Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին

Այսօր Իրանի արտգործնախարարություն է կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ։ Այս մասին հայտնում է IRNA պետական կրատվական գործակալությունը։
Ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն նման քայլերը «վնասարար» է որակել և պահանջել պատասխանատվության ենթարկել նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին։ Գործակալության հաղորդմամբ Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքի դեմ վճռական պայքարելու» անհրաժեշտությունը։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ վերջին օրերին Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանողներ են արտաքսվել երկրից «անբարո վարքի պատճառով»։