երկրորդ անգամ է հարվածել Իրանին, վնասելով միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է «Հեռու մնա Հայ Առաքելական եկեղեցուց» խորագրով բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում Իմպիչմենտի գործընթացը ծաղրի են ենթարկել, անլրջացրել են. Ագնեսա Խամոյան Տպավորություն է, որ 8-ը արդեն ստորագրել են, մնում է հավաքել 28 պատգամավորի ստորագրությունները․ Խաչատրյան Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Էրդողանի հետ․ 24News ՀՅԴ-ն կհստակեցնի անելիքներն ու կընտրի նոր Գերագույն մարմին Մեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն Հակոբյան Ներհայաստանյան աշխարհաքաղաքական առճակատում (տեսանյութ) Ինձ ավելի շատ անհանգստացնում է իմ երկրի վիճակը, իմ վնասվածքը չի կարող ինձ հետ պահել իմ գաղափարներից. Ակցիայի ժամանակ մատները կորցրած Եսայի Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք AI գործարան, տրակտորի գործարաններ, ադամանդի․․․ հերթով կառուցեք, չենք հասցնում հաշվել․ «Կարճ ասած» Արդյոք Հայաստանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ նույնպես կխզվեն Դանակահարված 14-ամյա տղան վազելով մտել է դպրոց. առաջին օգնություն ցուցաբերել են ուսուցիչները. նոր մանրամասներ

Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը.

«Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու  քաղաքականության բեռով։

Մենք կանգնած ենք ծայրահեղ մարտահրավերների առաջ, որոնք պահանջում է  մի կողմից՝ պատմության ճիշտ գնահատում, մյուս կողմից՝ ապագայի ճիշտ պլանավորում։

1999 թվականին հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանը հրապարակեց իր «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատությունը՝ ի պատասխան նույն թվականի մայիսին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին ուղղված 11 էջանոց նամակի, որում նա շարադրել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար տարիների ընթացքում թուրքական գերատեսչությունների և ուղեղային կենտրոնների մշակած հիմնական թեզերը: Ինչպես իր բոլոր աշխատություններում, այնպես էլ այս գրքույկում պրոֆեսոր Դադրյանն անհերքելի փաստարկներով և անխոցելի տրամաբանությամբ ջախջախել էր արհեստավարժորեն կառուցված՝ թուրքական «ժխտողական արդյունաբերության» բոլոր հաստատումները: Ինչը չէր կարող կանխատեսել մեր անվանի հայրենակիցը՝ այն էր, որ ընդամենը 2,5 տասնամյակ անց հենց Հայաստանի Հանրապետության իշխող վերնախավը կարող է նպաստել Հայոց ցեղասպանության ժխտման և ուրացման գործին:

Վերջերս նույն այդ պաշտոնյաների կողմից հրապարակային հարցադրում արվեց, թե ինչպե՞ս եղավ, որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին այդ օրակարգը հայտնվեց: Այս հարցադրումն ակնհայտ ենթատեքստ ունի, իբր՝ ցեղասպանության թեման օգտագործվել է մեկ այլ երկրի կամ երկրների աշխարհաքաղաքական հաշվարկների և դավադիր ծրագրերի իրականացման համար: Վերջին տասնամյակներին, իհարկե, մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այս կամ այն երկիրը կամ գործիչը շահարկել մեր ազգի ողբերգությունը՝ տարբեր երկրներում ապրող հայ համայնքների աջակցությունը ստանալու կամ՝ ինչ-ինչ հարցեր լուծելու նպատակով Անկարայի վրա ճնշում գործադրելու համար: Այդուհանդերձ, նույնիսկ այս դրսևորումները որպես հիմք են ընդունել Հայոց ցեղասպանության՝ արդեն իսկ օրակարգային հարց լինելու ակնհայտ փաստը: Ուստի փորձենք վերհիշել, թե իրականում ինչպես ձևավորվեց այդ օրակարգը:

1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված՝ հայ ժողովրդի ծրագրված բնաջնջումը 1915 թվականի մայիսի 24-ին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից առաջին անգամ որակվեց որպես «մարդկության դեմ հանցագործություն»։ Չնայած Առաջին աշխարհամարտից հետո 1919-1920թթ. որոշում կայացվեց ռազմական դատարաններում հետապնդել օսմանյան պաշտոնյաների հանցագործությունները, որոնք հիմնականում կատարվել էին հայ բնակչության դեմ, ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել:

Մինչև «ցեղասպանության» հայեցակարգի գյուտը «մարդկության դեմ հանցագործությունները» համարվում էին գերագույն ոճրագործություն և ներառված էին Նյուրնբերգի տրիբունալի կանոնադրության մեջ։ Ռաֆայել Լեմկինը 1946 թվականի իր զեկույցում, որը հիմք հանդիսացավ ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ընդունման համար, ամփոփել էր ցեղասպանություն համարվող ջարդերի ցանկը հետևյալ բառերով. «…և ժամանակային առումով մեզ ամենամոտն է հայերի հետ կատարվածը»: Այս իմաստով և պատմաիրավական տեսանկյունից Հայոց ցեղասպանությունը հանդիսացել է ժամանակակից ցեղասպանությունների նախատիպ:

Եվ այսպես, հայերի համար շրջադարձային դարձավ Նյուրնբերգի դատավարությունը, որը պատժի ենթարկեց նացիստական Գերմանիայի վերնախավին պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար:  Հոլոքոստում միլիոնավոր հրեաների սիստեմատիկ սպանությունը նշանակալից տեղ էր զբաղեցնում դատավարության ընթացքում: Նյուրնբերգի դատավարությունն արդարացիորեն համարվեց միջազգային քրեական իրավունքի իսկական սկիզբ: Բայց Նյուրնբերգն ունեցավ նաև քաղաքական և պատմական կարևորագույն հետևանքներ. 1948 թ. ստեղծվեց Իսրայելի պետությունը, իսկ 1952 թվականին գերմանական կառավարությունը, չնայած պատասխանատվություն չէր կրում իր նախորդների հանցագործությունների համար, ընդունեց Հոլոքոստի հավերժացումը՝ այդպիսով օրինակ և բարոյական ուղեցույց դառնալով մյուսների համար։ Հոլոքոստի լուսաբանումն ու դատապարտումն առանցքային ազդեցություն ունեցան նաև պատմագիտության վրա: Այս պահից ի վեր՝ կոլեկտիվ հիշողության ուսումնասիրության մեջ հիմնարար փոփոխություն գրանցվեց՝ հաղթողների կողմից պարտադրված պատմությունը կամ, ինչպես Նիցշեն էր անվանում, «մոնումենտալ պատմությունը», սկսեց լրացվել «զոհերի պատմությամբ»։

Նյուրնբերգն արդարության հասնելու նոր հույս արթնացրեց տարբեր երկրներում ապրող հայերի շրջանում և անկյունաքարային դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի ձևավորման համար: Ոգևորված Նյուրնբերգում գրանցված ճշմարտության և արդարության հաղթարշավով՝ հայերն աշխարհի տարբեր անկյուններում և ապա նաև՝ Խորհրդային Հայաստանում սկսեցին բարձրաձայնել իրենց հետ կատարվածը, նախաձեռնեցին փաստերի հավաքագրման գործունեություն, մասնագիտացան պատմական, իրավաբանական, սոցիալ-հոգեբանական և գիտական այլ հետազոտություններում, որոնց հավաքական արդյունքը հիմք ծառայեց հայերի ցեղասպանության պատմության տարածման և քաղաքական պայքարի համար: Դժվարին և համբերատար այս համազգային զարթոնքի արդյունքում Մեծ Եղեռնը «մոռացված ցեղասպանությունից» հետզհետէ վերածվեց օրակարգային հարցի, թեև աշխարհաքաղաքական տեսանկյունից ոմանց համար դարձավ «անհարմար ցեղասպանություն»: Այսօր՝ ավելի քան հարյուր տարի անց, կարելի է վստահորեն փաստել, որ պատմական հետազոտությունների արդյունքում կուտակված գիտելիքները և հիշողության քաղաքականության լայն դրսեւորումները վերջին 60 տարիների ընթացքում ներառել են Հայոց ցեղասպանությունը որպես միջազգային հիշողության կարևոր և անբաժան մաս: Բայց ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության գլոբալ իրազեկումը դեռևս չի վերածվել համաշխարհային ճանաչման: Հետևաբար, գիտելիքի և ճանաչման միջև անհամաչափությունը դարձավ հայկական ողբերգության տարբերակիչ հատկանիշը։

Հայաստանի վերանկախացումը նոր բովանդակություն հաղորդեց ցեղասպանության օրակարգին: Հիշողության և ճշմարտության իրավունքի հաստատման միջոցով միջազգային ճանաչումը կարող էր նպաստել ի վերջո  հայերի և թուրքերի միջև մեկ դար առաջ ձևավորված ջրբաժանի հետզհետէ վերացմանը, ծառայեր որպես զսպաշապիկ՝ կանխելու ողբերգության կրկնությունը և ճանապարհ հարթեր պատմական հաշտեցման համար: Սակայն Անկարայի համառությունը՝ լռեցնելու, մոռացության մատնելու, ժխտելու իր անցյալի ամոթալի էջերը և կերտելու անցյալը փառաբանող այլընտրանքային պատմություն, ի ցույց դրեց, որ նա ուներ և շարունակում է ունենալ անցյալի մեծ ոճրագործության ցանկացած հետք ամբողջությամբ վերացնելու նպատակ: Այս առումով դա կրկնակի ցեղասպանություն էր։

2020 թվականը մեր նորագույն պատմությունը տարանջատեց երկու տարբեր իրականությունների՝ մինչպատերազմյան և հետպատերազմյան շրջանների, ինչպես մեկ դար առաջ մեր նախնիների կյանքը բաժանվեց մինչև Մեծ Եղեռն և դրան հաջորդած ժամանակահատվածների: 2020թ. պատերազմում և դրան հաջորդած տարիներին Թուրքիայի առանցքային դերակատարությունը վերակենդանացրեց ոչ միայն հայերի, այլև միջազգային դերակատարների գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության հարցը չի սահմանափակվում միայն պատմական և բարոյական հարթությունում, այլ շարունակում է դիտվել որպես անավարտ գործ մեր հարևանների կողմից: Պատահական չէր, որ պատերազմին հաջորդած՝ 2021թ. ապրիլի 24-ին ականատես եղանք ոչ միայն կարևոր հայտարարությունների, այլև զգացինք զորակցությունը Հայաստան ժամանած օտարերկրյա բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների, որոնք հայատյացության քաղաքականության ուղղակի կապ և շարունակություն տեսան 100 տարի առաջ և մեր օրերում տեղի ունեցած մեծագույն հանցագործությունների միջև:

Ապրիլի 24-ը շատ խորհուրդներ ունի, այդ թվում՝ որպես համաշխարհային հայության միասնականության օր: Ցավոք, 110-րդ տարելիցին ընդառաջ արձանագրում ենք, որ հայերի բնօրրան Արցախը ցեղասպան քաղաքականության հետևանքով հայաթափվել է, Հայաստանի ապագան վտանգված է, իսկ ժողովուրդը՝ պառակտված և հուսալքված: Փոխարենը տեսնում ենք, որ այսպես կոչված «հաղթողները» պարտադրում են ընդունել իրենց երևակայական պատմությունը, անպատիժ դատում են մեր հերոսներին և վաղը մեզ պատասխանատվության են կանչելու հորինված ցեղասպանությունների համար: Հակառակորդի հեռահար ծրագրերը կյանքի կկոչվեն, եթե շարունակենք մեր համազգային պաշտպանական կարողությունները քայքայել այսպես կոչված գաղափարական տրանսֆորմացիայի, Արցախի հիմնահարցի նենգափոխման և ուրացման, Հայոց ցեղասպանության «վերաիմաստավորման» և այլ ճակատագրական սխալների միջոցով: Հետևաբար, կարծում եմ, որ առաջիկա Ապրիլի 24-ը պետք է դառնա մեր արժանապատվության, միասնականության, հավատքի, հավաքական կամքի և ուժի նոր աղբյուր՝ որպեսզի իրապես այլևս երբեք չառճակատվենք բնաջնջման սպառնալիքին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan