Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ
17
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գևորգ Էմին 8 հասցեի նորակառույց շենքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում․ նաև դիմել են «Մայր Հայաստան»-ին (ուղիղ) Արդեն 3100 գյումրեցի աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Գուցե Փաշինյանն Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ Պարտադիր չէ թռնես Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 3 անչափահասներ, թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիա է շարժվում»․ Տիգրան Աբրահամյան Լարսը փակվել է բեռնատարների համար Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ) Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել Yerkir.am Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ մտավորականին. Սերժ Սարգսյան Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան Ուսանող՛, միացիր բոյկոտին, թույլ մի տուր՝ մտնեն ծնողներիդ գրպանը (տեսանյութ) Ավետիք Իշխանյանը լրեց երկրային ուղին... Արդեն 3500 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին (լուսանկար) Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Տիգրան Ավինյանն ու ախուրյանցի Անոն նույն «սկզբունքայնությունն» ունեն (տեսանյութ) Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ Պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում

Մաս երկրորդ

(սկիզբը՝ նախորդիվ)

90-ականների սկզբին, երբ տարածվեցին Ֆրենսիս Ֆուկույամայի մոտեցումները, միաժամանակ  առաջադրվեց նաև հակադիր թեզը, որն առավելապես ներկայացնում էր մեկ այլ ամերիկյան տեսաբան և ֆիլիսոփա՝ Սամուել Հանթինգթոնը:

Վերջինս անխնա քննադատում էր Ֆուկույամային և «լիբերալ-բոլշևիկներին», նշելով, որ նրանց տեսությունը մի նոր «կոմունիզմ է»  հիշեցնում և, ի վերջո, այն կարող է հանգեցնել երրորդ համաշխարային պատերազմի: Քանի որ, ըստ նրա՝ աշխարհը միատարր արժեքներով չի ապրում, այլ այն բաժանված է մի քանի «քաղաքակրթությունների»:

Եվ, եթե «լիբերալ-բոլշևիկները» փորձեն իրենց պատկերացումները թելադրել  իրենց համար խորթ «քաղաքակրթական»  երկրներին, ապա կառաջացնեն մեծ հակադրություն, որն էլ կարող է հանգեցնել մեծ պատերազմի: Հանթինգթոնը մասնավորապես բերում էր Իրանի օրինակը, որտեղ ամերիկացիների ճնշման արդյունքում տեղի ունեցավ իսլամական պայթյուն՝ ընդդեմ արևմտյան քաղաքակրթության տարրերի:

Ըստ Հանթինգթոնի, առանց այն էլ այդ «քաղաքակրթությունների»  միջև կան հակասություններ, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ հակասությունները մեծ բախման պատճառ չդառնան:

Հանթինգթոնն առաջարկում էր ամերիկյան շրջանակներին չզբաղվել ավելորդ գլոբալիստական ծրագրերով, այլ կենտրոնանալ բացառապես արևմտյան քաղաքակրթության զարգացման վրա:

Սակայն այն ժամանակ, ամերիկյան ու եվրոպական Deep State-ները  մերժեցին Հանթինգթոնի մոտեցումը և իրենց համար, որպես գաղափարական հենք, որդեգրեցին Ֆուկույամայի մոտեցումը:

Մարդկության հետագա զարգացումը ցույց տվեց Հանթինգթոնի կանխատեսումների ճշմարտացիությունը:

Սկսած 2000-ականներից՝ կտրուկ սրվեցին արևմտյան երկրների հարաբերություններն իսլամական աշխարհի հետ:

Իսկ 2001-ի ահաբեկչությունն սկիզբ դարձավ նոր պատերազմների համար: Աֆղանստան, Իրաք, հետո Լիբիա, Սիրիա:

2007-ին Մյունխենում այդ մոտեցմանն առաջին անգամ հակադրվեց Ռուսաստանի նախագահ՝Պուտինը:

Սկսած 2011-ից՝ ողջ Միջին Արևելքը հայտնվեց պատերազմների մեջ:

Իսկ 2014-ին բռնկվեց ուկրաինական ճգնաժամը, որը 2022-ի փետրվարից վերածվեց լայնամասշտաբ   պատերազմի:

Այդ վերջին պատերազմը մոտ է նրան, որ վերածվի երրորդ համաշխարհայինի, և պարզապես խնդիրն այն է, թե ով պիտի առաջինը սեղմի ատոմային հարվածի կոճակը:

Հենց այս մթնոլորտում է սկսվում պատկերացումների փոփոխությունների ալիքի զարգացում  եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:

Ի վերջո,  պարզ է դառնում, որ «լիբերալ-բոլշևիզմը»  դա զուտ տեղային գաղափար չէ, այն իր բնույթով քայքայիչ հոսանք է, որը երկրի ներսում բերում է բաժանումների, իսկ երկրից դուրս դառնում է «համաշխարհային գլոբալ պատերազմի»  համար գաղափարական հենք, ինչպես որ ժամանակին հայտնի բոլշևիկ Լև Տրոցկին առաջ էր քաշում համաշխարային պատերազմի գաղափար՝ հանուն աշխարհով մեկ կոմունիզմի տարածման:

Տրոցկու այդ մոտեցումները հակազդեցության արժանացան աշխարհով մեկ: Իսկ որոշ երկրներում նաև նացիոնալ-սոցիալիզմի տեսքով, որի հետևանքով աշխարհը չկարողացավ խուսափել նոր համաշխարհային պատերազմից:

Ինչպես որ կոմունիստական շարժումը դարձավ նոր համաշխարհային պատերազմի համար պատճառներից մեկը, այնպես էլ՝  արտաքուստ «հումանիստական»  այս  նոր ձախակողմյան հոսանքը  կարող է վերաճել  նոր պատերազմի: Փաստացի այս հոսանքի կրողները ակամայից դառնում են նաև  «պատերազմի կուսակցության»  ներկայացուցիչներ:

Օրինակ, գերմանական   «կանաչների»  այդ կերպարանափոխումը պարզապես ապշեցնող է իր ձևով և բովանդակությամբ:

Նույնը կարելի է ասել ամերիկյան դեմոկրատների, եվրոպական սոցիալիստների մասին:

Ցանկացած գաղափար, որը մերժում է ազգային, կրոնական առանձնահատկությունը, իր մեջ պարունակում է գենդերային ինկլյուզիվության մոտեցում, իրականում դառնում է ագրեսիվ անդրազգային հոսանք, որն իր մեջ սկսում է պարունակել պարտադրանքի տարր: Հենց այդ պատճառով էլ նման գործիչներն ի վերջո վերածվում են «լիբերալ-բոլշևիկների», որոնք սկսում են գործել «ով մեր հետ չէ, մեր դեմ է»  հայտնի սկզբունքով:

Իսկ միջազգային հարթակում, նման մոտեցումը անխուսափելի հանգեցնում է պատերազմների:

Սակայն նման գաղափարախոսության տարածման համար աշխարհով մեկ պետք են նաև մեծ ռեսուրսներ:

Համաշխարհային «լիբերալ-բոլշևիկների»  այդ Deep State-ը  որոշում էր կայացրել, որ իրենց հիմնական հենակետային երկիրը, որ պիտի նաև ռեսուրսներ տրամադրի այդ գաղափարների տարածմանը, պիտի լինի ԱՄՆ-ն:

Ինչպես որ ժամանակին համաշխարհային կոմունիստական շարժումը որոշում էր կայացրել, որ իրենց գաղափարների տարածման գլխավոր երկիրը պիտի լիներ ԽՍՀՄ-ը:

Սակայն, ցանկացած համաշխարհային նախագիծ, որի վրա փորձում են կառուցել նոր կայսրություն, ժամանակի ընթացքում հանգեցնում է այդ կայսրության փլուզմանը: Քանի որ աշխարհը չի կարող զարգանալ բացառապես մեկ գաղափարախոսության հիման վրա: Իսկ երբ դա իրականություն է դառնում, այդ ժամանակ էլ այն կայսրությունը,  որը կառուցվել էր այդ անդրազգային գաղափարախոսության վրա, սկսում է փլուզվել:

Հենց դրա պատճառով փլուզվեց ԽՍՀՄ-ը, քանի որ մինչ այդ փլուզվել էր նաև կոմունիզմի գաղափարը:

Այսօր, երբ արդեն բոլորի համար պարզ է դարձել, որ «լիբերալ-բոլշևիզմի»  գաղափարախոսությունը փլուզման առաջ է կանգնել, ամերիկյան պահպանողական շրջանակները, հիշելով Հանթինգթոնին, փորձում են օր առաջ փրկել ԱՄՆ-ն ձախակողմյան այդ հոսանքից, որպեսզի նա ևս չկրկնի ԽՍՀՄ-ի ճակատագիրը:

Հենց այդ պատճառով է Թրամփը եկել իշխանության ԱՄՆ-ում և հենց այդ պատճառով է նա ստացել ամերիկացիների վստահությունը, որն իր ձևով և բովանդակությամբ, հիշեցնում է Ռեյգանի իշխանության գալը 1980 թվականին:

Արտակ Հակոբյան

շարունակելի
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan