Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
16
Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Վենսը աջակցեց Օրբանին, Փաշինյանին և դեմ էր պատերազմին. Օրբանը պարտվեց, Փաշինյանը կարող է պարտվել, իսկ Իրանի հետ գործարք չկա. ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց 18-ամյա Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից Նիկոլ Փաշինյանի ճղճիմ քայլն՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի Ամերիկացիները բացահայտում են Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքի վերաբերյալ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Զզվել ենք այս փողոցային հարաբերություններից, խուլիգանական վակխանային ներկա լինելը ոչ մեկին հաճելի չէ. Ռուստամյանը հիմնավորեց Փաշինյանի ելույթների՝ ընդդիմության բոյկոտը Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր. Մամիկոն Ասլանյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալության մասին Մեծ սպորտը մեծ քաղաքականության մաս է ու հայկական սպորտի կայուն զարգացման համար ճիշտ կլինի, որ ՀԱՕԿ նախագահը մաս կազմի իշխանության Ահազանգ․ Նոր Նորքում համաճարակի օջախ է (տեսանյութ) ՔՊ-ի կառավարման ձախողման հերթական փաստը Հայաստանից Ադրբեջան արտահման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ «Ուժեղ Հայաստան»-ից բերման ենթարկված Հասմիկ Ամիրզադյանը 5 որդեգրված երեխա ունի. փաստաբան Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում Լեռնային Ղարաբաղից 19 հազար 367 բռնի տեղահանվածներ ՀՀ քաղաքացիություն են ստացել Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Դավիթն այսօրվանից զբաղվելու է իր բուժումներով. փաստաբան Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից ՔՊ-ն աղմուկի տակ իր «սև գործն» է առաջ տանում Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ․ Իվետա Տոնոյանն Արայիկ Հարությունյանին Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Լիբանանում այսօր երեկոյան կհայտարարվի հրադադար Նախագահ Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին Միլիոններ են ծախսվում, բայց Էջմիածնի Չարենց թաղամասն օրեցօր ավելի է նմանվում աղբավայրի (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Սահմանադրությունը և օրենքներն ընդամենը թուղթ են, ինչպես այսօրվա Հայաստանում, եթե իշխանությունը հանրության կողմից չի ճանաչվում լեգիտիմ մի որևէ ավելի մեծ նպատակի համար Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն. Աբրահամյան Իշխան Սաղաթելյանն ընդդիմադիրներին առաջարկում է միասնական հանրահավաք անցկացնել Տիրադավերից Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին. «Իրավունք» Միլիարդավոր հատկացումները և կոտրված նստարաններն Ավան-Առինջում (տեսանյութ)

Արցախցիները չպետք է բաց թողնեն իրենց հնարավորությունը

Հայկական Արցախի հարցը կարող է կրկին օրակարգ վերադառնալ:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը գոյություն չունի աշխարհաքաղաքական վակուումում, և մեր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող ազդեցություն չունենալ ներքաղաքական գործընթացների վրա։ Դրանց դրսևորումներից մեկը դարձավ արցախցիների ակնհայտ ակտիվացումը Հայաստանում։ Դա դրսևորվում է ոչ միայն Բաքվում գտնվող հայ ռազմագերիների աջակցության ակցիաների շրջանակում, այլև մի շարք այլ գործընթացներում։

Այսպես, հայկական ԶԼՄ-ների տեղեկություններով, արդեն մոտ երկու ամիս է, ինչ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում պարբերաբար գումարվում են Արցախի Ազգային ժողովի նիստեր։ Արցախի պատգամավորներն ու այլ ներկայացուցիչներ ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ՝ հույս ունենալով վերադարձնել արցախցիների հարցը միջազգային օրակարգ։

Այդպիսի ակտիվացումը միայն կարելի է ողջունել։ Եթե հենց արցախցիներն ու Արցախի ղեկավարությունը չզբաղվեն իրենց հարցերով, մեծ է հավանականությունը, որ այս թեման կմոռացվի։ Միևնույն ժամանակ, կարևոր է շեշտել, որ Արցախի քաղաքական ղեկավարության համար չափազանց կարևոր է գոնե այս անգամ հասկանալ աշխարհաքաղաքական գործընթացների էությունը, պարզել, թե ումը կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանը աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո և հենց այդ կենտրոնի հետ ծավալել առավել ինտենսիվ աշխատանք, առավել ևս, որ այդ կենտրոնը պատրաստ է։

Ակնհայտ է, որ Արցախի ղեկավարությունն այս փուլում կարող էր «խաղադրույք» կատարել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցային գործընթացի վրա։ Այս համատեքստում կարևոր է հստակ սահմանել միջազգային հանրության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատանքի առաջնահերթությունները։

Պետք է զուգահեռ աշխատել արցախցիների Հայրենիք վերադառնալու հարցի շուրջ (որը իրավական հարթությունում չի կարող համեմատվել Բաքվի՝ ադրբեջանցիներին Հայաստան բնակեցնելու պահանջի հետ, ինչը մանրամասն բացատրել է ՀՀ նախկին ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը), ինչպես նաև անհրաժեշտ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, թեկուզ այս փուլում «կրճատված» ձևաչափով՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ (Մոսկվային ևՎաշինգտոնին անհրաժեշտ են «success story»-ներ հարաբերությունների վերականգնման ճանապարհին):

Բացի արտաքին ոլորտում ակտիվ լինելուց, տրամաբանական կլիներ ակտիվություն ցուցաբերել նաև ներքաղաքական դաշտում։ Պետք է ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա, որպեսզի «ռիսկի չդիմի» և գնա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Արցախցիներն, ընդհանուր առմամբ, ներկայիս իրավիճակում են հայտնվել հենց իրենց անտարբերության պատճառով ՀՀ ներքաղաքական գործընթացներին հանդեպ։ Այդ անտարբերությունն, արցախյան էլիտայի դիտորդի կարգավիճակը թույլ տվեցին Նիկոլ Փաշինյանին հանձնել Արցախը։

Արցախի ղեկավարությունը չի կարող իրենթույլ տալ այդպիսի շռայլություն, ինչպիսին հերթական անգամ հնարավորությունը բաց թողնելն
է։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>