Մյունխենում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը

Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը առաջին հանդիպումը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ նրանք քննարկել են առևտրային հարաբերությունները, ներառյալ պաշտպանական արդյունաբերությունը, և երկկողմ այլ հարցեր, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը, Գազայի հատվածում իրադարձությունները և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը:
Նախարար Ֆիդանը իր ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի տեսակետը այն քայլերի վերաբերյալ, որոնք տարածաշրջանի երկրները կարող են ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում։ Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարները։