Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված։ «Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ, այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը փակ է 7-ի գիշերից բեռնատարների համար։
Ըստ վերջին տվյալների, անցակետը հատելու համար 1000 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 310-ը հայկական են։