ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Սուրբ Հարության տաճար, նրան դիմավորել են հայ հոգևորականները

ԱՄՆ պետքարտուցար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Այս մասին տեղեկացնում են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից։
Նրան Երուսաղեմի Հայ Պատրիարքության կողմից դիմավորել են՝ դիվանապետ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյանը:
