Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Դրածոները չեն տիրապետում իրավիճակին. Իշխան Սաղաթելյան
23
ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» Փախուստ «Շոուշենկից»` քաղաքապետարանից (տեսանյութ) Երևանի ավագանին քվորում չկարողացավ ապահովել․ նիստը շարունակեց վարել «Մայր Հայաստանը». Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները Նարեկ Մանուկյանը նեղացել է ՔՊ-ից․ «Հրապարակ» ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» Դրածոները չեն տիրապետում իրավիճակին. Իշխան Սաղաթելյան Երևանում կառավարման «խոր» ճգնաժամ է

Իսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների տարփողած «խաղաղության համաձայնագիրը» ոչ մի խաղաղության մասին էլ չէ, կարծում ենք, ակնհայտ է արդեն նույնիսկ «քաղաքականությամբ չզբաղվողներին»: Թե՛ ադրբեջանական ռեժիմը, թե՛ նրան ուղղակիորեն ձայնակցող քպական կարկառունները բոլորից ակնհայտ ու համոզիչ դա հիմնավորեցին: Եվ հիմնավորեցին պատերազմի սպառնալիքներով: Բայց դա մի փոքր այլ խոսակցության առարկա է:

Ոչ պակաս հետաքրքրական են մեր հանրության որոշակի շերտերի արձագանքները: Ճիշտ է, «փողոցներ ու հրապարակներ ելած» բազմություններ չկան, ինչը միանգամայն բնական կլիներ՝ հաշվի առնելով, թե միակողմանի ու ստորացուցիչ ինչ զիջումներ է Ալիևը թելադրել Փաշինյանին, ինչպես նաև այն, թե ինչ խայտառակ զիջումների է համաձայնել ՔՊ-ի ղեկավարը: Սակայն թե՛ սոցցանցերում, թե՛ առօրյա շփումների ժամանակ կարող ենք արձանագրել դժգոհություններ, նաև՝ մեղադրանքներ: Չէ, իշխանությունների հասցեին չէ, դա ինքնին հասկանալի է: Եթե այդ դժգոհություններն ի մի բերենք, ապա կարելի է ամփոփել մոտավորապես հետևյալ արտահայտությամբ. «Բա ո՞ւր են (որևէ ընդդիմադիր կուսակցության, որևէ նկատելի ընդդիմադիր գործիչ), ինչո՞ւ փողոց չեն ելնում, ինչո՞ւ ժողովրդին փողոց չեն հանում, ինչո՞ւ մի բան չեն անում...»:

Սովորաբար, ասվում է. «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: Այսինքն, նման դժգոհություններ արտահայտողները, «բան անելու» իմաստով շատ հնարավոր է, որ տեղին են դժգոհում: Բայց հենց այստեղ էլ, կարծում ենք, արժե առնվազն երկու վերապահում անել. մեկը՝ տեղեկատվական, մյուսն՝ ավելի «բացված»:

Նախ՝ նկատենք, որ «Բաքվի համաձայնագրի» շուրջ բանակցություններն ավարտելու մասին Փաշինյանի իշխանության պաշտոնական հայտարարությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, ի մասնավորի՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «ՀայաՔվե» նախաձեռնությունը և այլն: Հասկանալի է, որ ընդդիմադիրները ոչ միայն անընդունելի են բնորոշել միակողմանի ու խայտառակ զիջումների մոտեցումը, որ դրսևորում է Փաշինյանի իշխանությունը, այլև պահանջել են հրապարակել «բանակցված» համաձայնագրի տեքստը:

Մեր անդրադարձի ենթատեքստի առումով հիմնական պահն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական ակտով (իսկ կուսակցության կամ որևէ միավորման ղեկավար մարմնի հայտարարությունն այդպիսին է) անդրադարձել են ընթացիկ ճակատագրական զարգացումներին: Բայց...

Հարցն այն է, որ հանրության մի որոշակի մասը, հատկապես պարբերաբար ամենքին մեղադրողների մեծ մասը... «քաղաքականությամբ» չի զբաղվում: Ու այստեղ արդեն հարց է ծագում, թե այդ դեպքում ո՞ւմ համար են կուսակցությունների հայտարարությունները, շարքերի՞, լրահոսի՞, թե՞ վիճակագրության կամ ապագայի վավերագիրների:

Սակայն եթե միայն դա լիներ խնդիրը: Ցավն այն է, որ երբ ինչ-որ մեկը, որևէ նկատելի քաղաքական ուժ կամ ուժերի համախումբ, որևէ ճանաչելի կամ որոշակի կշիռ ու ազդեցություն ունեցող գործիչ «ինչ-որ բան անում է», սոցցանցերում ակտիվացողները, խոհանոցներում քրթմնջացողները, բակային զրուցատաղավարներում հռետորաբանողները և «բա խի մի բան չեք անում» ասողների մի շատ զգալի մասը գերադասում է մնալ իր «կոմֆորտ զոնայում», կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս:

Դե, «ֆիզկուլտուրա անելու հավես չկա», «է՜, բան չեն անի», «նախկիններն են», «կիսանախկիններն են», «էս նոր ջահելներն ովքե՞ր են», «սրանց ընդհանրապես չենք ճանաչում», «ոնց որ նախկինների հետ կապ ունեն», այս մեկն այս է ժամանակին արել, մյուսն այն է արել, սա արժանի չէ, մյուսը թույլ է, երրորդը... ու այդպես շարունակ:

Սա նորություն չէ, նման դրսևորումներ, նման երևույթ տեսել ենք անընդհատ, այդ թվում՝ 2020-ից հետո, երբ մեկուկես տասնյակ կազմակերպություններ միավորվել էին, իսկ շարժումն առաջնորդում էր Վազգեն Մանուկյանը: Տեսել ենք «Դիմադրություն» շարժման ժամանակ, տեսել ենք նաև այլ դրսևորումների ժամանակ: Տեսել ենք նաև 2024-ին՝ «Սրբազան շարժման» հետ կապված:

Հարկավ, բոլոր այդ շարժումների, ընդվզման դրսևորումների չհաջողելու բազմաթիվ պատճառներ կան, որոնց մասին էլ քիչ չի խոսվել: Մենք այլ հանգամանքի վրա ենք ուզում ուշադրություն հրավիրել. ամեն ինչին ու բոլորին բնորոշումներ, պիտակումներ տալու և դրա փակուղայնության: Երբ դա ես դիտարկում, ստացվում է, որ մեր հասարակությունը որակումներ, պիտակումներ տալու «մասնագետ» է դարձել, եթե ոչ՝ աշխարհի չեմպիոն:

Բոլորին էլ պիտակավորելու, բնորոշումներ տալու որևէ հնար կարելի է գտնել ու կգտնեն էլ: Ու գտնում են: Ոչ ոք անթերի չէ: Եվ ի՞նչ: Եվ այն, որ այդպես դրսևորվողները շարունակում են մնալ իրենց «հարմարավետ գոտիներում», ֆեյսբուքյան կամ տելեգրամյան ելևէջներում, շարունակական մուննաթի ու դժգոհությունների «ալիք» տատանողների դերում:

Բայց ավելի վատը կա, որովհետև... ստացվում է, որ մեր երկիրը, ազգն ու հասարակությունը ներկայացնելու արժանին... Նիկոլ Փաշինյանն է: Սա իսկապես ողբերգություն է: Իսկ դրա հետևանքը լինում է, ավելի ճիշտ՝ այն է, որ բոլորին «անուն կպցնելով», «նախկին»-«կիսանախկին»-«կիսաներկա» անելով, աջուձախ բոլորին պիտակավորելով՝ անտեսում ենք կարևորագույնը, որ հայտնվել ենք չափազանց լուրջ վտանգի առաջ, եթե ոչ՝ հենց վտանգի մեջ ենք կանգնած: Ու դա «մեզ արժանի» Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Ու այստեղ երկրորդ հարցն է ծագում: Լավ, մենք իսկապե՞ս ռեալ վտանգն առարկայորեն չզգացող հասարակություն ենք դարձել: Աներևակայելի իռացիոնալ՝ մեր ընկալումներով ու հետևություններով: Չենք ուզում հավատալ, որ այդպես է: Իրականում կենտրոնանալ է պետք այն մոտեցման վրա, որը դրսևորել են «խելքը գլխին» բոլոր ժողովուրդները, երբ նման վիճակներում են հայտնվել: Այդ թվում՝ մեր ժողովուրդը՝ իր երկարատև պատմության ընթացքում:

Ո՞րն է այդ մոտեցումը: Նման պայմաններում առաջ են բերում ճգնաժամային կառավարիչներին՝ կոնկրետ հանրային պահանջով՝ երկիրը հանել այս վիճակից, այս մղձավանջից: Առաջ են բերում նրանց, ովքեր դա կարող են անել: Հա, ու նման գործիչներին, որպես կանոն, հետո մի կարգին շնորհակալություն էլ չեն ասում, առնվազն՝ իրենց կյանքի օրոք: Սովորաբար՝ «սերունդներն են երախտապարտ լինում»:

Շատ օրինակներ կարելի է բերել թե՛ մեր, թե՛ այլ ժողովուրդների պատմությունից: Բայց խնդիրը դա չէ, այլ հետևյալ հարցը. լավ, ինչի՞ մասին ենք մենք մտածում, ընդհանրապես, մենք ուզում ենք դուրս գա՞լ այդ վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan