«Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով»․ ԱՊԱ

Դիտել նաև
Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. տասնյակ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում «Ջան, Ղարաբաղ» են երգում ու պարում. Տեսանյութ
Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների
«Լազարյան ակումբի» հայտարարությունը՝ կապված Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության հետ
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները
Այս պահին Բաքվում ընթանում է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով առաջին դատական նիստը։ Գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական APA պետական գործակալությունը գրում է, որ 2548 դրվագով հավաքագրված ապացույցների հիման վրա՝ գործով մեղադրյալներ են ներգրավված «ՀՀ զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների և ապօրինի զինված կազմավորումների մեջ մեղադրվող» 15 անձինք։
Վերոնշյալ անձանց գործը քննվում է մեկ վարույթում, իսկ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։