Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
«ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են

Գյումրին ընտրությունների շեմին ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել

Ինչպես հայտնի է, Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին:

Գյումրիում   ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցակցվելու, այսինքն՝ ընտրվում են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ավագանու անդամները: Իսկ քաղաքապետի թեկնածուներ են համարվում առաջադրված կուսակցության կամ  դաշինքի ցուցակի առաջին համարն զբաղեցնողները: Առաջադրումների համար ժամանակ է հատկացված մարտի 5-ից մինչև մարտի 10-ը:

Մարտի 15-ից կմերկնարկի քարոզարշավը, որը կավարտվի նույն ամսվա 28-ին:

Մարտի 30-ին կանցկացվեն արդեն բուն ընտրությունները, այն է՝ ընտրելու իրավունք ունեցողների քվեարկությունը:

Ովքեր են մասնակցելու այս ընտրություններին, արդեն հայտնի է: Ինչպիսի՞ն կլինի մասնակցության տոկոսը կամ ընտրողների ակտիվությունը, հայտնի չէ:

Սակայն պարզ է, որ այն կլինի ավելի շատ, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ և ավելի քիչ, քան՝ 2016-ի ընտրությունների ժամանակ: Ինչո՞ւ: Փորձենք ստանալ այդ հարցադրման պատասխանը:

Մի փոքր ներկայացնենք, թե ինչպես են քվեարկել գյումրեցիները վերջին երկու ընտրությունների ընթացքում:

Եվ այսպես. 2016-ի ընտրություններում, մասնակցությունը կազմել էր ավելի քան 36 տոկոս:

Այն ժամանակ գրանցված ընտրողների թիվը կազմել էր 126 հազար, իսկ ընտրությանը մասնակցել էր ավելի քան 46 հազարը:

Սույն թիվը Գյումրիում համարվում էր ամենամեծը՝ տեղական ընտրությունների տեսանկյունից:

Իսկ բնակչության ակտիվությունը պայմանավորված էր երկու հանգամանքով. նախ՝ գրեթե բոլոր ազդեցիկ ուժերը այն ժամանակ մասնակցում էին Գյումրու ընտրություններին: Երկրորդ գործոնն այն էր, որ 2016-ի ընտրությունները անցկացվում  էին գալիք 2017-ի համապետական ընտրություններից առաջ: Եվ այս գործոնը մղել էր նրան, որ բոլոր քաղաքական ուժերը 2017-ի ընտրություններից առաջ, փորձում էին իրենց ուժը ցույց տալ Գյումրու ընտրություններում:

Գյումրու հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2021 թվականի աշնանը, այսինքն՝ ամռանը անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո:

Իսկ այս գործոնը իր կնիքը դրեց այդ ընտրությունների վրա այն իմաստով, որ արդեն 2021-ի Գյումրու  ընտրություններին ոչ բոլոր ազդեցիկ ուժերը մասնակցեցին:

 Արդյունքում ընտրողների թիվը կտրուկ նվազեց. 2021-ին Գյումրիում ընտրություններին մասնակցել է արդեն ընդամենը 26458 ընտրող: Իսկ պոտենցիալ ընտրողների թիվը  կրճատվել էր և կազմել 109453 ընտրող:

Սակայն նույնիսկ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը պարտվեց «Բալասանյան դաշինքին»: 2021-ի արդյունքները հետևյալ պատկերն ունեին. «Բալասանյան դաշինքը» ստացել էր 14 մանդատ, մինչդեռ ՔՊ-ն՝ 11 մանդատ:

Այսինքն, նույնիսկ այն պարագայում երբ 2021-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց ՔՊ-ն, Գյումրիում նա պարտվեց Բալասանյանի թիմին: Ինչը հուշում է, որ Գյումրիում Փաշինյանը երբեք ուժեղ դիրքեր չի ունեցել և, առավել ևս, չունի այս տարի:

Գալիք  մարտի 30-ի ընտրություններում, քվեարկության մասնակիցների թիվը հավանաբար կլինի ավելի մեծ, քան 2021-ին էր, քանի որ ավելի շատ ազդեցիկ ուժեր են պատրաստվում մասնակցել այս ընտրություններին: Բացի այդ, մարտի 30-ի ընտրությունների կարևորությունը մեծ է, հաշվի առնելով, որ 2026-ին նախատեսված են համապետական ընտրությունները (եթե հընթացս ինչ-ինչ արտահերթ զարգացումներ չլինեն):

Մյուս կողմից, ընտրությունների նկատմամբ հիասթափությունն է մեծացել Գյումրիում ընդհանրապես: Այդ իսկ պատճառով, Գյումրու առաջիկա ընտրություններում քվեարկությանը մասնակցողների թիվը կլինի ավելի փոքր, քան մասնակցել էին 2016-ի ընտրություններին, այսինքն՝ կլինի 46 հազարից քիչ: Բայց մասնակիցների թիվը կլինի ավելի մեծ, քան՝ 2021-ի ընտրություններում էր, այսինքն՝ կլինի 26 հազարից ավելի մեծ:

Եթե հաշվենք միջին թվաբանականը, ապա այդ թիվը կկազմի +-36 հազար:

Սույն թիվը իհարկե պայմանական է, քանի որ իրական մասնակցության թվի մասին մենք կիմանանք հենց մարտի 30-ին:

Սակայն պարզ է, որ այս ընտրությունները, ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ անցկացվում են 2026-ի համապետական ընտրություններից առաջ: Իսկ դա նշանակում է, որ բոլոր այն ազդեցիկ ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել 2026-ի ընտրություններին, փորձելու են իրենց ուղղակի, կամ անուղղակի մասնակցությունը ցուցադրել այս ընտրություններում:

           Ովքե՞ր են մասնակցելու այս ընտրություններին և ի՞նչ շանսեր ունեն

Եթե դասակարգենք ընտրության մասնակիցներին, ապա նրանց կարելի է բաժանել երեք խմբի.

-ներկայիս իշխանության ներկայացուցիչ, որն այսօր ներկայացվում է քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի դեմքով,

-նախկին իշխանության ներկայացուցիչով, ով  այսօր հանդես է գալիս նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմքով,

և նոր դեմքերով, որոնք չեն ասոցացվում ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին  իշխանության հետ:

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության մոտ 10-11 տոկոսը հարում է իշխանությանը, ևս մոտ 10 տոկոսը հարում է Վարդան Ղուկասյանին:

Եթե այս թվերին գումարենք նաև վարչական ռեսուրսի գործոնը, որը Գյումրիում գնահատվում է մոտ 10 տոկոսի սահմաններում, ապա կստացվի, որ ընտրությանը պոտենցիալ մասնակիցների մոտ 70 տոկոսը ցանկանում է քվեարկել նոր դեմքի օգտին:

Իսկ այս շարքում փորձում են հանդես գալ տարբեր ուժերի ներկայացուցիչներ, որոնցից սակայն մեկ, կամ երկուսն են հաջողելու:

Այս շարքից նշենք, առաջին հերթին գործարար, «Մենք»  նախաձեռնության հիմնադիր Կարեն Սիմոնյանին, «Պատիվ ունեմ»  դաշինքի ներկայացուցիչ Մարտուն Գրիգորյանին, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին, Սուրեն Սուրենյանցի կուսակցության ներկայացուցիչ Արտյոմ Ղարաղազարյանին և մյուսներին:

Հասկանալի պատճառներով, այս շարքից ամենամեծ շանսերը ունեն առաջին երեք թեկնածուները:  Բայց դա վերաբերում է իրենց հնարավորության պոտենցիալին:

Երեքի հանդեպ էլ չկա այն բացասական վարկանիշը, որն ունեն նախկին և ներկա իշխանության ներկայացուցիչները: Ընդ որում, Գյումրիում Փաշինյանի հանդեպ հակակրանքը հասնում է ավելի մեծ չափերի:

Դա հուշում է, որ գալիք ընտրություններում Փաշինյանը չի կարողանալու  վերարտադրել իր իշխանությունը հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում:

Նա 20 տոկոսից ավել ձայն չունի: Մյուս կողմից, Վարդան Ղուկասյանի պոտենցիալն էլ է սահմանափակ, հասկանալի պատճառով:

Նրա հիմնական դրական կողմը իր ճանաչված լինելն է, բայց սահմանափակ դրական աճի պոտենցիալով:

Ինչ վերաբերում է վերը նշած չորս  «նոր»  դեմքերին, ապա այս խմբում իր վարկանիշը բարձրացնելու ամենամեծ հնարավորությունն ունի  գործարար Կարեն Սիմոնյանը, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով:

Նա ունի դրական համբավ Գյումրու գործարար շրջանակներում:

Ունի համեմատաբար լավ հարաբերություններ քաղաքաի բոլոր ազդեցիկ կլանային շրջանակների հետ: Եթե Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանն, օրինակ իրար շահերով անհամատեղելի են, ապա Կարեն Սիմոնյանի պարագայում դա չկա:

Վերջինս կարող է ընկալվել բոլոր կողմից, որպես շահերի համադրող:

Սիմոնյանի մյուս արժանիքը այն է, որ ունի որոշակի համբավ երիտասարդության մի շերտի մոտ:

Բացի այդ, մինչ ընտրապայքարի մեջ մտնելը, նա հանդես է եկել հանրային առաջարկով՝ Գյումրիում հիմնել Ազատ Տնտեսական Գոտի:

Այն, որ դա հնարավոր է, հուշում է այն հանգամանքը, որ դեռ 2019-ին այդպիսի համաձայնագիր կնքվել էր իսրայելական ընկերության հետ, և ՀՀ կառավարությունը իր համաձայնությունը տվել էր:

Այն կյանքի չկոչվեց մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, որոնցից գլխավորը ղարաբաղյան պատերազմի արդյունքներն էին:

Իսկ Սիմոնյանի առաջարկության պարագայում կա հիմք, քանի որ նա ունի լուրջ կապեր նաև ռուսական ազդեցիկ գործարար շրջանակներում, որտեղ նախապես այս գաղափարը քննարկվել է և դրական է ընկալվել:

Հասկանալի է, որ այս ծրագրի վերջնական որոշումը պիտի կայացնի կառավարությունը:

Սակայն Սիմոնյանը փորձում է Գյումրիի անունից միասնական առաջարկ ձևավորել, որպեսզի կառավարությունը ստիպված լինի պատասխան տալ այս հայցադիմումին:

Եթե կառավարության որոշումը լինի բացասական, ապա Սիմոնյանն կարող է հիմնավոր կերպով ներկայացնել, թե ինչու իշխանությունները չեն ուզում զարգացնել քաղաքը: Իսկ եթե կառավարության որոշումը լինի դրական, ապա Սիմոնյանը կարող է ընկալվել, որպես այս գաղափարի իրականացման հեղինակ:

Այսինքն, Կարեն Սիմոնյանը, իր այս մոտեցմամբ, փաստացի առաջարկում է գյումրեցիներին ունենալ սեփական քաղաքաի զարգացման ծրագիր, որով կարելի է հանդես գալ կենտրոնական իշխանության առաջ: Եվ ոչ թե ուզվորի ձևով պիտի Գյումրին ներկայացվի, այլ պահանջատերի, քանի որ այդ ծրագրի կյանքի կոչվելու դեպքում, քաղաքը կարող է զարգանալ թռիչքային ձևով, ինչպես, որ հարևան երկրում զարգանում է, օրինակ Բաթումին: Վերջինս դարձել է Վրաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը: Ճանապարհին է դառնալու այդ երկրի բիզնեսի զարգացման մայրաքաղաքը: Ինչո՞ւ Գյումրին չի կարող հայտ ներկայացնել  այդպիսի գաղափարով, երբ քաղաքում առկա են բոլոր գործոնները՝ այդպսին դառնալու համար: Գյումրին ունի օդանավակայան, այստեղով են անցնում երկաթգիծն ու Հյուսիս-Հարավ ճանապարհի ճյուղերից մեկը:

Այսպիսի համալիր զարգացման ծրագրով այսօր գրեթե ոչ մի թեկնածու հանդես չի գալիս:

Սիմոնյանի համար միակ խնդրահարույց պարագան նրա ավելի քիչ ճանաչված լինելն է (օրինակ, համեմատած  Վարդան Ղուկասյանի հետ): Բայց եթե նա կարողանա այս հարցը լուծել, ապա վստահորեն կդառնա այս ընտրարշավի գլխավոր ֆավորիտը:

Մյուս բացասական խնդիրը գյումրեցիների մոտ հավատի պակասն է բոլոր ուժերի հանդեպ: Եթե այս հարցում էլ Սիմոնյանին հաջողվի տեղաշարժ ապահովել հանրային գիտակցության մեջ, ապա կարելի է ասել, որ քաղաքը կունենա նոր զարգացման հույս:

Մնացած ուժերն ու դեմքերը ֆոնային դեր կկատարեն  ընտրարշավում, իսկ ազդեցիկ կլանները և նույնիսկ նախկին և ներկա գործիչներչը ստիպված հաշվի կնստեն նոր ձևավորվելիք իրողության հետ:

Այդպես է առաջ գալիս ցանկացած հանրային վերելք: Սկզբում լինում է գաղափարը, հետո նաև դրա իրագործումը:

Գյումրին այսօր ունի այդ հնարավորությունը, ինչը պայմանավորված է նաև մի շարք այլ հանգամանքներով, որոնց մասին կարելի է խոսել հետագայում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan