Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել Yerkir.am

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ լրիվ խայտառակություն է եղել։ Հանդիպմանը որևէ կառույցի և կազմակերպության անդամ ներկա չի եղել։ Միայն Մյունխենի համայնքի վարչության նախկին երկու անդամ է ներկա գտնվել, իսկ նրանց կողքին հազիվ կարողացել են մի քանի անհատ գտնել։ Միություններին կա՛մ չեն հրավիրել, կա՛մ էլ նրանք միտումնավոր չեն մասնակցել հանդիպմանը։ Ի դեպ, մինչև վերջին պահը հանդիպման վայրը գաղտնի են պահել։ Այս մասին գրում է Yerkir.am-ը՝ իր աղբյուրներին հղումով։