Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ)
23
Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Որտե՞ղ պարտվեց Փաշինյանը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապուշացման տեխնոլոգիան և նիկոլական քարոզը․ Անդրանիկ Թևանյան Ինչո՞ւ Փաշինյանը հենց այս պահին որոշեց սրել հարաբերությունները եկեղեցու հետ և ո՞րն է նրա գլխավոր նպատակը Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից «Դատարանը դատի՜». Բագրատ Սրբազանի փաստաբանը խոստանում է նոր հայցեր՝ նախարարի, պատգամավորի, «պեչատով զրպարտիչ»-ների դեմ հայցերից հետո ՔՊ ու «Հանրապետություն» կոալիցիոն թալանչիների հերթական «արարը» Պատերազմ Արցախում
Տնտեսության մեջ 5-րդ շարասյունը․ «Կարճ ասած» Սա ազդանշան է, որ Հայաստանի տարածքը կդառնա Ադրբեջանի տարածք. Ալեքսանդր Սեմչենկո Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի, չի ստացվելու․ Արսեն Բաբայան Հանուն Կաշենի հանքի Փաշինյանն ու Ալիևը հայերին վտարեցին Արցախից Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին. Մելիքյան Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է Ովքեր են գրոհելու Մայր Աթոռը Մեր մեծ թշնամին. Հայկական ստրատեգիական անհամբերություն Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը Խորապես մտահոգված ենք Մայր Աթոռ ներխուժման և բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ․ հայտարարություն Ի՞նչ կարող է լինել, եթե Հայաստանը չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը՝ ՀԷՑ-ի մասով ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը 11 հայց է ներկայացրել դատարան. վարույթ է ընդունվել 8-ը Գեղարքունիքում բախվել են ՊՆ 2 «Ուրալ»-ները ու «Ford Transit»-ը, 4 զինվորականներ վիրավորվել են «ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան «Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան ՔԿՀ-ում պատարագ կմատուցվի ՀՀ ՊՆ 4 ծառայող է վիրավորվել Լեւոն Տեր-Պետրոսյան. Լավատեսական ահազանգ Մի քանի փակագծեր բացեմ՝ ինչպես է Փաշինյանը իշխանազրկվելու՝ մինչև 2026թ․-ը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 2026թ․ ընտրությունները կարող են վերջինը լինել. մարդկանց որսում, «լցնում են» բանտերը․ Սուքիասյան (տեսանյութ) «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները». Նարեկ Կարապետյան Իրավական «ապտակ» Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությանը. Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Հայ բնապահպան ակտիվիստների մեծ մասի համար, եթե հանքերն օգուտ են բերում Ադրբեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում Հրաժեշտ Օզիին․ «Black Sabbath»-ն անմահ է (տեսանյութ)

Փաշինյանի հայ-ամերիկյան թղթե շերեփը

Ի՞նչի կհանգեցնի ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«Հունվարի 14-ի առավոտյան հայտնի դարձավ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն փաստաթուղթ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին:

Տեղեկատվությունը տարբեր տեսակետներ առաջացրեց հայ հասարակությունում և փորձագիտական շրջանակներում: Այն հայտարարություններից, որ փաստաթուղթը պատմական է լինելու և եվրատլանտյան ընտանիքին ինտեգրվելու դուռ է բացելու Հայաստանի համար, մինչև հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը Հայաստանին անվտանգության, ռազմական օգնության որևէ երաշխիք չի տրամադրելու, չի վաճառի կամ մատակարարի զենք և զինամթերք:
Կարևոր է սակայն, որ անկախ այն փորձագետների քաղաքական նախասիրություններից, որոնք մեկնաբանում են այս իրադարձությունը, բոլորը միակարծիք են՝ ՀՀ-ն կարող է ունենալ խնդիրներ փաստաթղթի կյանքի կոչման հարցում՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի փոփոխության պատճառով: Այս մտավախությունները սրվեցին հատկապես ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի մամուլի ասուլիսի և դրան հաջորդած իրադարձությունների ֆոնի վրա:

Մի կողմից Բայդենը հայտարարել է, որ իր վարչակազմը հիմք է դրել Ուկրաինայի «լուսավոր ապագայի» համար, մյուս կողմից ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շահագրգռված չէ Ուկրաինայի ճակատագրով և հակամարտությունը ռազմավարական կարևորություն չի համարում ԱՄՆ շահերի համար: Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վրա հույսը դնելը, որ ԱՄՆ նոր վարչակազմը կհետևի Բայդենի վարչակազմի քաղաքականությանը՝ նման է աշխարհաքաղաքական ինքնասպանության: Բայց ունենք այն, ինչ ունենք…
Եթե փորձագետների գնահատականները ճիշտ են, և Երևանի ու Վաշինգտոնի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը ենթադրում է միայն խորհրդատվական ծրագրերի աջակցություն, զինվորականների միջև փոխգործակցության միջոցառումներ, ապա առաջանում է օրինական հարց՝ կարող է արդյոք այդ պայմանագիրը փոխարինել ոչ միայն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքին, այլևԻրանի հետ հնարավոր պայմանագրին:

Հավանաբար, Իրանում տեղյակ էին Փաշինյանի կառավարության մտադրությունների մասին, և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի վերջին այցը փորձ էր ՀՀ-ին առաջարկել այլընտրանք՝ ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցություն Թեհրանի հետ, որն իր հերթին շուտով կստորագրի ՌԴ-ի հետ համապարփակ գործընկերության պայմանագիր: Սակայն Նիկոլ Փաշինյանն ընտրել է «թղթե շերեփը»։

Փաշինյանն, իհարկե, կարող է այս փաստաթուղթը համարել անձնական անվտանգության որոշակի երաշխիք: Բայց 2009 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես ստորագրել էր նմանատիպ փաստաթուղթ Վաշինգտոնի հետ: Բայց այդ փաստաթուղթը նրան չփրկեց: Միաժամանակ պայմանագիրն, օբյեկտիվորեն, կարող է դառնալ Երևան-Մոսկվա հարաբերությունների լարվածության նոր կետ, որը կարող է օգտագործել Բաքուն և իրականացնել ագրեսիա ՀՀ-ի դեմ:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan