Երևանում գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում 100-ամյա կին է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 10-ին Երևանի Հաղթանակ թաղամասում՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին, որ ՀՀ Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվող կինը մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը նշված կենտրոնում բնակվող 100-ամյա Մանուշ Հ.-ն է։
Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։