Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ)
21
ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք» Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած» Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել․ Բորիս Մուրազի Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը Այս նկարը տարածվում է ադրբեջանական քարոզչական ուղղություններով․ ադրբեջանագետ ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ. Նաիրի Հոխիկյան Յուրաքանչյուր ՔՊ-ական պետք է իմանա` հանցակից է դառնում. Վահագն Մելիքյան Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ) «Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ «ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայաստանի խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն անձամբ է շնորհավորել վրաց ֆուտբոլիստներին Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար (տեսանյութ) «Էրդողան՝ բռնապետ, Իմամօղլու՝ նախագահ». Թուրքիան ցնցումների մեջ է. «Հրապարակ» Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք» 6 օր անընդմեջ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություններ է տարածում Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 14-ամյա տղա «Վարչապետի աթոռը զբաղեցնողի կինն էր որոշում՝ ով պետք է լինի ՀՖՖ նախագահը». Սաթիկ Սեյրանյան Պայքարելը նորաձև չէ՞ . Վահե Հովհաննիսյան ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ տեղեկություններ հրապարակելուց ՀՖՖ-ն պետք է պատասխան տա երեկվա նվաստացման համար, այս խայտառակ վիճակը միշտ կհիշվի. Սերգեյ Ջանջոյան Գյումրիում կայանալիք ընտրություններն իշխանությունը վերածել է կենաց-մահու պայքարի. Աբրահամյան

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին. Փաստաբանների պալատի խոսնակ

Փաստաբանները գործադուլ են հայտարարել, որին միացել են գրեթե բոլորը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը:

«Գործադուլ հայտարարված է բոլորի համար, որին միացել են գրեթե բոլորը: Բացառիկ դեպքերում, եթե խիստ անհրաժեշտություն կա, օրինակ, ինչ-որ մեկի նկատմամբ կալանքի որոշում են կայացնում, այդ պահին կարող է փաստաբանը գնալ: Մնացած դեպքում բոլորը միացել են գործադուլին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին դատարանների դիմաց փաստաբաններն իրազեկման ակցիա են անցկացնում:

Խոսնակը նշեց, որ այս պահին փաստաբանների ընդհանուր ժողովն է ընթանում, ապա կլինի մամուլի ասուլիս:

Իր հերթին փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում, որն ընթանում է այս պահին, հիմնական կարևոր հարցը հարկային փոփոխություններն էր, որը բավականին բացասական հետևանքներ է բերելու երկրում:

Բացի նրանից, որ փաստաբանական վճարի գինն է միանշանակ բարձրանալու, այլեւ իրավապաշտպանների պարագայում փաստորեն պետությունը արգելում է մեզ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ, այսինքն անվճար հիմքերով մարդկանց կողքին կանգնել: Իսկ դուք գիտեք, օրինակ մենք կոնկրետ հինգ իրավապաշտպաններով ստացվող ժամանակահատվածում միայն անվճար հիմունքներով փորձել ենք հարյուրավոր մարդկանց անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ: Այսինքն պետությունը նաև այս օրենսդրական փոփոխությամբ դա է մեզ արգելում, որը աննախադեպ բան է: Ես չգիտեմ այդպիսի երկիր, որտեղ նմանատիպ օրենսդրական նորմ լինի:

Պարզ է որ նպատակը այստեղ ավելի շատ ճնշումն է և ընդիմության, և փաստաբանական համայնքի նկատմամբ լծակներ ունենալն է, որը բերելու է հերթական բացասական հետևանքների: Դա հերթական չմտածված կամ ինչ-որ մի տեղ շատ ավելի խորը մտածված, ոչ ողջամիտ, ոչ ժողովրդավար քայլերից է»,- հայտարարեց նա:

Սերգեյ Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ այս փոփոխությունների հետեւանքով փաստբանական ծառայությունների գինն է բարձրանալու, որովհետեւ եթե փաստաբանը որոշակի X գումար էր նախատեսում իր աշխատանքի համար, որի մեջ նաև մտնում էր իր վարձատրությունից զատ, նաև այն ծախսերը, որ ինքը պետք է հոգար, հիմա արդեն դրան ավելանալու է այդ տոկոսը. «Որովհետև փաստաբանը չի կարող արդեն այն ավելացած գումարը, որը ներառվում է այդ հարկի մեջ, դրանով իր բոլոր ծախսերը հոգալ: Ստացվում է, որ դա ավելորդ բեռ է քաղաքացու համար, ով որ պետք է դիմի փաստաբանի:

Մեր փաստաբանական համայնքում միշտ ընդունված է եղել, այդ խրախուսված է եղել անվճար իրավաբանական օգնություն ցույց տալը, ու նույն այս բոլոր քաղաքական ակցիաների շրջանակներում մեր համայնքից բազմաթիվ փաստաբաններ միշտ կանգնել են  խախտված իրավունքներով մարդկանց կողքից։ Այժմ օրենքը արգելում է, այսինքն, եթե փաստաբանը որևէ մի, թեկուզ սոցիալապես անապահով անձի տեսնում է, որ կա իրավական աջակցության, իրավական խորհրդատվության կարիք, արդեն պետք է իր գրպանից ստիպված վճարում կատարի անվճարունակ անձի կողքին կանգնելու համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan