Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը»
21
ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք» Պատերազմ Արցախում
Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած» Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել․ Բորիս Մուրազի Փաշինյանը միակողմանի՞ կստորագրի «խաղաղության պայմանագիրը» Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արարատ Միրզոյանի ելույթը Այս նկարը տարածվում է ադրբեջանական քարոզչական ուղղություններով․ ադրբեջանագետ ՊՆ-ն թաքցնում է, որ գիշերը թշնամին կրակ է բացել Սոթք-Կուտական հատվածի և Արտանիշի դիրքերի ուղղությամբ. Նաիրի Հոխիկյան Յուրաքանչյուր ՔՊ-ական պետք է իմանա` հանցակից է դառնում. Վահագն Մելիքյան Հայտնի է Ավինյանի հոր դեմ դատական հայցի քննության օրը (տեսանյութ) «Երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման»․ Ադրբեջանի ԱԳՆ «ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու և Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստանի» նախագծին (ուղիղ) Հայաստանի խայտառակ պարտությունից հետո Փաշինյանն անձամբ է շնորհավորել վրաց ֆուտբոլիստներին Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար (տեսանյութ) «Էրդողան՝ բռնապետ, Իմամօղլու՝ նախագահ». Թուրքիան ցնցումների մեջ է. «Հրապարակ» Հայերին բացահայտ ձեռ են առնում. World Happiness Report. Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը Հանձնաժողովի նիստում իրավիճակը լարվեց. Ամեն մարդ հասկանում է իր փչացվածության աստիճանով Փաշինյանը որոշել է գահընկեց անել Անահիտ Ավանեսյանին. «Իրավունք»

Հայաստանում շրջում է նոր ազգային և սոցիալական հեղափոխության ուրվականը... Բայց...

Արդեն չորրորդ օրն է ինչ ընթանում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարը, երբ երեկ կայքերից մեկը հրապարակեց մի լուր, համաձայն որի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքը նոր առանձնատուն է ձեռք բերել Երևանում, որի արժեքը կազմում է մոտ 490 հազար դոլար:

Ընդ որում, կայքը նշում է, որ այս լուրը վերցվել է Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերից։

Եթե սրան ավելացնենք նաև մոտ 20 հազար դոլարանոց ուղետոմսի արժեքը, մոտ 80 հազարանոց մեքենա գնելու մտադրությունը, ապա բոլորի համար պարզ է դառնում, թե ովքեր են իրականում ղեկավարում Հայաստանը:

Դրան պետք է ավելացնել նաև Նիկոլ Փաշինյանի խոսույթը ցեղասպանության վերաբերյալ, որ նա հնչեցրեց շվեյցարահայության հետ հանդիպման ժամանակ:

Իսկ օրեր առաջ նա ԱՄՆ-ում, կրկին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նշեց, թե 2020 թվականի պատերազմի  արդյունքներով և Արցախի կորստով, իբր Հայաստանը հնարավորություն է ստացել ձեռք բերել «իրական անկախություն»:

Այս վերջին հայտարարությունով, Փաշինյանը փաստացի խոստովանում է, որ իր համար Արցախի կորուստը «կանխատեսելի գործնթաց էր», որի նպատակը, Հայաստանի «իրական անկախության» գործընթացի սկսելն է եղել:

Այսինքն, ստացվում է, որ մոտ 5000 զոհերը նույնպես զոհվել են, հանուն «ոչնչի», քանզի եթե այդ պատերազմը չլիներ և Արցախը չկորսվեր, ապա Հայաստանի «իրական անկախության գործնթաց  չէր սկսվի»:

Նիկոլ Փաշինյանն այս խոսոտովանություններով, փաստացի  վերջնականապես կազմաքանդում է իր իշխանության լեգիտիմությունը, քանզի ցույց է տալիս իր բացահայտ հակահայ կեղվածքը: Կեցվածք, որ նույնիսկ Թուրքիայի ամենաերդվյալ իրական գործակալը, եթե ներմուծվեր Հայաստանի իշխանական համակարգ, ռիսկ չէր անի նման քայլերի դիմել և այսպիսի խոսույթով հանդես գալ:

Փաշինյանը փաստացի ոչ միայն ցույց է տալիս, թե իրականում ինքն ով է, այլև յուրովի խաղում է Հայաստանում ապրող մարդկանց արժանապատվության հետ:

Սրանով նրա իրական պատվիրատուները փորձում են ցույց տալ ողջ աշխարհին, որ Հայաստանն ու հայերը անինքնասեր, արժանապատվություն չունեցող և վախկոտ ժողովուրդ են, որի հետ իմաստ չունի դաշնակցային հարաբերություններ հաստատել:

Հասկանալի է, թե ում է շահավետ «փաշինյան» օպերացիան: Քանզի, եթե այս մեսիջը հասնի տեղ, ապա Հայաստանը կդառնա անպաշտպան և շատ արագ կհայտնվի Թուրքիայի թիրախում:

Այն, որ հայ ժողովուրդը անչափ հնազանդ ժողովուրդ է, անհերքելի փաստ է:

Սա գալիս է մեր պատմական անցյալից, ավանդույթներից և  գրագետ քաղաքական վերնախավի բացակայությունից:

Սակայն ամեն մի ժողովուրդ ունի նաև անվտանգության հարցերում զիջելու իր շեմը, քանզի դրանից այն կողմ այդ ժողովուրդը կարող է ենթարկվել նոր ողբերգության:

Փաշինյանի թիմը, լկտիացած իր անպատժելիությամբ, կորցրել է նույնիսկ այդ շեմից անցնելու զգացողությունը:

Իսկ ժողովուրդի մոտ առաջ է եկել վճռական ընդվզելու պահը, որը պայթելու է շատ անսպասելի ձևով:

Հասկանալի է, որ այդ պայթունը չի ունենալու կոնկրետ քաղաքական գույն:

Քանզի Հայաստանում գործող գրեթե բոլոր քաղաքական ուժերը հասցրել են արժեզրկվել մարդկանց աչքերում:

Այսօր շատ քիչ ուժեր են մնացել, որոնք դեռ չեն ամաչում հայտնել իրենց մասին և ժողովուրդի առջև հանդես գալ առաջարկներով:

Դրանցից մեկը «Մայր Հայաստանն» է:

Սակայն նույնիսկ այս ուժը, որն ստեղծվել է երկու տարի առաջ, իր վրա զգում է շարքային քաղաքացիների հարցական հայացքը, թե ունա՞կ է արդյոք միայնակ բավարարել ժողովրդի պահանջը:

Խնդիրը բարդանում է նաև այն անգամանքով, որ մարդիկ  սկսել են չվստահել ցանկացած  քաղաքական խոսույթի ընդհանրապես: Քանզի բոլոր մյուս ուժերի խոսույթները, նախկինում, թե իրենց բովանդակությամբ, և թե իրենց ձևով տապալվել են:

«Մայր Հայաստանը», հաշվի առնելով դա, փորձում է մաքսիմալ  մարդկային պահանջներով հանդես գալ, որտեղ չկան այն քաղաքական բանաձևերը, որից խրտնում են քաղաքացիները:

Սակայն բանից պարզվում է, «Մայր Հայաստանի» այս նոր մոտեցումից սկսել են խրտնել արդեն մյուս քաղաքական ուժերն ու շրջանակները, որոնք անկեղծորեն համարում են, որ օրինակ միայն տրանսպորտի ուղեվարձի մասին խոսելը ճիշտ չէ:

Այդ շրջանակաները սակայն մոռանում են, թե ինչու իրենց քաղաքական և ազգային խոսույթները լայն աջակցություն չստացան մարդկանց մոտ և այս իշխանությունն արդեն 7-րդ տարին է, ինչ գտնվում է իշխանության ղեկին:

Թվում էր, թե գոնե այնցյալ դասերը պիտի բոլորին սթափեցնեն, սակայն՝ ոչ:

Պարզվում է, որ բոլորը մերժում են այս իշխանությանը, սիրում են Հայաստանը, սակայն մեկ պայմանով, որ իշխանափոխությունից հետո իրենք գան իշխանության:

Եթե իրենք չպիտի փոխեն իշխանությունը, ապա ճիշտ է որ Փաշինյանը մնա իշխանության:

Այս մոտեցումը ևս մեկ անգամ ապացուցում է մեկ բան. Հայաստանում չկա վերկուսակցական իրական հայրենասիրական քաղաքական վերնախավ:

Հայաստանում այսօր մոլեգնում է կուսակցական հայրենասիրությունը, որտեղ Փաշինյանի հանդեպ քննադատություններն ու մեղադրանքները կրում են վերացական բնույթ:

Մյուս կողմից լայն հանրության մեջ առաջ է եկել նոր ընդվզման գաղափարը, որտեղ սակայն չպիտի լինեն մերժված շրջանակները, որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչու է  հանրությունը մերժում ցանկացած տիպի քաղաքական խոսույթ:

Աշխարհի բոլոր երկրներում մարդիկ գրեթե նույնանման շարժառիթներով են հանդես գալիս, որտեղ իրենց սոցիալական շահերը առաջնային դեր են կատարում:

Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ երկրի քաղաքական վերնախավի բոլոր ներկայացուցիչների սոցիալական կարգավիճակը էապես է տարբերվում շարքային քաղաքացիների սոցիալական վիճակից:

Արդյունքում առաջ է եկել խորը անջրպետ մարդկանց և այսպես կոչված վերանախավի միջև, որն ունի ունի օբյեկտիվ բնույթ:

Քանզի հիմնական ընդդիմադիր շրջանակները չունեն սոցիալական այն խնդիրները, որոնք ունեն այսօրվա քաղաքացիները:

Ընդ որում, այս հարցում իշխող և ընդդիմադիր վերնախավերը գտնվում են գրեթե նույն սոցիալական շերտի տիրույթում:

Հենց այդ պատճառով էլ շարքային քաղաքացիները չեն վստահում ոչ մեկին, քանզի տեսնում են դա և հետևություն կատարում:

Այսպիսով, Հայաստանում առաջացել է մի իրավիճակ, երբ երկրում շրջում է նոր հեղափոխության ուրվականը, սակայն քաղաքական վերնախավի մեծ մասը չի կարող դրանից օգտվել:

Ինչպես կհանգուցալուծվի այս հակասական իրավիճակը պարզ կդառնա մոտ ժամանակահատվածում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan