Չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները. Լևոն Քոչարյան
Ամենից շատը խանգարում է այս իշխանությունների ստելու շատ լուրջ ունակությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է խանգարում հեռացնել այս իշխանություններին:
«Անընդհատ, ամեն ինչում իրենք կարողանում են մեղքերը, սլաքները ուղղել ուրիշ տեղ: Իհարկե նույնը չէ, ինչ առաջ էր: Մենք տեսնում ենք վարկանիշային շարունակական անկումը»,- նշեց նա։
Լրագրողների հարցին՝ հավակնո՞ւմ է Հայաստանի վարչապետի պաշտոնին, եթե Ռուսաստանն օգնի այդ հարցում, Քոչարյանը պատասխանեց. «Ես նման հավակնություն չունեմ, երբեք հավակնություն չեմ ունեցել նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելու: Ես չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները»։
Դիտարկմանը, թե տարիներ շարունակ այդպես է եղել՝ պատգամավորն ասաց, որ համաձայն չէ դիտարկման հետ ու այդպես կարծելու բոլոր հիմքերն ունի։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում: