Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային:
«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։
Նշենք, որ այսօր Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։ Թուրքիայում սուգ է հայտարարվել։