Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում

Իգոր Խաչատուրովի փաստաբան Անահիտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի հայցը մերժվել է ամբողջությամբ:
2021թ-ի ապրիլի 4-ին Ստյոպա Սաֆարյանը դիմել էր դատարան` պահանջելով
- ներողություն խնդրել
«Բաղանիս Այրումի հարբած թուրք քիրվայի դուրսպրծուկ, էս անիմաստ երկար տեքստդ հանկարծ չջնջես, որ պատասխան ես տալու, տող առ տող: Մեկ է, քեզ էդ անկարայի չվերթին տեղ չեն տալու: Գնա, մտի շիզոֆրենիկ տիրոջդ փեշի տակից մի բան գտի, խաղա, վայելի իշխանության վերջին կայֆերդ ու աշխատիր հանկարծ աչքիս չերևաս» վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և
- 500 000 դրամի չափով փոխհատուցում վճարել:
Դատարանը ամբողջությամբ մերժել է հայցապահանջը»