Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
22
Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի... ԱՆԻՖ-ին Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Պատերազմ Արցախում
Բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի... ԱՆԻՖ-ին Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին Քննչական կոմիտեն զոհվածների մորից գումար հափշտակողին ազատ է արձակել Հնդիկ գործարարները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին Հայտնաբերվել է Էջմիածնում առանձնակի դաժանությամբ հորը կյանքից զրկած որդին, ով փորձում էր նետվել «Հաղթանակ» կամրջից Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին Զելենսկին հարմար չէ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագիրը ստորագրողի դերի համար․ ՌԴ ԱԳՆ Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել Ջրհեղեղից մեկ տարի անց միջպետական ճանապարհի քանդված տեղերը չեն վերականգնել. Ոսկան Սարգսյան Ադրբեջանցիները պատրաստվում են վերադառնալ Երևան Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լավրովի այցը Հայաստան Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծին 22-ամյա երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպան լինել Ավինյանը Երևանի ծննդյան վկայականի վրա երդվում է, բաց երբևէ «Էրեբունի» թանգարան չի այցելել, գոնե, իմ աշխատելու ժամանակ․ նախկին տնօրեն Իշխանությունը գիտի, որ իր հիմնական մրցակից եղել և մնում է Քոչարյանը. Ագնեսա Խամոյան Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում Քաղաքապետարանի ձերբակալվածներից մեկը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է․ «Հրապարակ» Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է օրակարգից Արսեն Թորոսյանը 75 մլն արժողությամբ բնակարան է գնել Ծաղկաձորում Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով

Փաշինյանը կրկնում է Ցեղшuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը

Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունն ու վիթխարիությունը, ոչ միայն ցնցող են, այլև անընդունելի Հայաստանի որևէ ղեկավարի համար: Ակնարկելով, որ միգուցե հայերն իրենք են նաև պատասխանատու տեղի ունեցածի համար՝ Փաշինյանը կրկնում է Ցեղասպանության ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը։ Պատմական ճշմարտության և ազգային արժանապատվության այս ուրացումը Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի անարագանք է։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առավել մանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։

Ապացույցներն անհերքելի են. օսմանյան պաշտոնական փաստաթղթերը հստակ ուրվագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրյա դիվանագետների և միսիոներների վկայությունները մանրամասնում են զանգվածային սպանությունները, բռնի տեղահանությունները և սովամահությունը, իսկ ժողովրդագրական տվյալներն անառարկելիորեն ցույց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթե լիակատար բնաջնջումը։ Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավեճի հարց չէ, այլ բազմաթիվ գիտնականների, միջազգային կազմակերպությունների, պետությունների ու հենց հայ ժողովրդի կողմից հաստատված աներկբա իրողության դիտավորյալ անտեսում։ Թուրքիան տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունը ժխտելու համար ապավինել է մանրակրկիտ մոգոնած պատումին՝ մարդկայնության դեմ ոճիրը ներկայացնելով որպես «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացույցների մերժումը դարձնելով պետական քարոզչություն ու ագրեսիվ լոբբինգ անելով ճանաչման դեմ։ Փաշինյանը տարօրինակ կերպով թութակում է սա՝ կասկածի տակ դնելով պատմական հաստատված իրողությունները և պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայության շրջանում։ Առաջարկելով, որ հայերը պետք է հետաքննեն Ցեղասպանության «պատճառները»՝ նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրա՝ խորամանկ հնարք, որը հաճախ են օգտագործում ցեղասպանության ժխտողները։

Այսօրինակ հռետորաբանությունը զուտ պատմական ռևիզիոնիզմ չէ, այն բարոյական ուրացում է։ Որպես վարչապետ՝ Փաշինյանին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնությունը և իր ժողովրդի ժառանգությունը։ Սակայն նրա խոսքերը խարխլում են հենց այդ պատասխանատվությունը։ Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և սասանել հայ ազգի միասնությունը։ Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել։ Ղեկավարությունից պահանջվում է բարոյական հստակություն, հատկապես Հայաստանի նման երկրի դեպքում, որի ժամանակակից ինքնությունը խարսխված է Ցեղասպանության և դրա հետևանքների վրա։ Ղեկավարը, որը կասկածի տակ է դնում պատմության այդ բախտորոշ էջը, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին։ Նման վարքագիծը Փաշինյանին ոչ միայն որակազրկում է որպես ղեկավարի, այլև լուրջ հարցեր բարձրացնում նրա շարժառիթների վերաբերյալ։ Սա Թուրքիայի հետ դիվանագիտության մոլորյալ փո՞րձ է, թե՞ պառակտում սերմանելու ցինիկ խաղ։ Ինչ էլ լինի պատճառաբանությունը, այն պախարակելի է։

Հայոց ցեղասպանությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն վերք է, որը շարունակում է ձևավորել մեր ինքնությունը և տեղը աշխարհում։ Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է հարգել այդ պատմությունը և պայքարել ճանաչման ու արդարության համար։ Փաշինյանի հայտարարությունները այդ պարտքի ուրացում են և անարգանք զոհերի հիշատակին։ Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատվության տասնամյակների ջանքերը։ Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խոսույթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրավունքը։ Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կպաշտպանի իր ժողովրդի արժանապատվությունն ու պատմությունը, ոչ թե կասկածի տակ կդնի այն»,-գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan