Մեղրիի թեման փակվեց, դա պատվեր էր. Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին հաջորդած արձագանքները սպասելի են, նրա ասուլիսները միշտ նման էֆեկտ են ունենում:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Աշխարհում մեծ տեկտոնական շարժ է սկսվել, դա չնկատելը հնարավոր չէ:
Մյունխենում եվրոպացի պաշտոնյան լացում էր:
Մենք պետք է համոզենք որոշում կայացնողներին, որ իրավունք ունենք գոյություն ունենալ որպես անկախ պետություն:
Մարդը նոր Յալթայի մասնակիցներից առնվազն մեկի հետ կապեր ունի, ընդ որում՝ ոչ վատ:
ՀՀ ապագային վերաբերող գլոբալ հարցեր կան, ընկել են 90-ականներին տեղի ունեցածի հետեից:
Մեղրիի թեման փակվեց, դա պատվեր էր:
Միշտ եղել է վիրավորանք, նույնիսկ ատելություն իշխանության նկատմամբ, բայց այսպիսի զզվանք երբեք չի եղել:
Այդ կենտրոնը իշխանությունը կորցրել է:
Ինձ թվում է՝ Փաշինյանը չի հասկացել, թե Վենսն ինչ էր ասում:
Կոնկրետ լուծումները կան:
Այդ դիսկուրսը նետվում է օրակարգ, որ ընդդիմությունը հաջողության չհասնի:
Նունիսկ 5 տոկոս հավաքող մարդը համոզված է, որ գնում է հաղթելու:
Փաշինյանը չի ուզում գնալ արտահերթի, բայց նրանից որեւէ բան այլեւս կախված չէ:
Փաշինյանը չի կարող համոզել ռուսներին: