Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ձորը․ կա 7 զոհ

Թուրքիայի Աֆոնգարահիսար նահանգի Չայ շրջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միկրոավտոբուսը, որտեղ եղել են հիմնականում գյուղատնտեսության ոլորտի աշխատողներ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։
Միջադեպի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ 14 մարդ։