Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան

«Էրդողան՝ բռնապետ, Իմամօղլու՝ նախագահ». Թուրքիան ցնցումների մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Թուրքիան քաղաքական ու տնտեսական լուրջ ցնցումների մեջ է հայտնվել` ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո: Մինչ այդ ընդդիմադիր քաղաքապետի աշխատասենյակում, տանը եւ քաղաքապետարանում խուզարկություններ են կատարվել, խոշոր գումարներ են հայտնաբերվել:  Իմամօղլուի հետ ձերբակալվել է նրա հետ կապված հարյուրից ավելի անձ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի լրագրողներ, բիզնեսի ներկայացուցիչներ։ Նրանք մեղադրվում են տարբեր կոռուպցիոն սխեմաների, փողերի լվացման, կաշառակերության եւ շորթման մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Թուրքիայի ամենամեծ մեգապոլիսի ղեկավարը հանցավոր խմբի ղեկավարն է եղել, որը խարդախությամբ է զբաղվել՝ կեղծելով գնումների մրցույթների արդյունքները։ Բացի այդ, կասկածվում են ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ։ Խոսքը, ըստ ամենայնի, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության մասին է, որը թաքնվում է ԱՄՆ-ում։ Ըստ թուրքական իշխանությունների՝ այս կառույցն է կանգնած 2016 թ. ամռանը ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետեւում, որի նպատակն էր՝ բռնի հեռացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Ստամբուլում արգելվել են հանրահավաքները, սահմանափակվել է հասարակական տրանսպորտը, բայց Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում տեղի ունեցող բողոքի ակցիաները`«Էրդողան՝ բռնապետ» վանկարկումներով, չեն դադարում: Արդեն ընդհարումներ են եղել:
Մարտի 19-ին մայրաքաղաք Անկարայում եւս բողոքի ցույց է տեղի ունեցել` կենտրոնական թաղամասում։ Մասնակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության մայրաքաղաքային կազմակերպության ղեկավար Ումիթ Էրկոլը եւ ընդդիմադիր պատգամավորներ։ Ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի արդարադատության նախարարության շենք։ Ոստիկանությունը փորձել է կասեցնել չարտոնված երթը, սակայն հանդիպել է ցուցարարների դիմադրությանը։ Բախումներ են եղել, իրավապահները սկսել են ցուցարարների դեմ պղպեղի սփրեյ կիրառել։ 5 ոստիկան վիրավորվել է։

Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելը կոչ է արել՝ մարտի 23-ին բողոքի ցույցեր անցկացնել ամբողջ երկրում: Ինչպես նշում են թուրքական ԶԼՄ-ները, Ստամբուլի ձերբակալված քաղաքապետի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, ելույթ է ունեցել քաղաքապետարանի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ։ «Ձերբակալվել են թոշակառուներ, ովքեր կարող են միս գնել քաղաքային ճաշարանների շնորհիվ, երիտասարդներ, ովքեր կարողանում են սովորել հանրակացարաններում ապրելով, երիտասարդ մայրեր, ովքեր օգտվում են անվճար տրանսպորտից...»,- ասել է Դիլեքը՝ ներկայացնելով իրավիճակը:

Իզմիրի Բորնովայի քաղաքապետն այրել է իր դիպլոմը՝ ի նշան բողոքի։ Մարտի 19-ին բողոքի ակցիայի մասնակիցները կաթսաներին ու թավաներին են հարվածել, միացրել-անջատել են լույսերը, որոշ ցուցարարներ գիշերել են փողոցներում։ Օզգյուր Օզելը կարծում է, որ Իմամօղլուի եւ մյուսների ձերբակալությունը հեղաշրջման փորձ է։ Նա տեղական Halk TV հեռուստաալիքի եթերում ասել է. «Էքրեմ Իմամօղլուն արդեն 4 անգամ հաղթել է Էրդողանի առաջադրած թեկնածուներին` փրայմերիզում: Եվ Էրդողանը տեսնում է, որ Իմամօղլուն կրկին կհաղթի: Իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության ժողովրդականությունը, դատելով մի շարք հարցումներից, 20 տոկոսով բարձր է», եւ նշել, որ Ստամբուլի քաղաքապետի հաղթելու շանսերը չափազանց մեծ են։ Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP) Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը հայտարարել է, որ ինքը չի առաջադրվելու նախագահական ընտրություններում. «Սխալ է խոսել նախագահի թեկնածության մասին, քանի դեռ Էքրեմի հետ ինչ-որ բան է կատարվում։ Առաջնայինը Էքրեմին արդարացնելն է։ Սրանից օգտվելը եւ անիմաստ բաներ անելը անբարոյականություն է։ Ես նույնիսկ չեմ դիտարկի թեկնածուի հարցը, եթե պայմանները հավասար չլինեն»:
Մարտի 19-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամներն խոչընդոտել են խորհրդարանի աշխատանքը՝ հավաքվելով ամբիոնի մոտ՝ ի նշան բողոքի։ Նրանց եւ իշխող կուսակցության ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է սկսվել, նիստը հետաձգվել է։ ԺՀԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալի Մահիր Բաշարիրն իշխանություններին մեղադրել է «օրենքները խախտելու եւ ժողովրդի կամքն անտեսելու մեջ»։

Տնտեսական ցնցումներից եւս խուսափել չի հաջողվել. Ստամբուլի ֆոնդային բորսայի BIST 100 ինդեքսը բացման ժամանակ նվազել է 6,87%-ով եւ ժամանակավորապես դադարեցրել է առեւտուրը։ Թուրքական արժույթը՝ լիրան, կրկին փլուզվել է` հասնելով պատմական նվազագույնի. ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել է 41 լիրայից։ Այս քաղաքական ֆարսի պատճառն ակնհայտ է՝ ԺՀԿ անդամ Էքրեմ Իմամօղլուն համարվում էր 2028 թվականին նշանակված նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածուն։ Թուրքիայի նախագահը մտադիր է խոչընդոտել նրա առաջադրմանը` օգտագործելով առկա բոլոր միջոցները։
Գլխավոր դատախազության խնդրանքով Ստամբուլի համալսարանը հետ է կանչել Իմամօղլուի բիզնեսի կառավարման ֆակուլտետի դիպլոմը, քանի որ քաղաքապետը ժամանակին տեղափոխվել է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պաշտոնապես չգրանցված ուսումնական հաստատությունից: Այս որոշումն ինքնին կխանգարի նրան առաջադրվել նախագահի պաշտոնում, քանի որ, թուրքական օրենսդրության համաձայն, բարձրագույն կրթություն չունեցող անձը չի կարող առաջադրվել։ Իսկ կոռուպցիայի ու ահաբեկչության գործը վերջնականապես խաչ կդնի Իմամօղլուի քաղաքական ապագայի վրա, քանի որ հետաքննության արդյունքում նա կարող է դատապարտվել ծանր ազատազրկման։
Այս իրադարձությունների ֆոնին Թուրքիայի ղեկավարությունը քննարկում է արտահերթ նախագահական ընտրությունների հարցը` 2027-ի աշնանը։ Էրդողանը, որը պաշտոնը ստանձնել է 2014 թվականին, լրջորեն մտածում է երրորդ ժամկետի գնալու մասին: Գործող Սահմանադրության համաձայն՝ նա իրավունք ունի զբաղեցնել այդ պաշտոնը ոչ ավելի, քան 2 ժամկետ անընդմեջ։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն արդեն հայտարարել է, որ օրենքի այս դրույթը չի կիրառվի, եթե խորհրդարանը նշանակի արտահերթ ընտրություններ։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախագահի օգնական Յայմանը կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ բացահայտ խոսել է այս սցենարի մասին. «Աստված տա, որ 2027 թվականի նոյեմբերին կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններում մենք կրկին առաջադրենք մեր նախագահին (Էրդողանին)՝ որպես թեկնածու, եւ միասին լուծենք Թուրքիայի բոլոր խնդիրները»։

Իսկ խնդիրներն իսկապես մեծ են` հատկապես գնաճ, որը փետրվարին կազմել է 42%։ Գործող նախագահի վարկանիշը բարձր չէ: Անցյալ տարի ընդդիմությունը հաղթեց քաղաքային ընտրություններում` Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում: Եթե ինչ-ինչ պատճառներով Ռեջեփ Թայիփ Էրդողանը չառաջադրվի նախագահի պաշտոնում, ապա «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հավանական թեկնածուները կլինեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի կրտսեր որդին՝ Բիլալ Էրդողանը, եւ նրա փեսան՝ «Բայքար» անօդաչու թռչող սարքերի ընկերության համասեփականատեր Սելջուկ Բայրաքթարը: Իմամօղլուի հեռացումը լուրջ հարված է թուրքական ընդդիմությանը. մյուս ընդդիմադիր գործիչներն ազգային մասշտաբով հանրաճանաչ չեն։

Այս ընթացքում Էրդողանը պատրաստվում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել ապրիլի վերջին։ Նա մտադիր է կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, որոնք նկատելիորեն վնասվել են Դեմոկրատական կուսակցության կառավարման տարիներին, ինչպես նաեւ` իր միջնորդական ծառայություններն առաջարկել Ուկրաինայի եւ Գազայի հակամարտությունների կարգավորման գործում։

Եթե այդ բանակցությունները հաջողությամբ պսակվեն՝ ապահովելով Սպիտակ տան նոր վարչակազմի բարեհաճությունը, Թուրքիայի ղեկավարը կարող է հայտարարել երրորդ ժամկետում առաջադրվելու մասին։ Իմամօղլուի հետ կապված գործընթացը վրդովեցրել է ոչ միայն թուրք հասարակությանը, այլեւ միջազգային խաղացողներին: Գերմանիայի կառավարությունը խստորեն դատապարտել է այս ձերբակալությունները, ԱԳ նախարար Աննալենա Բերբոքն Իմամօղլուի ձերբակալությունն անվանել է «լուրջ հարված Թուրքիայում ժողովրդավարությանը» եւ հիշեցրել, որ, որպես ԵՄ անդամության թեկնածու, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ՝ Անկարան պարտավորվել է հետեւել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հիմնարար սկզբունքներին։

«Իմամօղլուի ձերբակալությունը եւ պաշտոնյաների, ակտիվիստների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի ներկայացուցիչների եւ լրագրողների հետապնդումները հարցեր են առաջացնում Թուրքիայի հավատարմության վերաբերյալ` իր հռչակած ժողովրդավարական ավանդույթներին»,- ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի եւ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի համատեղ հայտարարության մեջ։ Բրյուսելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին՝ ապահովել լիարժեք թափանցիկություն եւ հետեւել իրավական ընթացակարգերին։ Ֆրանսիան նույնպես քննադատել է միջադեպը, արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆ Լեմուանը խոր մտահոգություն է հայտնել թուրքական իշխանությունների գործողությունների կապակցությամբ եւ մտավախություն, որ դրանք «կարող են լուրջ հետեւանքներ ունենալ թուրքական ժողովրդավարության համար»։
Եվրոպական մի քանի քաղաքների ղեկավարներ նույնպես դատապարտել են Ստամբուլի իրենց գործընկերոջ ձերբակալությունը։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է «Էրդողանի ռեժիմի կողմից ընդդիմադիր քաղաքապետերին ճնշելու նոր քայլի մասին»։ Աթենքի քաղաքապետ Հարիս Դուկասը X-ում գրել է. «Իմ ընկեր Էքրեմ, մենք քո կողքին ենք»: Ակնհայտ է, որ Էրդողանի սուլթանական վարքագիծը երկար չեն կարող հանդուրժել ո՛չ Թուրքիայում, ո՛չ էլ՝ քաղաքակիրթ աշխարհում: Մնում է հուսալ, որ այս քայլով ոչ թե կամրապնդվի նրա երկարամյա բռնապետական ռեժիմը, այլ՝ կխարխլվի»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>