Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում
21
Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ Պատերազմ Արցախում
Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով «Զատկի զինադադարից հետո մարտերը վերսկսվել են»․ ՌԴ ՊՆ Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է երեխաներին ճանապարհում դպրոց. Լուսանկարներ Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում Իրական Հայաստանում դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն»․ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյան (տեսանյութ) Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Դատապարտյալ է ինքնասպան եղել Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Ծառատունկին զուգահեռ խոչընդոտում են ծառերի բիզնեսին. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Փաշինյանն ուզում է Ալիևի հագով Սահմանադրություն գրել. Քրիստինե Վարդանյան Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Երեւան. Սուրբ Հարության ավանդական կանթեղներով երթը դեպի Հանրապետության հրապարակ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Հանձին Փաշինյանի՝ ունենք ադրբեջանական գործիչ Ռասուլզադե. Հրանտ Բագրատյան Ջահերով երթի վերաբերյալ իրազեկման ակցիա՝ Ծիծեռնակաբերդում Հաջորդ իշխանության հայտը

Մեր քաղաքը սոցիալական արդարության խորհրդանիշ ենք դարձնելու․ Ռուբեն Մխիթարյան

«Մեր քաղաքը սոցիալական արդարության խորհրդանիշ ենք դարձնելու»,- այս մասին Գյումրիում տեղի ունեցող հանդիպման ընթացքում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության (քվեաթերթիկ համար 9-ը) կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը՝ շարունակելով․

«Մեր քաղաքում  չպետք է լինի երեխա, որը սոցիալական կարիքից դրդված դպրոց չգնա, գումար չունենալու կամ կոշիկ չունենալու պատճառով։Չպետք է լինի ծեր, որը սոցիալական կարիքից դրդված չկարողանա գնա հասնել պոլիկլինիկա»։

Նա հայտնեց, որ նախատեսում են ունենալ սոցիալական բաժին, որը տեղորոշելու է բոլոր կարիքավոր մարդկանց վայրը և զբաղվելու է նրանց խնդիրներով։

«Ստեղծելու ենք համակարգ, որ ոչ թե նվազագույն պայմաններն ստեղծենք նրանց համար, այլ հնարավորություն տանք նրանց զարգանալու, մեկնարկային սոցիալական ճիշտ կետ ունենալու համար»,- իր խոսքում ասաց Մխիթարյանը։

Սոցիալական արդարությունից խոսելիս Մխիթարյանն անդրադարձավ նաև Գյումրիում ցայսօր տնակային պայմաններում ապրող քաղաքացիներին։

«Ով եկավ, ասեց՝ լուծելու ենք էս հարցը, 30 տարի լուծում-լուծում են, բայց լուծում չի ստանում։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը, Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի։ Մենք չենք տարանջատելու, թե դու ստացել ես, վաճառել ես։ Մարդը կարող է կարիքից դրդված կյանքի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամուսնու կամ կնոջ կյանքը փրկելու համար պետք է եղել տվյալ բնակարանը վաճառել, բայց արդեն 20-25 տարի ապրում է տնակում։ Մենք, որպես համայնք, սոցիալական պատասխանատվություն կրու՞մ ենք այդ մարդու հանդեպ, թե՞ ոչ»,- նշեց  քաղաքապետի թեկնածուն։

Իսկ թե ինչ միջոցներով է պատրաստվում Մխիթարյանն այս ամենն իրականացնել, պարզաբանում է․ « Մենք մեր Սփյուռքի հետ կտրված պորտալարը, որը վերջին երեք տարում կտրեցին, վերականգնելու ենք։ Սփյուռքում ապրում են մեր այն քաղաքացիները, որոնք օգտակար են եղել Արցախին։ Այդ մարդկանց ներուժն ու հնարավորությունները չօգտագործելը հիմարություն է։ Պնդում եմ՝ Գյումրիի համայնքապետը նաև այնպիսի մարդ պետք է լինի, որը բանակցելու ունակություն ունենա։ Նոր առաքելություն ենք մեր Սփյուռքի համար մտածելու՝ հայրաքաղաքի զարգացումն ապահովելու համար, որովհետև Գյումրի միայն Հայաստանի հայրաքաղաքը չէ, համայն հայության հայրաքաղաքն է։ Վստահ եմ՝ ճիշտ ձևակերպված ծրագրի պայմաններում, գտնելու ենք այն միջոցները, որոնցով կկարողանանք տնակային համակարգից վերջնականապես ձերբազատել մեր քաղաքը։ Ազատված տարածքներն էլ տրամադրելու ենք ներդրողներին, որպեսզի իրենք արդյունաբերական հզորությունները զարգացնեն»։

«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածուն շարունակեց թվել այն ծրագրերը, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտին։ Մասնավորապես, նա ընդգծեց, որ Գյումրիում բոլոր սպորտդպրոցները պետք է լինեն անվճար։

«Մենք երեխայից գումար չպետք է վերցնենք իրեն ապագայում աշխարհի չեմպիոն պատրաստելու համար։ Մենք ունենք ծրագիր,որ Գյումրիում 5 տարվա ընթացքում չի լինելու տնակային պայմաններում գոյատևող սպորտդպրոց։ Բոլոր սպորտդպրոցներն ունենալու են միջազգայինպրակտիկային համապատասխան պայմաններ, լավ մարզասրահներ։ Մարզիչները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, էդ համակարգն էլ ունենք մշակած։ Գյումրու բյուջեն ճիշտ կառավարելու դեպքում էդ մարդկանց աշխատավարձը հնարավոր է ամեն տարի 15-20 տոկոսով բարձրացնելու»,-ասաց նա՝ մանրամասնելով․« Պատկերացրեք՝ տղամարդ մարզիչ, որը 78 հազար դրամ աշխատավարձ է տանում տուն այն պարագայում, երբ մարզվող երեխա ունի։ Եվ, որպեսզի էդ 78 հազար դրամը տուն տանի, տասը երեխայի 500 դրամ պարապելու վարձն ինքն է մուծում իր աշխատավարձից, որպեսզի էդ 78 հազարը տուն տանի։ Սա ամոթ է բոլոր իշխանությունների համար՝ թե՛ նախկին, թե՛ ներկա»:
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan