Կրակոց՝ Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում. կա վիրավոր

Դիտել նաև
Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ
Վերջին 3 շաբաթվա ընթացքում կրակոցներ են լսվում նաև Չինար ու Մովսես գյուղերում
Կրակոցներ՝ Տավուշում. կան վիրավորներ
«Խոզնավարում կրկին կրակոցների ձայներ են լսվել»․ բնակիչ
Արդեն մի քանի օր է՝ կրակում են․ Արավուսի նախկին համայնքապետ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Օդամղիչ հրացանով կատարված կրակոցի հետադարձի հետևանքով «Ձախ ակնակապճի շրջանի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Է․ Ս․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։50-ի սահմաններում, նշված գյուղի միջնակարգ դպրոցում ռազմագիտության դասաժամին Գեղարքունիքի մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ի․-ն օդամղիչ հրացանից կրակել է, որի կոտորակը հարվածել է պատին և հետ է անդրադարձել՝ դիպչելով Է. Ս․-ի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք: