«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին

Դիտել նաև
Դատապարտյալ է ինքնասպան եղել
Ողբերգական դեպք Հրազդանում. հայտնի հրուշակագործին մաhացած են հայտնաբերել
37-ամյա տղամարդը տանը փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել
Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր
Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, փրկարարները դուրս են բերել կնոջ մարմին
«Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում 49-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է այս մասին՝ նշելով, որ խցում հայտնաբերվել է նաև նամակ։
«Մարտի 17-ին՝ ժամը 09:05-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է կալանավորված անձ, 1976թ. ծնված Ն. Ա-ին՝ սավանով կախված վիճակում: Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորված անձի կողմից գրված նամակ»,- նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: