Աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները. Յուրա Մովսիսյանը՝ Արցախի մասին

Դիտել նաև
Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը
Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում
Ի՞նչ են որոշել արցախցիները
Օկուպացված Արցախում ադրբեջանցի կին զինծառայող է զոհվել
Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում ցուցմունք է տվել Դավիթ Իշխանյանը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է ընդունել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։
«Իհարկե, բոլորի համար շատ դժվար ժամանակներ էին։ Շատ տխուր է։ Մարդիկ մահանում էին։ Ես հավատում եմ, որ մի օր յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Ղարաբաղյան իրադարձությունները պատմության ևս մեկ պահ են, ինչպես Ցեղասպանությունը, որը չափազանց ծանր է ամբողջ հայ ժողովրդի համար։ Հուսով եմ և աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մովսիսյանը Championat-ի հետ զրույցում: