«Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն». Կարեն Վրթանեսյան

Դիտել նաև
Անհրաժեշտ է Գյումրին հռչակել ազատ տնտեսական գոտի և ազատ քաղաք․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան
«Բաքվի բռնապետը հայ գերիներին օգտագործելու է որպես շանտաժի միջոց»․ Կարեն Հովհաննիսյան
Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան
«Ինչո՞ւ պիտի տրանսպորտից օգտվելու համար խառը, խուճուճ քվեստներ անցնենք»․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Երեկ տարեց թոշակառու ազգականս 100 դրամանոցով փորձել է Թելսելի սարքից տոմս վերցնել։ Փողը «կուլ է տվել», տոմս չի տվել։ Մոտը այլ մանր չի եղել, մտել է կողքի խանութ, թղթադրամ չեն մանրել, ստիպված ինչ-որ բան է գնել, որ մանր տան։ Հետո քայլել է մինչև հաջորդ կանգառ, 200 դրամանոց է գցել մյուս սարքի մեջ, որ 2 հատ տոմս վերցնի QR-ով, այդ 200 դրամն էլ է կուլ տվել, տոմս չի տվել։ Սրտի խնդիրներ ունեցող մարդը ստիպված ոտքով է գնացել տուն, այս ցրտին»: