ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել Անդրանիկ Քոչարյանը «բուլինգի» է ենթարկում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը Թուրքիայի համար թշնամիներ են
21
«Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը (տեսանյութ) Կոչ ենք անում գյումրեցիներին իրենց ձայնը տալ Կարեն Սիմոնյանի գլխավորած ցուցակին Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը ՔՊ-ն պետք է իշխանազրկվի․ «Մայր Հայաստան» դաշինքի ակցիան Գյումրիում (տեսանյութ) Գյումրեցիներն ընտրում են Կարեն Սիմոնյանին․ հարցախույզ Գյումրիում (տեսանյութ) Հայաստանը՝ սեղանի վրա, Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի տակ. Անդրանիկ Թևանյան Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ» «ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է». «Ժողովուրդ» Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Ինչ է կատարվում Ստամբուլում Պատերազմ Արցախում
Երբեմն նման ապտակները պետք են՝ լիովին գիտակցելու համար այն տիղմը, որի մեջ գտնվում է հայկական ֆուտբոլը Փաշինյանը տրիբունայում էր, Հայաստանը, բնականաբար, պարտվեց (տեսանյութ) Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու «Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը (տեսանյութ) Բոլոր պրոցեսները կոորդինացվում են Բաքվից. Ալեն Ղևոնդյան ՔՊ-ն ուրիշ քաղաքապետ ունի․ Սարիկ Մինասյանը եթե ընտրվի էլ, երկար չի մնա․ քաղաքագետ Երբ PR-ի թեմաներ չեն մնացել… Բարաթը ո՞ւր ա, Նիկոլ, բարա՜թը․ «Կարճ ասած» Թուրքիայի խորհրդարանում քաշքշում ու ծեծում են միմյանց Ռուբեն Մխիթարյանին քարոզարշավի ակտիվ շրջանում Գյումրիից հրավիրել են Երևան՝ հարցաքննության (Տեսանյութ) ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել Միջուկային զենք թե՞ Կոկա-Կոլա. ի՞նչ կկատարվի Թրամփի սեղանի կարմիր կոճակը սեղմելու դեպքում Ի հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. ՀՀԿ Կոչ ենք անում գյումրեցիներին իրենց ձայնը տալ Կարեն Սիմոնյանի գլխավորած ցուցակին Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. Ռոման Երիցյան Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է․ Էլինար Վարդանյան Անդրանիկ Քոչարյանը «բուլինգի» է ենթարկում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին Ոտքի կանգնե՛ք, տե՛ր եղեք, պաշտպանե՛ք ձեր երեխեքին, ձեր բնակարանները. Վարդան Ղուկասյան Պարոնա՛յք ՔՊ-ականներ, ձեր տեսակը թիկունք պահող չէ․ Մհեր Մելքոնյան Քաղաքի կառավարման ոճը սա՛ է (տեսանյութ) Հաղթանակ թաղամասն ու Տիչինայի փողոցն ամոթալի վիճակում են (տեսանյութ) ՔՊ-ն պետք է իշխանազրկվի․ «Մայր Հայաստան» դաշինքի ակցիան Գյումրիում (տեսանյութ) Իրանը մոտ ժամանակներս կպատասխանի Թրամփի նամակին․ Իրանի ԱԳ նախարար Ալավերդիում 75-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ Ինչ է մեզ սպասվում վաղվանից․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը Թուրքիայի համար թշնամիներ են

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը

ԱԺ Հայաստան խմբակցության դիրքրոշումը Հայաստանի ԵՄ անդամակցության օրինագծի վերաբերյալ 

Իրավական մաս

  1. Սա չի կարող օրենք համարվել, քանի որ ցանկացած օրենք առնվազն մեկ վարքագծի կանոն պետք է սահմանի, մինչդեռ այս օրինագիծը վարքագծի կանոն չի նախատեսում:
  2. ԵՄ անդամակցության հարցի լուծումը պահանջում է հանրաքվե, որի նախաձեռնության բացառիկ իրավունքը Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն պատկանում է կառավարությանը: Ընթացակարգերը սահմանված են «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով: Անդամության վերաբերյալ ստորագրված պայմանագրով ստանձնած պարտավորությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխան ճանաչելուց հետո, Աժ որոշմամբ հարցը դրվում է հանրաքվեի: Անդամակցության որևէ այլ մեխանիզմ Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ օրենքի տեսքով թեկուզ անդամության գործընթացի սկսման մասին: Ծայրահեղ դեպքում այս նախաձեռնությունը կարող է համարվել ԱԺ հայտարարություն կամ ուղերձ, որը Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ԱԺ քաղաքական դիրքորոշումն է որևէ հարցի վերաբերյալ և որը սակայն պարտադիր կատարման ենթակա նորմատիվ բնույթ չունի: Մինչդեռ Սահմանադրությունը հայտարարության կամ ուղերձի նախաձեռնության բացարձակ այլ ընթացակարգ է նախատեսում, որի ներքո քաղնախաձեռնության այս նախագիծը իրավաչափ չէ:
  3. Բացի այդ, ԱԺ-ն չի կարող քննարկել նման բովանդակությանմբ օրինագիծ, ոչ միայն այն պատճառով, որ այն չի համապատասխանում «օրենք» հասկացությանը, այլև ըստ էության Կառավարությունը այս ամբողջ գործընթացի մեջ չունի Սահմանադրությամբ նախատեսված դերակատարությունը (բացառիկ լիազորությունը)։ Ավելին, եթե ԱԺ-ն մերժի այս նախաձեռնությունը, այն հետագա զարգացում չի կարող ունենալ, քանի որ հանրաքվեի չի կարող դրվել մի օրինագիծ, որով նախատեսված հարցի լուծման առաջարկ ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է կառավարությանը: Եթե Հայաստանի կառավարությունը անդամակցության համար դիմած լիներ ԵՄ-ին, մեկնարկեին բանակցություններ և արդյունքում ստորագրվեր անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագիր, միայն դրանից հետո հարցը, ինչպես նախատեսում է Սահմանադրությունը, պետք է դրվի հանրաքվեի:

Ըստ էության քաղաքական առումով

  1. ԵՄ-ին ՀՀ անդամակցության ներկայումս առաջադրված օրակարգը որպես այդպիսին չի համապատասխանում ԵՄ կողմից սահմանված համապատասխան անդամակցության ընթացակարգերին։ Այսպես, Հայաստանի Հանրապետության կողմից չկա ընթացակարգային նման դիմում, իսկ եվրոպական կողմից անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի բացառիկ մանդատ ունեցող կառույցը՝ Եվրոպական խորհուրդը, այդ մասով որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել։
  2. Նման գործելակերպը միայն կարող է խանգարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը՝ գործընթացը շեղելով 2017թ․-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով» և դրա իրականացման ճանապարհային քարտեզներով սահմանված բնականոն զարգացման ուղղուց։
  3. Հայաստանի Հանրապետությունը ներկայումս հեռու է Եվրոպական միության անդամակցության նույնիսկ թեկնածուի կարգավիճակի համար պահանջվող «Կոպենհագենյան չափանիշների» պահանջներից։ Ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում ՀՀ-ն չի կարող ԵՄ անդամ դառնալ, և ավելին՝ դեռևս չեն նշմարվում միջազգային հարաբերությունների ներկա ճգնաժամից հետո նոր աշխարհակարգի ուրվագծերը՝ Հայաստանի կողմից աշխարհաքաղաքական կտրուկ վերադասավորումները հղի են աղետալի հետևանքների վտանգով։
  4. ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացում, ինչի ուղղությամբ առկա է հսկայական չօգտագործված հնարավորություն՝ պայմանավորված 2017թ․-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» (CEPA) դրույթներով։ Այդ համաձայնագիրը բավարար իրավաքաղաքական հիմք է ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջանցիկ զարգացման ուղղությամբ։ Այն լավագույնս հարմարեցված է ինչպես ԵՄ-ի հետ Հայաստանի իրավաքաղաքական մոտարկմանը, այպես էլ Ռուսաստանի հետ ռազմավարական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Արտաքին քաղաքական այս ճարտարապետության փոփոխությունը ներկայումս հղի է լրջագույն վտանգներով։ Այսինքն, չկա իրավապայմանագրային առումով քաղաքական մոտարկման ավելի մեծ հնարավորություն, քան CEPA-ն է, որի ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքը խիստ անբավարար է, մասնավորապես՝ իրավական պետության, ժողովորդավարական համակարգերի ամրապնդման և մարդու իրավունքների լիարժեք երաշխավորման առումով: Անգամ Եվրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության ու Արցախին վերաբերող հարցերում ժատ ավելի օբյեկտիվ և հայանպաստ են, քան Հայաստանի գործող իշխանություններին է:
  5. Բացի այդ, ոչինչ չի խանգարում Հայաստանի գործող իշխանություններին այսօր էլ բավարար քայլեր ձեռնարկելու Հայաստանի համար Շենգենյան գոտու վիզայի ազատականացման կամ գոնե վիզայի տրամադրման գործընթացի դյուրացման հարցում:

Ըստ այդմ, վերոնշյալ քաղաքական և իրավական հիմնավորումները նկատի ունենալով Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու այս օրինագծի քվեարկությանը:

 11.02. 2025թ․

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan