Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում
21
Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Պատերազմ Արցախում
Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով «Զատկի զինադադարից հետո մարտերը վերսկսվել են»․ ՌԴ ՊՆ Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է երեխաներին ճանապարհում դպրոց. Լուսանկարներ Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում Իրական Հայաստանում դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն»․ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյան (տեսանյութ) Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Դատապարտյալ է ինքնասպան եղել Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Ծառատունկին զուգահեռ խոչընդոտում են ծառերի բիզնեսին. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Փաշինյանն ուզում է Ալիևի հագով Սահմանադրություն գրել. Քրիստինե Վարդանյան Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Երեւան. Սուրբ Հարության ավանդական կանթեղներով երթը դեպի Հանրապետության հրապարակ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Հանձին Փաշինյանի՝ ունենք ադրբեջանական գործիչ Ռասուլզադե. Հրանտ Բագրատյան Ջահերով երթի վերաբերյալ իրազեկման ակցիա՝ Ծիծեռնակաբերդում

Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին: Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին:

Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով: 2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին:

Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից: Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan