«Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն»

Ամերիկյան անիմաստ ու հարկատուների հաշվին գերթանկարժեք շրջագայությունից վերադառնալուց հետո, Նիկոլ Փաշինյանը որոշել էր շաբաթ օրով «ավտոբուս-շոու» անել:
Սոցցանցերում ծաղրական հրապարակումներ են տարածվում Փաշինյանի այդ «շոուի» հետ կապված, նրան համեմատում են ֆոկուսնիկի հետ:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մոնտաժված տեսանյութ է հրապարակել, որ նախ, նա իբր 1 տոմս է գնում «Թելսելի» սարքով:
Առաջին հարցերն այդտեղ են ծագում, քանի որ նշված սարքերը 50 դրամանոց չեն ընդունում, իսկ Ավինյանի ու Փաշինյանի թանկացրած 1 ուղետոմսն արժե 150 դրամ: Կամ էլ նա 2 տոմս է ձեռք բերել: Ինչևէ:
Շատ ավելի հետաքրքիր են օգտատերերի այն դիտարկումները, որ Փաշինյանը նստել է թիվ 7 երթուղու ավտոբուսի, սակայն կանգառում իջել է թիվ 11 երթուղու ավտոբուսից:
Նման դիտարկում է արել օգտատեր Հրանտ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում ու զետեղել համապատասխան լուսանկարներ: Նա մասնավորապես նկատում է. «Եվ նորից մեր ֆոկուսնիկ վարչապետը:
Ընդամենը 20 վարկյան տևող տեսանյութում նիկոլը երեք ֆոկուս է անում:
Բայց այս ամենի մեջ առավել ուշագրավ է այն, որ երկիրը համակողմանի մղձավանջի մեջ նետած Փաշինյանը ձևական ու էժանագին «ցուցադրություններ» է բեմադրում, թե ինքն ազատ-անկաշկանդ երթևեկում է ավհտոբուսներով: Հետաքրքիր է, թե 20 վայրկյանանոց մոնտաժված գովազդային հոլովակի համար նրա թիկնազորքից որքան ջանքեր են պահանջվել:
Իսկ ավեի վաղ Փաշինյանը մեկ այլ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասում է, թե փորձել է թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել, բայց չի կարողացել, քանի որ բավարար հմտություններ չի ունեցել: Ու սկսել է թվային հմտությունների յուրացման քարոզ անել:
Շատ փաշինյանական հետևություն է, ի դեպ: Նախ, ավտոբուսի տոմս գնելը պետք է այնքան հասարակ բան լինի, որ դրա համար առանաձնահատուկ հմտություններ չպահանջվեն: Կամ էլ պետք է առանձնահատուկ «անհմուտ» լինել: Փաշինյանի մտքով չի անցել, որ պետք է թվային հարթակի մատչելիությունն ու հասանելիությունը դյուրացնել, որ նույնիսկ իր նմանները կարողանան դրանից օգտվել, այլ նա «թվային հմտությունների» քարոզ է անում: Հենց հիմա, հանուն ավտոբուսի տոմս առնելու հնարավորության, պիտի հարյուր հազարավոր մարդիկ բանուգործը թողնեն ու ծրագրավորողների վերապրոֆիլավորվեն: Խելքի աշեցեք...
Այս ամենից հիմնական հետևությունը պետք է լինի հետևյալը.
բոյկո՛տ փաշինյանական իշխանության սահմանած թալանչիական ու կամայական ուղեվարձին,
բոյկո՛տ հարկային տեռոր իրականացնող իշխանությանը,
բոյկո՛տ Արցախն ուրացած ու Հայաստանը թրքացման աղետի տանող Փաշինյանին:
Ա.Հակոբյան
Zham.am