Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել եմ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների հետ հանդիպմանը, որտեղ բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների, ժողովրդավարության սկզբունքներից շեղման և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձագանքի մասին»: