Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն
24
«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից Պատերազմ Արցախում
Վթարի ենթարկված Ан-24-ի հայ ուղևորուհին հրաժարվել էր թռիչքից «Կորյունի 14-ի նորակառույցի նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ կան»․ «Մայր Հայաստան» «ՀՀ-ն մտադիր է շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում»․ Օվերչուկ «Հանդիպում ունեցա Միխայիլ Միշուստինի հետ»․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Բիրտ ուժի ցուցադրության թրենդը նաև քաղաքային իշխանության կողմից է իրականացվում. Մանուկ Սուքիասյան. Տեսանյութ Փաշինյանը ժամանել է Ռուսաստան «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է. Կրեմլ Թուրքիան ու Ադրբեջանն՝ ընդդեմ Եկեղեցու․ Թրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը. Անդրանիկ Թևանյան Դատավոր մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան Լարսի անցակետում մեքենաների կուտակումներ են Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի 18+․ Օգտատերերի արձագանքը՝ Փաշինյանի ամուսնական կյանքի գաղտնիքներին Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել

Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի իշխանությունը Հայաստանի հասարակության համար... ոչ միայն պատուհաս է, այլև շատ թանկ «հաճույք»: Եվ թող առաջինը ջրի դատարկ շիշ նետի նվաստիս վրա նա, ով կասի, թե այդպես չէ: Ինչպե՞ս թե՝ «այդպես չէ»: Մեզանից ո՞վ չի երազել ապրել հեքիաթային պայմաններում: Խնդրեմ, Հայաստանի իրականությունը մի՞թե հեքիաթային իրականություն չէ: Ուզո՞ւմ ես՝ «Քաջ Նազարն» է, աջ ես թեքվում՝ «Անբան Հուռին», ձախ ես թեքվում՝ «Կացին ախպերը», հետ ես նայում՝ «Անխելք մարդը», ու այդպես շարունակ:

Մի ժողովրդական հեքիաթ էլ կա՝ «Թագավորի հարկը»: Ուրեմն, թագավորն իր իմաստունների խորհրդով նորանոր հարկեր է սահմանում՝ խազնեն, նույն ինքը՝ պետական գանձարանը լցնելու համար. փինաչիության հարկ, անվան և կնոջ անվան համար հարկ, ճաղատության ու վերջապես՝ էշ ունենալու հարկ: Ինչո՞վ է պակաս մեր իրականությունից: Դա արդեն նույնիսկ հեքիաթ չէ, այլ... վավերագրություն: Փաստավավերագրություն:

Չէ, լուրջ, երբ լսում ես Նիկոլ Փաշինյանին, նրա մերձավորներին, թիմակիցներին, կարկառուն ու ոչ այնքան կարկառուն քպականներին, բոլորը միաբերան հենց այն են ասում, թե պետք է այս ու այն վճարել, նորանոր հարկերը պետք է վճարել, բարեկամիդ փոխանցում անելու համար էլ պիտի հարկ վճարել, պետք է կարմիր գծերի համար վճարել, կապույտ գծերի համար էլ, իսկ սայլավարձը, կներեք, ուղեվարձը պետք է երեք անգամ թանկանա: Դե, քաղաքացին վաղուց «տուգանքի մատերիալ» է:

Իսկ իշխանականներն ասում են, որ պետք է թանկացած ամեն ինչի համար վճարել, բարձրացված, հորինված հարկերը վճարել, որպեսզի... լավ ապրենք:

Գիտեք, ինչ-որ տեղ չեն կեղծում: Նույնիսկ շատ ճիշտ են ասում: Իրենք ուզում են, որ «հպարտ քաղաքացիները» վճարեն, որպեսզի իրենք՝ փաշինյանական իշխանավորները, լավ ապրեն: Իսկ թե ինչ կլինի «հպարտ քաղաքացիների» հետ, դա արդեն, կներեք, Փաշինյանին ու քպականներին չի հետաքրքրում:

Կարճ ասած՝ երբ նրանք խոսում են «լավ ապրելու» մասին, այդ իրենց լավ ապրելու մասին է, այլ ոչ թե ժողովրդի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan