Ավինյանական քաղաքապետարանի «կարմիր գծերի» թալանչիական վճարի դեմ դիմումն ընդունվել է Վարչական դատարանի վարույթ

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է. «Սիրելի քաղաքացիներ,
Ինչպես գիտեք` դեռևս նախորդ տարի իմ և «Մայր Հայաստան» (Andranik Tevanyan) շարժման համագործակցության արդյունքում Վարչական դատարանում վիճարկվում էր «կարմիր գծերի» թանկացումը (նաև կապույտ գծերի), որով Վարչական դատարանի որոշմամբ Մեր դիմումը բավարարվել է, թանկացումը` ոչ իրավաչափ ճանաչվել:
Երևանի քաղաքապետարանը, փաստացի նպատակ ունենալով զուտ հետաձգել դատական ակտի ուժի մեջ մտնելը, բողոքարկում է դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում:
Մյուս կողմից, նախորդ տարվա վերջում, անտեսելով դատարանի որոշումը, «կարմիր գծերի» ոչ իրավաչափ թանկացումը վերահաստատվեց ավագանու նոր որոշմամբ, որի իրավաչափությունն էլ Մեր կողմից կրկին վիճարկվում է Վարչական դատարանում.
Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում ներկայացված նոր դիմումը ընդունվել է Վարչական դատարանի վարույթ. գործով դատական ակտը կհրապարակվի սույն թվականի ապրիլի 14-ին, որով, հուսով ենք, վերստին կհաստատվի ավագանու մեծամասնության կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելը, և վերջ կդրվի քաղաքացիներին մինչև վերջին լուման քամելու` վարչական մարմինների արատավոր ու հակաիրավական վարքագծին:
Շնորհակալություն»:
