Փաշինյանը հանցակցում է Ալիևի հետ. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նախ հեգնել է, թե՝ թույլ տվեք զարմանալ, որ Փաշինյանը ԱՄՆ-ում էլ Ալիեւին ու Էրդողանին չի հանդիպել:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
Մեկ տարի առաջ իշխանությունը թափահարում էր Հռոմի ստատուտը, հիմա պատրաստվում են հայցերը հետ քաշել:
Մենք տեսել ենք Փաշինյանի սանհանգույցը Դավոսում, Աննա Հակոբյանի ՝ անգլերեն պարապելու դիրքը, բայց չգիտենք՝ Ալիեւի հետ ինչ են բանակցում:
Հայաստանում դենացիոնալիզացիայի արշավ կա:
Փաշինյանը ցեղասպանին է դիմում՝ միջնորդելու:
Հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից նշանակում է՝ լեգիտիմա ցնել նրա գործողությունները:
Մաքուր էջից սկսելու Փաշինյանի հայտարարությունը միայն տագնապ է առաջացնում, դա բերելու է Հյաստանի ադրբեջանականացմանը:
Թուրքիան 3 նախապայման է դրել, Փաշինյանը կատարել է:
Փաշինյանի նպատակը իշխանական բարիքների պահպանումն է:
Տրանսպորտի թանկացման դեմ հանրային բողոքի ալիքը աշխատում է, քաղաքապետարանը վարորդներին ուզում է կենդանի վահան դարձնել: