Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս

Գյումրիիու ընտրությունների գերկարևորությունը պայմանավորված է տեղով ու ժամանակով:
Գյումրին մի քաղաք է, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Քաղաքի ռազմավարական նշանակությունն, ըստ այդմ, հնարավոր չէ թերագնահատել: Հատկապես աշխարհում տեղի ունեցող ցնցումների ֆոնին:
Գյումրու ընտրություններին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով Թուրքիայից իշխանություն է մուրում, ինչից օգտվում է Ադրբեջանն ու ստորացուցիչ նախապայմաններ առաջ քաշում:
Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս: Բարեկամ ու թշնամի երկրները համապատասխան եզրակացություններ են անելու՝ այդտեղից բխող զարգացումներով: Ամեն ինչ գյումրեցիների ձեռքում է: Իրենք են որոշելու այդ զարգացումների ուղղությունը:
Հ.Գ.: «Մայր Հայաստանի» նախընտրական հավաքը շատ ջերմ ու մարդաշատ էր: Ակտիվը մարտական է տրամադրված: Քաղաքապետի մեր թեկնածու Կարեն Սիմոնյանը կարողացել է համախմբել տեղի երիտասարդության շատ ակտիվ հատվածի:
Փորձի և երիտասարդության համադրություն է Գյումրու մեր թիմը:
Լավ մեկնարկը գործի կեսն է: Մնացածը գյումրեցիների որոշելիքն է: Մենք ակնկալում ենք աջակցություն, որպեսզի կյանքի կոչենք Գյումրու զարգացման մեր ծրագրերը:
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի էջից
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?mibextid=wwXIfr&v=566099649839376&rdid=wOPm18aaZFEpBVUd
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի էջից
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/watch/?mibextid=wwXIfr&v=566099649839376&rdid=wOPm18aaZFEpBVUd