Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ)
21
ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք» Պատերազմ Արցախում
ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած» Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել․ Բորիս Մուրազի Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը Այս նկարը տարածվում է ադրբեջանական քարոզչական ուղղություններով․ ադրբեջանագետ ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ. Նաիրի Հոխիկյան Յուրաքանչյուր ՔՊ-ական պետք է իմանա` հանցակից է դառնում. Վահագն Մելիքյան Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ) «Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ «ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայաստանի խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն անձամբ է շնորհավորել վրաց ֆուտբոլիստներին Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար (տեսանյութ) «Էրդողան՝ բռնապետ, Իմամօղլու՝ նախագահ». Թուրքիան ցնցումների մեջ է. «Հրապարակ» Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք» 6 օր անընդմեջ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություններ է տարածում Երևանի դպրոցներից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 14-ամյա տղա

Փաստեր․ ինչերի՞ դեմ էր պայքարում Նիկոլը, որոնք այժմ իրականություն են․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կառավարության շենքի դիմաց երեկվա բողոքի ակցիայի համարյա բոլոր մասնակիցներն ասում էին՝ ընտրել են Փաշինյանին ու էդ սխալը էլ երբեք չեն անի։ Ուղղակի նյարդայնացած չէին ասում, այլ՝ կոնկրետ պատճառներով։ Մի մեծահասակ ու բավականին գրագետ կին ասաց՝ գիտեինք, որ անգրագետ է, գիտեինք, որ տհաս է, բայց զոռով բերեցինք, մտածեցինք՝ ժողովրդի ծոցից է դուրս եկել, բայց նա անում է ան, ինչի դեմ պայքարել է։

Էդ թեմային ես ամենաշատն եմ անդրադարձել, հարյուրավոր օրինակներով։ Հիմա դա անում է այն քաղաքացին, որոնց ուղղված է եղել իմ ու շատերի տքնաջան աշխատանքը։ Հիմա հենց Նիկոլենց սխալների, թալանի, ստերի մասին ասում ենք, համարյա չեն արձագանքում, թե՝ բա նախկինները․ հիմա դա արդեն չի աշխատում, ժողովուրդը տեսնում է, որ ռեալ հողի վրա իրեն ոչինչ չի հասել։

Եվ այսպես, ի՞նչ է հիշեցնում ժողովուրդը, ինչերի՞ դեմ է պայքարել Նիկոլը նախկինում, որոնք այժմ իրականություն են։ Այս օրերին մարդիկ հիշեցնում են 2015 թվականը, երբ Նիկոլ Փաշինյանը «ոչ 150 դրամին» պլակատը խփել էր մեքենայի դիմապակուն ու պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ։ 6 օր է, ինչ Նիկոլ Փաշինյանը թանկացրել է տրանսպորտը։ Հեքիաթներ են պատմում բարեփոխման մասին։ Ուղևորները գիտեն, որ ավտոբուսները գազելներից ուշ-ուշ են գալիս, ավելի բեռնված։ Այսօր կանգառներում կարող եք հանդիպել «Հոնդա», «Բոգդան», «Հայեր» մակնիշի ավտոբուսներ, որոնք Հայաստանում շահագործվում են էն շատ հին ժամանակներից։ Բայց դրանք էլ են թանկացել՝ որպես բարեփոխում։ Իրականությունն այն է, որ տրանսպորտը թանկացել է, մնացածը՝ լոլոներ են։

Ես լրագրող էի հեռուստատեսությունում և լուսաբանում էի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պայքարը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ։ Ի՞նչ է էդ համակարգը․ ձեր աշխատավարձից ինչ-որ ֆոնդերի եք տալիս 5-10 տոկոս ու չգիտեք՝ վաղը ինչ է լինելու դրանց հետ։ Փաստն այն է, որ Նիկոլը պայքարում էր պարտադիր կուտակային համակարգի դեմ, հենց իր ժամանակ դա դարձավ իրողություն։ Մնացածը լոլոներ են, շոուներ էին՝ ժողովրդի ականջը շոյելու ու կայքերում երևալու նպատակով։

Նիկոլը ողջ գործունեության ընթացքում պայքարել է կարմիր բերետավորների դեմ, հենց եկավ իշխանության, ասաց՝ կարմիր բերետավորները սրանից հետո գնալու են սահման պահելու, ժողովրդի դեմ չեն օգտագործվի։ Կարմիր բերետավորներն էսօր հարցնում են՝ ե՞րբ է ընդդիմությունը ակցիա անում, որ գանք փող աշխատենք․ որովհետև բերման ենթարկումով ավարտվող ամեն ակցիայի վերջում ստանում են 40 հազար դրամ։ Հարձակվում են մարդկանց վրա ու դա դեռ հերիք չէ, դատարանի առաջ են կանգնում նրանք, ում վրա հարձակվել են բերետները։ Լևոն Քոչարյանի դեպքը՝ փայլուն օրինակ։ Հարձակվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդների վրա, հարձակվում են պատերազմում զոհերի հարազատների վրա, հարձակվում են ավագանու անդամների վրա։ Նիկոլը հենվում է բերետավորների վրա, ում դեմ պայքարում էր։

Նիկոլ Փաշինյանը պայքարում էր Արցախի հարցում փոխզիջման դեմ, ասում էր՝ ի՞նչ փոխզիջում, եթե Ադրբեջանը չի խոսում դրա մասին, դա փոխզիջում չէ, միակողմանի զիջում է։ Ալիևը, ասում էր, Սևանում չայ խմելու մասին է խոսում, ի՞նչ փոխզիջում։ Դա ասում էր 2017 թվականին։ Ինչ արեց Նիկոլ Փաշինյանը վարչապետ որպես, էլի ասաց՝ ի՞նչ փոխզիջում, սաղ ձեզ լինի, չայի հրավերն էլ իր տիկինն արեց։

Փաշինյանն ասում էր՝ հանքերն անխնա շահագործվում են, պետք է լիցենզիաները քչացնենք, դադարեցնենք, տնտեսությունը կախված է հանքերից։ Ո՞վ է այսօր թիվ 1 հարկատուն․ ընդերքն անխնա շահագործող ընկերությունը։ Փաշինյանի կառավարությունն էլ փայ է մտել դրա մեջ։ Պայքարում էր Ամուլսարի դեմ, դրա մեջ էլ է փայ մտել, այս տարի էլ խոստանում են շահագործել։ Այսինքն, խնդիրը միայն նրանում էր, որ ինքը օգտվի այդ հանքերից, իր ձեռքում լինի, էդ ժամանակ օք է, իսկ նախկին իշխանությունը որ անում էր, դա, դե գիտեք՝ հանրապետության էկոհամակարգի աղտոտում էր։

Է՞լ ինչի դեմ էր պայքարում Նիկոլ Փաշինյանը․ պայքարում էր Բուհերի քաղաքականացման դեմ։ Հիմա նայեք բոլոր բուհերի հոգաբարձուների խորհուրդները, ռեկտորների կազմը։ Հարցնում ես՝ Նիկոլ, բա ոնցոր պայքարում էիր դրա դեմ, Սուրեն Պապիկյանին ու մյուս ՔՊ-ականներին ինչի՞ ես ճխտել բուհեր․ աբսուրդ հիմնավորում՝ ՔՊ-ականների եմ նշանակել, որ վստահ լինեմ՝ բուհերը չեն քաղաքականացվում։

Նիկոլ Փաշինյանը պայքարում էր հարկային քաղաքականության դեմ, գնաճի դեմ։ 2018 թվականի հեղափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ հանրահավաք էր անում թանկացումների դեմ։ Նրա օրոք սնունդը կրկնակի, եռակի թանկացել է։ Հարկերով խեղդում են մարդկանց։

Նիկոլ Փաշինյանը պայքարում էր ԽԾԲ համակարգի դեմ․ այս մասին հազար օրինակ եմ բերել, թե ինչեր են անում։ Նիկոլ Փաշինյանին հարցրեք՝ դու, կինդ ունե՞ք բարեկամ, որ պաշտոնի չեն․ եթե պաշտոնի չեն, ի՞նչ բիզնես են անում։ Նիկոլի ախպերը պաշտոնի չէ, դարձել է խոշոր գործարար, մյուս ախպերը դարձել է 3 հիմնարկի տնօրեն։ Ինչպես կասեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, բարև, Սաշիկ։ 

Ես մի քանի ժամ քրքրել եմ, որ գտնեմ մի վարկային համաձայնագիր, որին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ քվեարկած լինի։ Սաղին դեմ էր․ դպրոցի կառուցում՝ դեմ էր, ասֆալտ՝ դեմ էր, բյուջեի դեֆիցիտի փակում՝ դեմ էր։ Հիմա նա վարկ է վերցնում՝ թոշակ տալիս, վարկ է  վերցնում՝ դպրոց կառուցում՝ լիքը թերություններով, վարկ է վերցնում ասֆալտ անում, պարգևավճար բաժանում։ Ո՞վ է վստահում, թե էդ վարկերը չեն թալանվում։ Ես որ կասկածում եմ։ 

Բադեն-Բադենի մասին առաջին անգամ ու վերջին անգամ ո՞րտեղ եք լսել, ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանից։ Հենց ՀՀԿ-աաննները գնում էին գործուղումների, ասում էր՝ պետբյուջեի հաշվին գնում են Բադեն-Բադեններում կայֆավատ էն լինում։ Ես չեմ տեսել մի ՀՀԿ-ական պաշտոնյայի, որ գնար գործուղման ու լուսանկարներ հրապարակեր, թե ոնց է հանգստանում էդ երկրում։ Նայեք ՔՊ-կանների գործողումները, հատկապես փղի կնճիթի սիրահար Ալեն Սիմոնյանինը․ որ երկիր գնում է գործուղման, ավելի շատ կայֆավատի տեսանյութերն է տարածում։ Հիմա էլ 11 հոգանոց կազմով գնում է Լյուքսեմբուրգ տեսնելու։ Ու մեկ էլ լուսանկարներում հայտնվում են ՔՊ-ականների ընտանիքի անդամները։ Կարո՞ղ եք Նիկոլից հիշել գործուղում, որ առանց ընտանիքի անդամների է գնացել․ մենակ էն գործուղումները, որոնք Մոսկվա են։

Է՞լ ինչերի դեմ էր պայքարում։ Ախար էնքան բանի դեմ էր իբր պայքարում, ո՞ր մեկն ասես։ Ավելի շատ ստացվում է ոչ թե պայքարում էր, այլ խոսում էր դրանց դեմ՝ իր քաղաքական հաշվարկներից ելնելով։ Ասում էր ի՞նչ խաբար է 300 մլրդ դրամի խաղադրույք կա, Սերժը ազգին սարքել է ղումարբազ։ 7 տրիլիոն դրամ խաղադրույք են արել նախորդ տարի։ Ասում ես Նիկոլին ինչի՞ է էսքան շատ, ասում է՝ քաղաքացին գիտի իր փողը ոնց ծախսի, տենց ա ուզում, տենց ա ծախսում։ Առաջ ասում էր քաղաքացու վիճակը էնքան վատ ա, որ հույսը կազինոն է։ ՔՊ պատգամավորը բերում է օրինագիծ կազինոների դեմ, հենց ՔՊ-ականները մերժում են։

Ժողովուրդ ջան, էլ չշարունակեմ շարքը, շատ են, հազարավոր։ Ասում են՝ քաղաքաանությունն անբարոյականություն է․ դրան հակադարձում են՝ քաղաքականությունն այդպիսին են դարձնում այնտեղ հայտնված անբարոյականները։ Նիկոլն ասում է՝ քաղաքական գործունեությունս սկզբից հիմնված է եղել Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքների վրա։ Սկզբում կարող ա, բայց հիմա՝ քո քաղաքական գործունեության վերջում, դու ավելի շատ սատանայի գրքով ես շարժվում։ Որովհետև նոր կտակարանում ոչ մի տող չկա մերձավորին հանձնելու մասին, սերունդը ոչնչացնելու մասին, ուրիշների որդիներին նահատակ դարձնելու մասին, երկիրը հանձնելու մասին։

Կարճ ասած՝ ինչի դեմ իբր պայքարում էր լրագրող և պատգամավոր Նիկոլը, այսօր իրականություն է։ Ճակատագրի հեգնանքով, նրան տրվեց հնարավորություն, որպեսզի ինչի դեմ ինչքը պայքարում էր, շտկեր։ Արեց հակառակը։

Ըստ երևույթին, այս մարդը պայքարում էր ոչ թե նրա դեմ, ինչը իր սկզբունքներին դեմ էր, այլ ընդամենը բարձրաձայնում էր այն, ինչն ուզում էր լսել ժողովուրդը։ Ժողովուրդը իր համար գործիք էր։ Բողոքի ակցիայի մասնակից մի կին ասում է՝ Նիկոլը գիտեր մենք ինչ ենք ուզում, ինչին ենք դեմ, ինչն ենք ատում, մեր ուզածը լավ հասկանալով՝ մեզ խաբեց, արեց իր սև գործը։ Ոնցոր քեզ հետ մեկը մտերմանա, քեզ սկսի լավ ճանաչել, քո թույլ կողմերը ու վստահությունը ձեռբերելով իսկ՝ քեզ խաբի։ Նիկոլը ժողովրդի հետ էդպես վարվեց։

Ես միայն ուրախ եմ, որ մեր այս տարիների աշխատանքը իրոք արդյունք է տվել, ու այսօր հազարավոր մարդիկ, որ ընտրել են Նիկոլ Փաշինյանին, աչքերը բացվել է։ Բողոքում են հարկային թանկացումից, բայց նաև անմիջապես նշում են, որ Արցախ էլ է հանձնել, Հայաստանից է է հանձնում ու որ ինչ խոստացել է՝ խաբել է։ Իսկ իրեն երևի թվում էր՝ էս ժողովուրդը ոչինչից խաբար չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan