ԲԴԽ-ում շատ բան չի փոխվելու, ընդամենը քֆուրն է ավելանալու. Էլինար Վարդանյան
Եթե Սիրունյանին ընտրեք, ԲԴԽ-ում շատ բան չի փոխվելու, ընդամենը քֆուրն է ավելանալու և ատելության խոսքը: Այս մասին Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Էապես թուլացել է հանրային վստահությունը արդարադատության և դատական համակարգի նկատմամբ: Հիմա էլ էստեղ լուրջ-լուրջ քննարկում ենք, թե ով է դառնալու ԲԴԽ անդամ: ԲԴԽ-ն ինքն իրեն այնպես է հեղինակազրկել, որ, մեծ հաշվով, կարևոր էլ չէ ում կընտրեք ԲԴԽ անդամ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: