Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա
14
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 2) Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) Պատերազմ Արցախում
4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին Հայր Ասողիկը հարցաքննվում է Քննչական կոմիտեում Ու էս ամենի համար՝ 1 մլրդ 128 մլն պարգևատրում (տեսանյութ) «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Տիգրան Ավինյանը ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան «Պահի զգայնության» բացակայության գինը. ՀՀ իշխանությունները հարվածում են տարածաշրջանի կայունությանը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Երևան «հարս» բերած ու հետ տարած ավտոբուսի մասին (տեսանյութ) Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Փաշինյանը Գարեգին Բ–ին հեռացնելու ժամկետ է դրել. «Էլ չլսեմ ձեր լացուկոծը» «Սպիտակ տանն առնվազն չեն հավատում, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն»․ Վարդան Ոսկանյան Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Քաղաքացին՝ տուգանքի ու թալանի մատերիալ (տեսանյութ) 18-ամյա տղայի մարմինը դուրս է բերվել Հրազդան գետից․ նոր մանրամասներ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն ու Սուքիասյանը պլանավորել էին Ադրբեջանի օգնությամբ բենզինի բիզնեսի մեջ մտնել «Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան. վայ Կճոյան, Կճոյան». Ալիսա Գևորգյան Ձնագնդիով խփելnւ համար վեճն ավարտվել է դանակահարությամբ Արթուր Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած 2025 թ.-ի ընթացքում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող. Սուրեն Պապիկյան Մկրտիչ սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան «Հանրային հեռուստաընկերությունը» հետևողականորեն չի լուսաբանում Արշակ սրբազանի հետ կապված այս կողմի որևէ ասելիք. փաստաբան Ինչպե՞ս են Իրանի բողոքի ակցիաներն անդրադառնում հնդկական զենքի հնարավոր մատակարարումների վրա. ՀՀ ՊՆ-ի պարզաբանումը Վստահ եմ՝ Փաշինյանը պարտվելու է Եկեղեցու դեմ պայքարում. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ) Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. Նախաքննությունն ավարտվել է Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևի միայն Փաշինյանն էր ընդունակ հարկի բազմապատիկ բարձրացումը «մեկնաբանել» ու հրամցնել որպես այդ հարկը ճռռալով վճարողին... հարստացնելու միջոց: Խոսքն, այո, արդեն աստղաբաշխականի ձգտող գույքահարկի մասին է: Դա, բնականաբար, մեծ դժգոհություն է հարուցել թե՛ բնակարան ու անշարժ գույք ունեցող քաղաքացիների (հատկապես Երևանի Կենտրոնում), թե՛ մանավանդ առևտրային տարածքներ ունեցող տնտեսվարողների շրջանում:

Իսկ Փաշինյանն ԱԺ ամբիոնից իրեն բնորոշ ժեստիկուլյացիայով ու ձայնային ելևէջներով «մուննաթ» էր գալիս, թե՝ փող չունե՞ք, որ գույքահարկը մուծեք, ինչո՞ւ եք մնացել Կենտրոնում, էդ տունը ծախեք, թողեք, գնացեք ծայրամաս կամ ուրիշ մարզ: Կառավարության ղեկավար համարվողը նման բաներ է ասում՝ «մոռանալով», որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում բնակվողը կարող է լինել պարզապես տարեց մարդ, շարքային թոշակառու: «Մոռանալով», որ մարդիկ, հնարավոր է, երեք սենյականոց ու հիմա թանկ համարվող բնակարանը դեռ տասնամյակներ առաջ, ԽՍՀՄ օրոք են ստացել՝ սերնդեսերունդ փոխանցելով: Վերջապես, «մոռանալով», որ Կենտրոնի ամեն մի բնակիչ միլիոնատեր չէ, ոչ էլ քպական պարգևավճարյալ պաշտոնյա է:

Ի լրումն, Փաշինյանը նաև միտումնավոր չափազանցնում է տների թանկանալու պահը: Երկու տարի առաջ, այո, ռելոկանտների հոսքի հետ կապված, կար նման բան, բայց այդ ալիքը վաղուց մարել է: Ավելին, դա ոչ մի կապ չունի գույքահարկի հետ:

Կարճ ասած, այս խնդրի հետ կապված կան էական հակադարձումներ, որոնք էլ ավելի են ընդգծում, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը պարզապես զբաղված է նաև գույքահարկով քաղաքացիների գրպանը մտնելով ու... այդ «օրինականացված» գրպանահատության համար մանիպուլյատիվ արդարացումներ հնչեցնելով:

Եվ հետո, ի՞նչ է նշանակում Փաշինյանի այդ մուննաթը, թե՝ չեք կարողանում գույքահարկ վճարել, տները ծախեք... Իսկ գուցե այդպես է պետք, որ այս տարիներին կտրուկ հարստացածները Կենտրոնում տուն ձեռք գցելու հավել յալ հնարավորություն ստանա՞ն: Հնարավոր է, ամեն ինչ այս իշխանությունից սպասելի է...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan