Արցախցիները բողոքի գործողություններ են ծրագրում

Դիտել նաև
Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը
Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում
Ի՞նչ են որոշել արցախցիները
Օկուպացված Արցախում ադրբեջանցի կին զինծառայող է զոհվել
Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ցուցմունք է տվել Դավիթ Իշխանյանը
Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է կրճատել տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։ Ապրիլից մինչեւ հունիս պետությունից աջակցություն կստանան բացառապես 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող արցախցիները, մինչեւ 18 տարեկանները եւ կենսաթոշակառուները:
Այն էլ՝ անձը 40 հազար դրամ, 50-ի փոխարեն։ Կառավարության այս որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել եւ հայտնվելու են փողոցում։ Մեր տեղեկություններով՝ այս օրերին արցախցիները քննարկում են բողոքի գործողությունների ծրագիր, նախատեսում են առաջիկայում զանգվածային ակցիաներ իրականացնել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով չդադարեցնել աջակցության ծրագիրը կամ էլ իրենց ապահովել բնակարաններով։