Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Պատերազմ Արցախում
Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ» Եթե մի երկրի վարչապետ սպառնում է, ապա... Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար

Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ որոշ ժամանակ առաջ «ոլորապտույտ» քարոզչական կեռմաններով դաշտ բերվեց «Մեղրու թեման»՝ «նախկինների» սոուսով, շատերը (ու շատերի թվում նաև մենք) կանխատեսեցինք, որ դա հենց այնպես չի արվում, իսկ ավելի կոնկրետ՝ նախապատրաստվում են նորանոր զիջումներ, նույնիսկ՝ զիջումների նոր փուլ: Ավելին, նշեցինք, որ այդ հանգած թեման «թարմացվում» է, Փաշինյանի կողմից «Մեղրին հանձնելը» փաթեթավորելու և արդարացնելու համար:

Վերջին երկու օրվա իրադարձությունները եկան, ցավոք, հաստատելու փորձագիտական շրջանակների, քաղաքական դաշտի ու լրատվամիջոցների կանխատեսումները:

Թե՛ Փաշինյան-Ալիև «պակտի» նախագծի վրա «աշխատանքն» ավարտելու մասին Բաքվից ու Երևանից հնչած հայտարարությունները, թե՛ «հերոս-հարկատուների» հաշվին Թուրքիայից բերված լրագրողներին Փաշինյանի տված հարցազրույցը, թե՛ ԱԺ-ում Փաշինյանի ճեպազրույցում ասվածը հստակ հաստատում էին՝ տալիս է, զիջում է, զիջելու է՝ ճանապարհներ, տարածքներ, հողեր, երկրի ինքնիշխանությունը:

Փաստը մնում է փաստ. Փաշինյանը համաձայնել է Ալիևի, Ադրբեջանի ու Թուրքիայի գրեթե բոլոր պահանջներին: Եվ ահա, այդ ամենից՝ վերջին 2 օրվա իրադարձություններից հետո թվում էր, թե Փաշինյանն ու թիմակիցները պիտի ձգտեն հնարավորինս չերևալ էկրաններին, մի ծածուկ տեղ պատսպարվեն, առնվազն՝ սուսուփուս սպասեն, մինչև «անցնի վտանգը»: Թվում էր, թե հիմա բորբոքված ժողովուրդը պիտի հրապարակները լցված լիներ, մղվեր դեպի փողոց:

Բայց ոչ: Հրապարակները ոչ միայն լցված չեն (դե հո գինու փառատոն կամ խորովածի ցուցահանդես չէ), այլև Փաշինյանն ու նրա թիմակիցներն են մի այլ կարգի «ոգևորված», սկսած թուրք լրագրողների համար «պարոն մեծարգոյից», վերջացրած՝ Արարատ Միրզոյանով ու մանդատակիր որոշ քպականներով:

Մի հոխորտալ են հոխորտում, մի սպառնալ են սպառնում, էլ չենք ասում՝ լրագրողների ու ընդդիմադիրների հանդեպ ուղղակիորեն սանձարձակ պահվածքի մասին:

Կա կարծիք, թե նման դրսևորումները Փաշինյանի ու քպականների ջղաձիգ հոգեվիճակի ապացույցն ու արտացոլումն են:

Հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է: Բայց կարևորը դա չէ, այլ երևույթն ինքնին. իրենց սանձարձակ ու ցինիկ պահվածքը նրանք շարունակում են, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ որպես երկրին ու ժողովրդին արված մե՜ծ լավություն են հրամցնում Հայաստանն ուղղակիորեն սպառնալիքների տակ մտցնելը: Թե բա՝ մենք փրկիչ ներ ենք: Դե, կոր ծ ան ե լ ո վ ՝ «փրկում» են...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>