Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Գյումրի ՔՊ-ի ԺՊ՝ Սարիկ Մինասյանը ավինյանական «ասեք՝ կանենք»-ով է փորձում գյումրեցիներին խաբել, որ հետո դրժի իր խոստումները

Ինչպես հայտնի է, մարտի 30-ին Գյումրիում պիտի անցկացվեն քաղաքի ավագանու ընտրություններ, որին մասնակցելու է նաև իշխանությունը՝ քաղաքապետի ԺՊ նշանակած Սարիկ Մինասյանի դեմքով:

Ինչքան էլ որ ասեն, թե՝ «մեր Սարիկը» անկուսակցական է, միևնույն է, նա համաձայնվել է դառնալ ՔՊ-ական և ուրեմն՝ իր վրա է վերցրել նաև ՔՊ-ի բոլոր բացասական բարքերի բեռը:

Իսկ այդ բարքերից ամենահայտնին, ՔՊ-ի խաբեությունն է, առաջին հերթին՝ իր ընտրողներին:

Հիշենք, թե ինչ էր խոստանում Տիգրան Ավինյանը Երևանի ավագանի ընտրությունների ժամանակ:

Նրա գլխավոր կարգախոսը այն ժամանակ. «Ասեք՝ կանենք»-ն էր:

Նրանք շրջում էին Երևանի թաղերով և խոստանում քաղաքացիներին, թե ինչ ցանկություն որ ունեն, կլուծվի, եթե իրենց թեկնածուն ընտրվի քաղաքապետի պաշտոնում:

Թե ինչ կատարվեց դրանից հետո, բոլորին է հայտնի: Սակայն դա առավել հայտնի է երևանցիներին: Գյումրեցիները այդ ոճին միգուցե անդրադառնան ընտրություններից հետո, երբ ՔՊ-ի թեկնածուն կարողանա ավինյանական ոճով խաբել իր համաքաղաքացիներին:

Օրինակ, տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին Ավինյանը մինչ ընտրությունները չէր խոստանում քաղաքացիներին: Չէր հայտարարում, որ քաղաքի կենտրոնի կարմիր գծերը պիտի թանկացնեն 13 անգամ: Չէր խոստանում, որ քաղաքի բոլոր առևտրի օբյեկտների տուրքերը պիտի բարձրացներ:

Ճիշտ հակառակ խոստումներով էին հանդես գալիս:

Ընտրվելուց հետո,  Ավինյանն ու իր թիմը  180 աստիճան փոխեցին իրենց մոտեցումները: Այսինքն՝ խաբեցին երևանցիներին բոլոր առումներով:

Հիմա հերթը հասել է Գյումրիին:

Հիմա Գյումրու «ավինյանը»  ընտրություններից առաջ խոստանում է, որ.

-տրանսպորտի գինը չի բարձրանա,

-մարդկանց գույքահարկը չի բարձրանա:

Գյումրիի «ավինյանի»  այս խոստումները լսելիս երևանցիների ծիծաղը կարող է գալ: Սակայն գյումրեցիները ավելի հումորով ժողովուրդ են, և իրենց խաբելն ավելի դժվար կլինի:

Գյումրիի այսօրվա ԺՊ-ն հայտարարում է, թե  ներկայիս քաղաքում գործող 89 միկրոավտոբուսների աշխատանքը կերկարացվի մինչև 21.30, իսկ հետագայում նաև մինջև 22.00:

Հարց կարող է առաջանալ. պարոն Սարիկ Մինասյանը ընտրությունների՞ն  է սպասել, որ մարտի մեկից այդպիսի որոշում է ուզում ընդունել:

Ի դեպ, Գյումրուն ընդամենը 89 միկրոավտոբուս ունենալը շատ քիչ է:

Պաշտոնական տվյալներով՝ քաղաքում ապրում է մոտ 150 հազար մարդ: Իսկ դա նշանակում է, որ նման քանակի համար անհրաժեշտ է մոտ 80 հատ 40-60 տեղանոց ավտոբուս, կամ՝ առնվազն 160  միկրոավտոբուսային շարժակազմ:

Դա ապահովելը դժվար գործ չէ:

Բավարար է արձանագրել, որ օրինակ Երևանի ավտոբուսային պարկի վերափոխման արդյունքում հսկայական քանակի 20-40 տեղանոց ավտոբուսներ են ազատվել: Դրանց օգտագործումը Գյումրիում հնարավորություն կտա  քաղաքի տրանսպորտի աշխատանքները երկարացնել նույնիսկ մինչև 23.00-ն:

Միայն դրանից հետո, հնարավոր կլինի քաղաքում կազմակերպել երեկոյան հանգստի միջավայր:

Այս խնդրի լուծման համար ոչ շատ ռեսուրս է պետք, ոչ էլ շատ խելք: Պիտի լինի կամք և պատասխանատվություն՝ գյումրեցիների նկատմամբ, որ այս տարրական խնդիրը լուծվի:

Էլ չենք ասում, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ 5 էլեկտրոբուսներ, որոնք որպես նվեր ստացել էր Գյումրին, մինչ այսօր, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով չեն մտցվել քաղաքային տրանսպորտային ցանց, ինչը իսկական խայտառակություն է:

Մնացած քաղաքային խնդիրների մասին կխոսենք այլ հոդվածներում:

Իսկ գյումրեցիներին կոչ կանենք չհավատալ արդեն մեկ անգամ խաբած ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչներին:

Արմեն Կիրակոսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan