Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է
13
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան Կաթողիկոսի հեռացման հարկադրանքը «սպառնալիք է աշխարհի բոլոր հայերի համար». Աֆեյանի և մյուսների հայտարարությունը «Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում». Ռոբերտ Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի Ըստ ամերիկյան American Thinker պարբերականի՝ ԱՄՆ-ն Հայաստանը փորձում է դարձնել իր հակաչինական հենարանն Անդրկովկասում Պատերազմ Արցախում
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել․ եթե հարկավոր լինի միջոցներ կձեռնարկվեն․ Փաշինյան Գուրգեն Եղիազարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Հայաստանը չպետք է իր ցամաքային կապը Ռուսաստանի հետ կառուցի Ալիևի կամքից կախված սխեմայով, երբ կա այլընտրանք. Ռոբերտ Քոչարյան Սա՞ է այն 3.6 միլիարդ դրամը, որ ծախսվել է «ասֆալտի» վրա Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) Այսօրվա Երևանն իննսունականների գյուղ է հիշեցնում Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. Hetq.am Կասկածի տակ է Հայաստանի գոյությունը՝ որպես անկախ պետություն Շոյգուն խոսել է Հայաստանում մոդուլային ԱԷԿ-ներ կառուցելու ԱՄՆ-ի մտադրության մասին ՔՊ-ի ավազը կամ աղ-ավազի ՔՊ-ական արկածները Երևանում (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը․ ՇՄ նախարարություն Անչափասին ծեծի ենթարկելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է Հ. Կոնջորյանի եղբայրը խոշոր խարդախության համար դատապարտվել է. բացահայտում. «Ժողովուրդ» Իմ նպատակն այս իշխանությունից ազատվելն է, և ես ամեն ինչ անելու եմ, որ մենք դրան հասնենք. Արթուր Վանեցյան «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան Կոստյում չունեցող Սիփան Փաշինյանը՝ նորաթուխ բիզնեսմեն (տեսանյութ) Շատ ժլատ դուրս եկան, գոնե մի քանի կոպեկ բաժին հանեին 3 միլիոն վարչապետերին Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի Փաշինյանի իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Մոտ ժամանակների մեր գերագույն մարտահրավերը ներքին ու արտաքին լեգիտիմությունը վերականգնելն է Դա նույնն է, որ իշխանությունն ասի, թե 20 տարի առաջ երկրում էլեկտրական մեքենա չկար. Աբրահամյան Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր 8 տարվա համար պատասխան տվեք, թե ինչ էիք ստացել, ինչ թողեցիք․ Արմեն Ռուստամյան Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը. փաստաբան

Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Գյումրիում մերժել Նիկոլին, ամբողջ Հայաստանով մերժել Նիկոլին

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրում է. «Նիկոլն իջեցրել է Հայաստանի նշաձողը և պետությունից ստացել փախստականների մեծ՝ 2.8 մլն-անոց ճամբար՝ տիրող բարքերով, կանոններով ու ապրողների հոգեբանությամբ։ Կա իներցիոն կյանք, կա ադմինիստրացիա և հակաադմինիստրացիա, բայց դրանք էլ արդեն պետության իշխանություն ու ընդդիմություն չեն։ Չկա ամենակարևորը՝ տրամաբանություն և երկարատև հեռանկարի զգացում։
«Խաղաղության պայմանագիր» ու՞մ միջև
Ադրբեջանի պետության և «փախստականների ճամբարի» միջև ի՞նչ հաշտություն. նման բան չի լինում։ էսօրվա անմիտ Հայաստանի հետ ի՞նչ հաշտություն։ Արդյոք ժողովուրդը հասկացե՞լ է, որ սա 2021-ի իր ընտրության հետևանքն է։

Իսկ արդյոք ժողովուրդը կհարցնի՞, թե երբ Ալիևն առաջարկում էր Լաչինի ճանապարհի ու Զանգեզուրի ճանապարհի հավասար կարգավիճակներ, Նիկոլն ինչո´ւ չհամաձայնեց, երբ կար Արցախ։

Իսկ արդյոք ունե՞նք այն քաղաքական վերնախավը, որն այս ամենը կբացատրեր սեփական ժողովրդին։ Ցավոք, չունենք։
Հայաստանում ոչ միայն գրագետ միտք ու գրագետ հաշվարկի խոր ճգնաժամ է, այլև՝ գրագետ մարդիկ են վերածվում այլ բանի։ Երկրի ինտելեկտուալ պոտենցիալն իջեցվել է գյուղամեջի խոսակցության մակարդակի։ Կուսակցությունների մեծ մասը ու բազմապիսի առաջնորդների ճնշող մասը ճիշտ կանեն այս փուլում լռեն, որովհետև միևնույն է չեն կարողանալու ճիշտ արձագանքել երեկվանից նոր ստեղծված իրականությանը։

Որքան էլ տարօրինակ թվա, արձանագրված և սպասվող ազգային խայտառակությունից մեր փրկությունը Գյումրիում է։
«Մերժում ենք Նիկոլին, մերժում ենք ՔՊ-ին, բայց ընտրում ենք «մեր Սարիկին»
Գյումրիում մի սպանիչ ձևակերպում կա. «Մենք Նիկոլին չենք քվեարկում, մենք ՔՊ-ին չենք քվեարկում, մենք մեր Սարիկին ենք ձայն տալիս»։
Տգեղ ինքնախաբեություն է, պետական մտածողության զրոյականություն։ Ունենք 15 օր՝ բացատրելու գյումրեցուն, որ «իրենց Սարիկի» շեֆը ամենամոտ ապագայում իրենց բոլորին տանելու է մեծ փորձության կամ փորձանքի։
Գյումրիում Նիկոլի հաղթանակի դեպքում Ադրբեջանը կտրուկ կոշտացնելու է իր դիրքորոշումը, դնելու է նոր այլանդակ պահանջներ՝ համարելով, որ սա կոտրված, անարժապատիվ հասարակություն է՝ ամեն ինչի համակերպվող։ Եթե Գյումրիում Նիկոլը պարտվի, դա կլինի ուղերձ Ադրբեջանին, ուղերձ՝ աշխարհին, որ մենք որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որպես պետություն գոյություն ունենք՝ որպես պետություն, որն ուզում է և արժանի է իրական, արժանապատիվ խաղաղության։

Հայաստանի ճիշտ արձագանքի քայլերը.

1. Գյումրիում մերժել Նիկոլին

2. Ամենուր՝ ամբողջ Հայաստանով, կենցաղային մակարդակում մերժել Նիկոլին

3. Հստակ ուղերձներ անել աշխարհին, որ մենք պատրաստ ենք խաղաղության, սակայն,
ՌԴ նախագահի երեկվա խոսքից օգտվելով, «կան նյուանսներ»։
Մեր քաղաքական մտքի հասունությունը և ապագա իշխանության բովանդակությունը պետք է լինի ոչ թե պարզապես սուր ճոճելը, (չեղած սուրը) այլ իրական դեէսկալացիայի տանող խաղաղության բանաձև գտնելը և հասարակությանն առաջարկելը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>