Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում

Զուգահեռ դատական նիստեր են տեղի ունենում Երևանում ու Բաքվում։

 

Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հենց այս պահին Բաքվում

Արկադի Ղուկասյան - Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ

Բակո Սահակյան - Արցախի Հանրապետության երրորդ նախագահ

Արայիկ Հարութունյան - Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ

Դավիթ Իշխանյան - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Ռուբեն Վարդանյան - Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար

Լևոն Մնացականյան - Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ

Դավիթ Բաբայան - Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար

Դավիթ Մանուկյան - Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր

 

2025թ․, փետրվարի 11, Երևան։

Շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված գործով վերաբացված դատական նիստը։

Ովքե՞ր են մեղադրյալի աթոռին հենց այս պահին Երևանում

Ռոբերտ Քոչարյան - Արցախի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ

Սեյրան Օհանյան - Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ

Յուրի Խաչատուրով - Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 1992-ից ակտիվորեն մասնակցել է ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը և Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին, գեներալ-գնդապետ

 

Ովքե՞ր են դատավորները

Բաքվում՝

Զեյնալ Աղաև - հայտնի է որպես լրագրողների դեմ դատական գործերով, նաև որպես «Նարդարանի» գործով դատավոր։ Այդ գործով մի շարք անձինք մեղադրվում էին Ալիևի ռեժիմի դեմ հեղաշրջման ծրագրման մեջ։

Ջամալ Ռամազանով - աչքի է ընկել 2020 թվականի պատերազմից հետո հայ գերիներին դատելով։

 

Երևանում՝ 

Սարգիս Ռաֆիկի Պետրոսյան - Ծնված՝ 1990 թվականին, 35 տարեկան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ։

2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու։

Նույն դատավարության տուժողների ներկայացուցիչ Սարգիս Քլոյանի դուստր Անուշ Քլոյանն էլ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախկին կուսակցական ընկերն է, այժմ՝ Ազգային Ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Սարգիս Պետրոսյանը դատավոր է նշանակվել 2024թ. Հուլիսին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով:

 

Ովքե՞ր են դատախազները

Ադրբեջանում՝

Քյամրան Ալիև - Ադրբեջանի գլխավոր դատախազն է 2020 թվականից։ Իլհամ Ալիևի մերձավոր շրջանակից է։

Երևանում՝

Աննա Վարդապետյան – Ծնված՝ 1986 թվականին, 39 տարեկան։ 2022 թվականի հունիսի 29-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ։ Մինչ այդ եղել է Նիկոլ Փաշինյանի օգնականը։

Մեղադրանքը պաշտպանում է երեք դատախազ։ Նրանցից մեկը Հայկ Հովհաննիսյանն է։

Մյուսը Արմեն Օսեյանն է, որը պաշտոնի բարձրացում ունեցավ 2023թ․ օգոստոսից՝ Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից փոխադրվելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնին։

Մեղադրանքը պաշտպանող երրորդ դատախազը՝ Արմեն Գևորգյանը, այս դատավարության ընթացքում՝ հունվարի 23-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվեց շխատանքից և նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մինչ այդ Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր։

 Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan