Իրանի փոխնախագահը հրաժարական է տվել

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմմաթիի իմպիչմենթից հետո։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Նշվում է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեռ չի ընդունել Զարիֆի հրաժարականը։
Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող են լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ։