Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Նոր դավադիր հարձակում մեր բանակի ու ազգային գաղափարի դեմ
13
Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Հիտլերի փաստաբանն է. Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ֆրանսիան պարտվում է Թուրքիային նույնիսկ ուկրաինական դիվանագիտական ճակատում. Անդրկովկասում առավել ևս այդ պարտությունն ակներև է Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Պատերազմ Արցախում
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել Տնտեսվարողները բողոքում են․ թույլ չեն տալիս ապրանքները Վրաստանից բերել Հայաստան (տեսանյութ) Եվրոպան սարսափի մեջ է․ ակնկալվում է Պուտին-Զելենսկի հանդիպում․ Հայաստանը ի՞նչ պետք է սպասի (տեսանյութ) Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան 10-րդ օրն է՝ փնտրում են Տիգրանին․ հավելյալ ուժեր են ներգրավվել Նույն մեքենան՝ միայն տարբեր վարորդներով Ռուսաստանին հետաքրքրող Հայաստանում Փաշինյանը տեղ չունի. Բենիամին Մաթևոսյան Տղա ջան, դու թեմայից դուրս ես, չես էլ պատկերացնում ուր ես գնացել և ինչ է քեզ սպասվում. Զարուհի Փոստանջյան Հայ արտահանողների բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան դիմաց. ուղիղ Հայր ու որդի գնացել են «Սմավերդի լիճ» կոչվող ջրամբար. տղան սայթաքել ու անզգուշաբար ընկել է ջրամբարը. նրան որոնում են Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները» Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը Ես երկար չեմ սպասելու, ինձ հետաքրքիր է՝ ո՞վ և ի՞նչ դրդապատճառով է կանգնած պատվերի ետևում. Գևորգ Ստեփանյան Շիրակի մարզի գյուղերը վերածվել են աղքատության և արտագաղթի օջախների․ Մհեր Մելքոնյան Նացիզմի արդարացու՞մ. Փաշինյանը պատվերով արշավ Հայրենական պատերազմի պատմական նշանակության դեմ․ Politik.am Ոչնչացվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch Ի՞նչ ադեկվատությամբ են որոշումներ կայացվել պատերազմի ժամանակ. Սեյրան Օհանյան Ձեր կույր հավատարմությանը կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ Երևանում քամու ժամանակ տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջ որովայնին Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն 7 մլն դոլար Մոսկվայի գրասենյակ ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել․ Աննա Գրիգորյան Նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրքիան Հաջո՞րդը ում եք արդարացնելու, Ա՛րծրուն, Թալեաթի՞ն․ «Կարճ ասած»

Ըստ Newsweek-ի Թրամփը համաձայնվել է Հայաստանը թողնել Ռուսաստանի ազդեցության գոտու մեջ

Թրամփ-Պուտին անուղղակի բանակցային գործընթացը մեծ արձագանք է ստացել  միջազգային շրջանակներում: Ընդ որում սխալ է կարծել, թե Վաշինգտոնի և Մոսկվայի միջև բանակցությունները վերաբերվել են միայն Ուկրաինային:

Միջազգային դիտորդների կարծիքով, երկու երկրների ղեկավարների բանակցային գործնթացը շատ ավելի լայն շրջանակի խնդիրների է վերաբերվել:

Դիտորդների կարծիքով՝ այդ բանակցությունները սկիզբ են լինելու մի նոր Յալթա-2-ի կնքմանը, որից հետո հռչակվելու են միջազգային հարաբերություններում հաստատված նոր կանոնները:

Մասնավորապես, ամերիկյան Newsweek-ը նույնիսկ  յուրօրինակ քարտեզով է հանդես եկել, որտեղ նշվել են, թե ինչ երկիրների շուրջ են համաձայնության եկել Թրամփն ու Պուտինը՝ իրենց ազդեցության գոտիները բաժանելիս:

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանին հասել են  հետխորհրդային տարածքների մի մասը և, մասնավորապես,  Ուկրաինան, Մոլդովան և Անդրկովկասը: Չինաստանին՝ ողջ Հարավ-Արևելյան Ասիան, իսկ ԱՄՆ-ին՝ Հյուսիսային Ամերիկան և Գրենդլանդիան:

Մյուս երկրների  ու տարածաշրջանների շուրջ դեռ բանակցություններն ընթանում են:

Մասնավորապես, Թրամփին հաջողվել է Պուտինին համոզել, որ Թեհրանը զիջումների գնա ԱՄՆ-ի հետ միջուկային խնդրի շուրջ, իսկ վերջիններս համաձայնվել են  պատերազմ չհրահրել Թեհրանի դեմ:

Հասկանալի պատճառով, Թրամփի և Պուտինի այս  ստվերային գործարքը դուր չի եկել եվրոպական երկրներին, որոնք մերժում են Ուկրաինայի շուրջ գործարքը, քանի որ համարում են, որ դրանից հետո Մոսկվայի ազդեցությունը կարող է մեծանալ նաև ԵՄ երկրների մի մասի վրա:

Դիտորդների կարծիքով, նույնիսկ ԵՄ երկրների հարցում Վաշինգտոնն ու Մոսկվան ունեն ընդանուր եզրեր, մասնավորապես երկու կողմն էլ դատապարտում են ԵՄ երկրների վերնախավերին, որոնք փորձում են արգելափակել այդ երկրների ազգային վերնախավերի ազդեցության մեծացումն իրենց երկրներում:

Մասնավորապես, Ֆրանսիայում Լը Պենի նկատմամբ դատական հետապնդումները միաժամանակ դատապարտեցին, և՛ Թրամփը, և՛  Պուտինը:

Նույնը կատարվեց Ռումինիայում  ռումինական «Լը Պենի»՝ Ջորջեսկուի հանդեպ նույնանման  դատական հետապնդումների մասով:

Թրամփն ու Պուտինը, միաժամանակ, Գերմանիայում աջակցում են նույն ուժին՝ «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությանը, որի աճող ազդեցությունը նույնպես փորձում են սահմանափակել գերմանական ներկայիս  իշխանությունները:

Հասկանալի է, որ Թրամփի ու Պուտինի միջև պահպանվում են տարաձայնությունները  շատ հարցերի շուրջ:

Սակայն գրեթե բոլոր դիտորդներն են խոստովանում, որ մասնավորապես Ուկրաինայի մասով ընդհանուր պատկերացումների շնորհիվ, աշխարհը հեռանում է հնարավոր միջուկային պատերազմից, որը շատ իրական էր դարձել Բայդենի վարչակազմի իշխանավարման վերջին տարիների ժամանակ:

Մեր համար, լավ նորությունը այն է, որ Հայաստանով  չեն անցնելու աշխարհաքաղաքական բաժանարար գծեր, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ պատերազմի վտանգը Հայաստանի նկատմամբ խիստ նվազելու է:

Սակայն այս հարցն էլ ավտոմատ կերպով չի լուծվի, քանզի դրա համար անհրաժեշտ պիտի լինի, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում էլ այդ բաժանարար գծերը վերանան:

Միայն այդ գծերի վերացումից հետո երկրի ներսում, հնարավոր կլինի պնդել, որ Հայաստանի անվտանգային խնդիրը գրեթե լուծված կլինի:

Իսկ դրան էլ, առանց ամբողջական իշխանափոխության, հնարավոր չի լինի հասնել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan