Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները քաղաքապետարանի մոտ են (ուղիղ) Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին
17
Սա, կոպիտ ասած, «Գիքորստան» է կառուցում. Ռոբերտ Քոչարյան Լավրովը և Ուշակովը մեկնել են Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Ստորագրահավաք Գյումրիում՝ բարձր ցուցանիշներով. Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը գյումրեցիների վստահությանն է արժանացել (տեսանյութ) Գյումրիում ՔՊ-ն վերջացած թեմա է, մարդիկ իշխանությունների անունը լսել չեն ուզում Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա, կոպիտ ասած, «Գիքորստան» է կառուցում. Ռոբերտ Քոչարյան Լավրովը և Ուշակովը մեկնել են Էր Ռիադ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցությունների Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները քաղաքապետարանի մոտ են (ուղիղ) ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Սուրբ Հարության տաճար, նրան դիմավորել են հայ հոգևորականները Քոչարյան. Հայաստանում 3 տեղ կա, որ իրենց արածի համար ոչ մի պատասխան չեն տալիս Հայաստանի իշխանությունը միայն աթոռը պահելու հարցում է բավարար կամք դրսևորում. Ռոբերտ Քոչարյան «Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը»․ Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Ադրբեջանը հասավ իր «նպատակին» (տեսանյութ) Գուցե Փաշինյանն Էրդողանի հրահանգով է սկսել հարցականի տակ դնել ճշմարտությունը՝ կասկածի և շահարկումների մթնոլորտ առաջացնելու համար. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքային խորհուրդ Պարտադիր չէ թռնես Արևմուտքի կամ որևէ մեկի գրպանը. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Նոր Հաճնում տղամարդուն տանիքից կախված են գտել․ նա Արցախից բռնի տեղահանված էր Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 3 անչափահասներ, թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Երկար ժամանակով ջուր չի լինելու «Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ Թուրքիա է շարժվում»․ Տիգրան Աբրահամյան Լարսը փակվել է բեռնատարների համար Արդեն 3800 ստորագրություն․ գյումրեցիներն աջակցություն են հայտնում քաղաքի զարգացման ծրագրին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից Գյումրին՝ առանց տնակների. ի՞նչ ունենք այսօր (տեսանյութ) Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Չինաստանը կամ այլ երկիր. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ ելույթը Գյումրին՝ Ազատ Տնտեսական Գոտի և Ազատ Քաղաք. Նոր Զարգացման Հորիզոններ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի հետ խայտառակություն է եղել Yerkir.am Գյումրիում աննախադեպ ստորագրահավաքի մասին․ ինչու են ՔՊԿ–ականները քննադատում Կարեն Սիմոնյանի նախաձեռնությունը Հազար ափսոս, Ավետի՛ք ջան․․․ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ մտավորականին. Սերժ Սարգսյան Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան Ուսանող՛, միացիր բոյկոտին, թույլ մի տուր՝ մտնեն ծնողներիդ գրպանը (տեսանյութ)

Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. բացառիկ մանրամասներ՝ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցից

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 24News.am-ի տաղավարում չափազանց կարևոր հայտարարություն-բացահայտումներ է արել Արցախի հայաթափմանը նախորդած իրողությունների մասին:
Այսպես. Արայիկ Հարությունյանին որևէ մեկը չի պարտադրել հրաժարական տալ: Նա, տեղեկանալով առ այն, թե ինչ է պայմանավորվել Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը, և ինչ է սպասվում Արցախին, աղետից մեկ շաբաթ առաջ լքել է պաշտոնը և հեռացել: Ա
րայիկ Հարությունյանն ինքնակամ հեռանալուց առաջ նաև այդ մասին շատ պարզ ասել է՝ իմ մնալն այլևս անիմաստ է, քանի որ այլևս ոչ մի լուծում չեմ տեսնում: Այս մասին լավ գիտի թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն խոսում այդ մասին:
Զավեշտ է, որ ասում են՝ Դաշնակցությունը Արցախում հեղաշրջում իրականացրեց և հանձնեց երկիրը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոն տալու առաջարկն արել է հենց Արայիկ Հարությունյանը՝ աղետից մի քանի շաբաթ առաջ: Արայիկ Հարությունյանը շատ երկար խնդրել է, հետո այդ խնդրանքին միացել են Արցախի այլ բարձրաստիճան գործիչներ:
Արցախի 33 պատգամավորի շարքում ՀՅ Դաշնակցությունն ունի 3 պատգամավոր, և ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող հեղաշրջում անել և Դավիթ Իշխանյանին ընտրել ԱԺ նախագահ: Ավելին, այդ օրերին Արայիկ Հարությունյանին բազմիցս հորդորվել է չտալ հրաժարական, քանի որ դա կարող էր ունենալ անդառնալի հետևանքներ:
Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո ստեղծված անիշխանության պայմաններում կարգավիճակ չունեցող որոշ անձինք, ինչպիսիք են Սամվել Բաբայանն ու ուրիշներ, օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից, հայտնվել էին ասպարեզում, վարում էին սեպարատ բանակցություններ թշնամու հետ: ՀՅ Դաշնակցությունը լավագույնս գիտակցելով բոլոր ռիսկերը և վտանգները, հասկանալով, որ այս ամենը կարող է և լինել ծուղակ, այնուամենայնիվ, ստանձնել է ԱԺ նախագահի պաշտոնը՝ աղետի նախօրեին Արցախին օգտակար լինելու առաքելությունն ավելի բարձր դասելով քաղաքական դիվիդենտներից:
Արցախի նախագահի ընտրություններից առաջ Ադրբեջանն ուժեղացրել է սպառնալիքները, տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, ով ամեն ինչից տեղյակ է եղել: Ստեղծված իրավիճակում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ, եթե Ադրբեջանը որոշել է հարձակվել, այսպես թե այնպես հարձակվելու է, և որոշվել է ընտրել նախագահ՝ պետության կյանքը կազմակերպելու և, ամենակարևորը, դիմադրություն ցույց տալու համար:
Արդյունքում՝ ստեղծված անիշխանությունը վերացնելու և Արցախին սպառնացող վտանգները կանխելու համար Արցախի ԱԺ-ն անկուսակցական Սամվել Շահրամանյանին ընտրել է նախագահ: Վերջինս, գիտակցելով պահի լրջությունը, մտել է այդ պատասխանատվության տակ: 
Աղետի օրերին Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթն ընդունի Արցախի Ազգային ժողովը, որը չի ընդունվել Արցախի ղեկավարության կողմից: Նիկոլ Փաշինյանն աղետի օրերին Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածության համաձայն հայտարարել էր, որ ինքը որևէ կերպ չի խառնվելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը և միայն զբաղված էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դեմ դուրս չգան:
Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման  փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ: Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ, և այս մասին գիտի թե՛ Արցախի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, թե՛ առանձին տարբեր պաշտոնյաներ, որոնք, ցավոք, չեն խոսում այդ մասին»: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan